Ռու Բորսոն
![Roo Borson Roo Borson](https://bookmark.am/app/uploads/2020/07/Roo-Borson-200x200.jpg)
Կանադացի անգլիագիր բանաստեղծ
(Ծնվ․ 1952)
Ծնվել է 1952 թ.-ին։ 1973 թ.-ին բակալավրի աստիճան է ստացել Գոդարդ քոլեջում, 1977 թ.-ին մագիստրոսի կոչում է ստացել Բրիթիշ Քոլումբիա համալսարանում։ Դասախոսել է Արևմտյան Օնթարիոյի համալսարանում (1987-88), Քոնքորդիայի համալսարանում (1993)։
Գրական ընթերցումներով հանդես է եկել Կանադայում, ԱՄՆ-ում և Ավստրալիայում, ներկայացվել մի շարք անթոլոգիաներում, ինչպիսիք են «Կանադական չափածոյի նոր օքսֆորդյան գիրք», «Պոեզիան Նորթոնի ներկայացմամբ», «Գրականությունը Նորթոնի ներկայացմամբ» և «Մորնինգսայդ Փեյփըրս» հանդեսները։