1.1. Պատշաճ որակի ապրանքի վերադարձն իրականացվում է այն դեպքում, երբ պահպանված են դրա ապրանքային տեսքը (փաթեթավորում, պիտակներ և այլն), կիրառական հատկությունները, ինչպես նաև փաստաթուղթը, որը հաստատաում է տվյալ ապրանքի գնման փաստը (պատվերի բլանկը, ՀԴՄ կտրոնը, բանկային փոխանցման կտրոնը):
1.2. Պատշաճ որակի ապրանքի վերադարձի դեպքում առաքման գումարը չի վերադարձվում:
1.3. Եթե ապրանքը հանդիսանում է հավաքածուի մի մասին (օրինակ՝ գրքի մի հատոր), վերադարձը կատարվում է միայն ամբողջական հավաքածուով:
1.4. Ապրանքի վերադարձի կամ խոտանված ապրանքի փոխանակման համար գնորդը պետք է դիմի bookmark.am-ի մասնագետներին հետադարձ կապի միջոցով:
1.5. Գումարի վերադարձն իրականացվում է գնորդի դիմելուց հետո 10 օրվա ընթացքում, բայց ոչ ավելի շուտ, քան գնորդը կվերադարձնի ապրանքը:
1.6. Գումարի վերադարձն իրականացվում է.
– կանխիկ (առաքիչի միջոցով կամ ինքնասպարկման կետում),
– գումարի փոխանցմամբ հաճախորդի բոնուսային հաշվին,
– վերադարձ քարտին կամ էլեկտրոնային դրամապանակին, որի միջոցով իրականացվել է գնումը,
Գումարի վերադարձի տարբերակը նշում է հաճախորդը: