Շմուել Յոսեֆ Ագնոն
Հրեա գրող
(1888 – 1970)
Նոբելյան մրցանակի դափնեկիր է (1966):
Նրա «Հարսնատվություն» (1931) վեպը նվիրված է Գալիցիայի հրեաների կենցաղին։ Հոգեբանական խորաթափանցությամբ աչքի են ընկնում «Պարզ պատմվածք» (1935), «Ծովի խորքում» (1935) և այլ վիպակները։ Ագնոնի երկերը թարգմանվել են մի շարք լեզուներով։