«Սարսափի Արքա» Սթիվեն Քինգի «Փայլատակում» վեպը լույս է տեսել 1977 թվականին: Այն Քինգի թվով 3-րդ հաստ կազմով բեսթսելլերն է։ Գիրքը միանգամից հեղինակին մեծ հաջողություն է բերում՝ նրան դարձնելով սարսափ ժանրի լավագույն գրողներից մեկը:

«Օվերլուքը» հին ու շքեղ հյուրանոց է Կոլորադոյի Ռոքի լեռներում: Հյուրանոցի ձմեռային նոր տնտեսը՝ Ջեք Թորենսը, հույս ունի այստեղ վերագտնելու իր ստեղծագործական ձիրքը: Նրա կնոջն ավելի շատ մտահոգում է ընտանիքի վտանգված կայունությունը, իսկ Դենին՝ նրանց տղան, որն օժտված է պայծառատեսությամբ, արդեն գիտի, որ հյուրանոցի դատարկ սենյակներում իրենց դարանակալած սպասում է սարսափը…

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Փայլատակում | Սթիվեն Քինգ”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...