Վարպետը և Մարգարիտան» Միխայիլ Բուլգակովի վերջին ստեղծագործությունն է, որը եզրափակում է Բուլգակովի համար շատ կարևոր` արվեստագետի և իշխանության թեման: Վեպը կարծես ամփոփում է գրողի պատկերացումները կյանքի իմաստի, մարդու, նրա մահվան ու անմահության, բարի և չար սկզբունքների պայքարի մասին՝ պատմության մեջ և մարդու բարոյական աշխարհում: Վեպը գրողի կյանքի տարիներին չի հրատարակվել։ Բուլգակովը հույս չի ունեցել, որ «Վարպետը և Մարգարիտան» կհրատարակվի ԽՍՀՄ-ի օրոք, բայց նրա այրու՝ Ելենա Բուլգակովայի ջանքերով վեպի ձեռագիրը պահպանվել է մինչև 1966 թվականը, երբ այն հրատարակվեց գրողի մահվանից 25 տարի անց (ԽՍՀՄ-ի փլուզումից 25 տարի առաջ)։ Մտավորականության մեջ ձեռք է բերել մեծ տարածում՝ ընդհուպ մինչև տարածվելը ձեռքով տպագրված օրինակներով։...
Օմար Խայամը (1040-1129) Իրանական պոեզիայի փառքը հանդիսացող չորս նշանավոր բանաստեղծներից մեկն է (Ֆիրդուսի, Սաադի, Հաֆեզ, Խայամ): Լինելով իր ժամանակի անվանի գիտնականներից մեկը, նա այսօր, հատկապես իր քառյակներով, հայտնի է ամենից առաջ որպես արևելյան մեծանուն իմաստուն, և արդեն քանի հարյուրամյակ ողջ աշխարհում հետաքրքրությունը չի մարում նրա անձի ու ստեղծագործության հանդեպ: Մեզանում ևս, դեռևս 19-րդ դարասկզբից, թարգմանիչները անդրադարձել են Խայամին, բայց ինչպես փորձը ցույց է տալիս, համաշխարհային գրականության նշանավոր ստեղծագործությունները ժամանակ առ ժամանակ թարգմանիչներին հիշեցնում են իրենց մասին, «ստիպում» նոր թարգմանություններ անել՝ տվյալ ժամանակի ըմբռնումներին, լեզվամտածողությանը ավելի հարազատ: Այնպես որ անսպասելի չէ բանաստեղծ, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության և Ս. Էջմիածնի «Կանթեղ» թարգմանական...
պարսկական գրականության ակնառու հուշարձան, իրանական ժողովուրդների ազգային վիպերգություն։ «Շահնամե»-ում նկարագրվում է Իրանի պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչ VII դարում իսլամի ներթափանցումը։ Վիպերգությունը վերարտադրում է հին և հնագույն Իրանի՝ Փիշդադյան, Աքեմենյան, Սասանյան դինաստիաների, իսկ մասամբ և հարևան ժողովուրդների սոցիալ-տնտեսական ու հոգևոր կուլտուրայի պատմությունը։ Ամենաերկար պոեմը, որը պատկանում է մեկ հեղինակի գրչին՝ ծավալը երկու անգամ մեծ է, քան «Իլիականը» և «Ոդիսականը» միասին վերցրած[1]: «Շահնամե»-ի առաջին եվրոպական թարգմանությունը լույս է տեսել Անգլիայում XVIII դարի վերջին։ Վիքիպեդիա Ֆիրդուսու «Շահնամեի» ներկա հրատարակությունը ներառում է այդ էպիկական կոթողի ամենահայտնի ասքերը՝ «Զալ և Ռուդաբե», «Ռոստամ և Սոհրաբ», «Սիավուշ»: Հիմքում «Շահնամեի» 1975թ. հրատարակության տեքստն է, կատարվել են անհրաժեշտ խմբագրումներ,...
