«Տիրակալը» ֆլորենցիացի փիլիսոփա և պետական գործիչ Նիկոլո Մաքիավելիի քաղաքական տրակտատն է: Դրա մեջ նա նկարագրում է իշխանության բռնազավթման մեդոթաբանությունը, կառավարման մեթոդները և իդեալական տիրակալին բնորոշ հմտությունները։ Ի սկզբանե գիրքը կրում էր «Իշխանությունների մասին» անվանումը։

«Տիրակալը» գրվել է մոտ 1513 թ., սակայն հրապարակվել է միայն 1532-ին, Մաքիավելիի մահվանից հինգ տարի անց։ Գիրքը իր ժամանակների պետության և նրա կառավարման մասին գիտելիքների համակարգման հիմնարար աշխատանք էր։ Աշխատության նյութերը չեն հնացել նույնիսկ մեր օրերին. գրքում նկարագրված սկզբունքները արդիական են նաև ժամանակակից քաղաքականության մեջ։ Առաջին հերթին գիրքը բովանդակում է իշխանության գլուխը անցնելու և միապետության ու հանրապետության պահպանման սկզբունքների նկարագրությունը։ Նիկոլո Մաքիավելին նկարագրում է իշխանության գլուխը անցնելու այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են հաջողությունը (հանգամանքների զուգադիպության հմուտ օգտագործումը), արիությունը, ստրությունը և հանցագործությունը։

Բովանդակությունը

  • Առաջաբան (Նիկոլո Մաքիավելիի ընծայագիրը նորին պայծառափայլություն լորենցո Մեդիչիին)։
  • Գլուխ I. Քանի տեսակի պետություններ են լինում և ինչպես են ձեռք բերվում։
  • Գլուխ II. Ժառանգական մենիշխանության մասին։
  • Գլուխ III. Խառը պետությունների մասին։
  • Գլուխ IV. Թե ինչու Դարեհի թագավորությունը, որը նվաճեվել էր Ալեքսանդրի կողմից, Ալեքսանդրի մաքից հետո չապստամբեց նրա հաջորդների դեմ։
  • Գլուխ V. Ինչպես կառավարել այն քաղաքներն ու պետությունները, որոնք մինչև նվաճելը ապրել են սեփական օրենքներով։
  • Գլուխ VI. Նոր պետությունների մասին, որոնք ձեռք են բերվում սեփական զենքով կամ քաջությամբ։
  • Գլուխ VII. Նոր պետությունների մասին, որոնք ձեռք են բերվում ուրիշի զենքով կամ ճակատագրի բարեհաճությամբ։
  • Գլուխ VIII. Նրանց մասին, ովքեր իշխանության են հասնում ոճրագործությամբ։
  • Գլուխ IX. Քաղաքացիական մենիշխանության մասին։
  • Գլուխ X. Ուրիշ ինչպես պետք է չափել պետության ուժը։
  • Գլուխ XI. Եկեղեցական պետությունների մասին։
  • Գլուխ XII. Զորքերի տեսակների և վարձկան զինվորների մասին։
  • Գլուխ XIII. Դաշնակցային, խառը և սեփական զորքերի մասին։
  • Գլուխ XIV. Ինչ պետք է անի տիրակալը ռազմական գործի առնչությամբ։
  • Գլուխ XV. Թե ինչու են մարդկանց և մասնավորապես տիրակալներին գովաբանում կամ նախատում։
  • Գլուխ XVI. Առատաձեռնության և խնայողության մասին։
  • Գլուխ XVII. Դաժանության ու գրասրտության և այն մասին, թե ինչ ներշնչես, որ ավելի լավ լինի՝ սե՞ր, թե՞ վախ։
  • Գլուխ XVIII. Այն մասին, թե տիրակալներն ինչպես պիտի իրենց խոսքը պահեն։
  • Գլուխ XIX. Ինչպես խուսափել ատելությունից և արհամարհանքից։
  • Գլուխ XX. Ամրոցների և շատ այլ բաների օգտակարության մասին։
  • Գլուխ XXI. Ինչ պիտի անի տիրակալը հարգանքի արժանալու համար։
  • Գլուխ XXII. Տիրակալի խորհրդականների մասին։
  • Գլուխ XXIII. Ինչպես խուսափել քծնողներից։
  • Գլուխ XXIV. Թե ինչու Իտալիայի տիրակալները զրկվեցին իրենց պետություններից։
  • Գլուխ XXV. Ինչ ազդեցություն ունի ճակատագրի իշխանությունը մարդկանց գործերի վրա և ինչպես կարելի է դրան դիմակայել։
  • Գլուխ XXVI. Իտալիան բարբարոսների ձեռքից ազատելու և երկրի տերը դառնալու կոչ։

 

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Տիրակալը | Նիկոլո Մաքիավելի”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...