Մի հին կալվածքում՝ կռատուկի թփերի մեջ, մայր բադի ձվերից դուրս եկան ճուտիկները, բայց վերջին ճուտիկը սարսափելի տեսք ուներ և նման չէր մյուսներին։ Թռչնանոցի բակի բնակիչները հենց սկզբից չսիրեցին անճոռնի ճուտիկին, այդ պատճառով էլ անընդհատ հարձակվում էին նրա վրա։ Մայրն սկզբում պաշտպանում էր իր ճուտիկին, բայց շուտով ինքն էլ սկսեց զայրանալ նրա վրա։ Չդիմանալով նվաստացումներին՝ ճուտիկը բակից փախչում է ճահիճ, որտեղ, չնայած իր տեսքին, ընկերանում է վայրի սագերի հետ։ Սակայն շուտով որսորդները սպանում են սագերին։
Ծերուկը և իր կինը բնակվում էին ծովի ափին: Ծերուկը օրվա ապրուստը հոգում է ձուկ բռնելով, և մի անգամ ծերուկի ցանցն ընկնում է մի ոսկե ձկնիկ, որը կարողանում էր խոսել մարդկային լեզվով: Ձկնիկը խնդրում է բաց թողնել իրեն, ծերուկը բաց է թողում նրան առանց որևէ բան ուզելու: Վերադառնալով տուն` նա պատմում է եղածը կնոջը: Կինը նախատում է ամուսնուն և ստիպում վերադառնալ ծով, կանչել ձկանը և թեկուզ մի տաշտակ ուզել…