Լեհ գրող Ստանիսլավ Լեմի «Սոլարիս» վեպը համաշխարհային գիտաֆանտաստիկայի գլուխգործոցներից է, որտեղ հեղինակը կանխագուշակել է մեր քաղաքակրթության գլխավոր խնդիրը՝ գիտական և տեխնիկական մեծ առաջընթացի և մարդու հոգևոր-բարոյական անկման խոր հակասությունը՝ իր բոլոր աղետալի հետևանքներով:
գերմանա-սկանդինավյան դիցաբանության և պատմության մասին երգերի ժողովածու հին իսլանդերենով։ Առաջին երգերը գրի են առնվել XIII դարում։ Ավանդույթի համաձայն ձեռագրերը պատկանում են 11-րդ դարի իսլանդացի գիտնական Սեմունդ Իմաստասերին (1056-1133)։ Առասպելների շարքը հիմնականում ընդգրկված է «Թագավորական կոդեքս» (լատ.՝ Codex Regius 2365, իսլ.՝ Konungsbók) կոչված ձեռագիր մատյանում, որը կազմված է 45 մագաղաթյա էջից: Վիքիպեդիա
Գերմանացաի գրող Հերման Զուդերմանի «Հոգսը» վեպը առաջին անգամ լույս է տեսել ավելի քան 100 տարի առաջ՝ 1913 թվականին, Թիֆլիսում: Այս հրատարակության մեջ կատարվել են անհրաժեշտ խմբագրական միջամտություններ՝ պահպանելով, սակայն, թարգմանչի ժամանակին հատուկ ոճական-շարահյուսական որոշ ձևեր:
Վեպը ներկայացնում է Հարրի Հալլերի գրառումները, որոնք հրատարակել է նրա տանտիրուհու ազգականը: Այդ ազգականի անունից է գրված վեպի նախաբանը: Նկարագրվում է Հալլերի կենսակերպը, հոգեբանական դիմանկարը: Ապրում էր փակ և ամփոփ, մարդկանցից մեկուսի, ասես տապաստանի գայլ, որը մոլորվել է քաղաքակրթության և քաղքենիության սահմանագծին: Առաջին անգամ հրատարակվել է 1927 թվականին Գերմանիայում։ Համարվում է գրողի լավագույն ստեղծագործություններից մեկը։ Վեպը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, այդ թվում նաև հայերեն: Վիքիպեդիա
Ժողովածուն ներառում է 19-րդ դարի գերմանական գրականության ականավոր ներկայացուցիչներից մեկի՝ Էռնեստ Թեոդոր Ամադեուս Հոֆմանի (1776-1822) լավագույն ստեղծագործությունները:
«Նիբելունգների երգը» գերմանական ազգային էպոսն է, եվրոպական էպիկական ժառանգության կարևոր հատվածներից մեկը, որի ձևավորումը կապվում է գերմանական ցեղերի էպիկակակն ժամանակի` 5-6-րդ, իսկ գրավոր առաջին մշակումը` 11-12-րդ դդ. հետ: Այն դասվում է աշխարհի էպիկական ամենանշանավոր ստեղծագործությունների շարքը: Վիքիպեդիա
Գրեհեմ Գրինի «Խաղաղ ամերիկացին» վեպը (1955) մի նոր շրջանի սկիզբ է հեղինակի ստեղծագործության մեջ: Այն գրված է հեղինակի անձնական տպավորությունների հիման վրա: Նա մի քանի տարի ապրել է Վիետնամում, երբ այդ երկրի ժողովուրդը ազգային- ազատագրական պատերազմ էր մղում ֆրանսիական գաղութարարների դեմ: «Խաղաղ ամերիկացին» բազմակողմանի ստեղծագործություն է: Այստեղ կան արկածային վեպի տարրեր, հոգեբանական դրամա, ռազմական ռեպորտաժ, էրոտիկ էջեր և քաղաքական սուր պամֆլետ: Սակայն այդ բոլորը մեծ վարպետությամբ օրգանապես միաձուլված են իրար:
«Արվեստագետի դիմանկարը պատանության հասակում» (1916) վեպում Ջեյմս Ջոյսը պատկերել է գլխավոր հերոսի՝ նկարիչ Սթիվեն Դեդալուսի (կերպարում առկա են ինքնակենսագրական տարրեր) հոգևոր զարգացումը, պայքարը բարոյական և կրոնական «անառարկելի ճշմարտությունների» դեմ: Նա ըմբոստանում է արվեստին թշնամի հասարակության դեմ, հրաժարվում կեղծ ազգային արժեքներից և նվիրվում ստեղծագործական աշխատանքին`այն համարելով միակ բարձրագույն արժեքը:
Ընտանիքի հոր մահը խոշոր հողատերերին բնորոշ ապահովված ապրելակերպից զրկում է մորն ու երեք դուստրերին, քանի որ նրանց կալվածքն ու գրեթե ամբողջ ունեցվածքն արական գծով են ժառանգվում: Ծանր որոշումներ կայացնելիս, ստեղծված իրավիճակները հաղթահարելիս, նոր ու անծանոթ միջավայրում իրենց կյանքը կազմակերպելիս Դաշվուդ ընտանիքի կանայք, որոնց միավորում են իրար հանդեպ սերն ու մարդկային վսեմ արժանիքները, անցնում են զգացմունքային դաժան փորձությունների բովով, բայց ի վերջո բանականության ուժով հասնում են իրենց երազած երջանկությանը: Ջեյն Օսթինն իր այս վեպում նույնպես վարպետորեն նկարագրում է 19-րդ դարասկզբի անգլիացի ազնվականների բարքերն ու կենցաղը, վեր հանում ապականված հասարակության արատները, ինչպես նաև ցույց է տալիս, որ շահի ու եկամուտների հաշվարկի վրա...
20-րդ դարի ամերիկյան գրականության ամենաազդեցիկ դեմքերից մեկի՝ Նոբելյան մրցանակակիր Ուիլյամ Ֆոլքների «Սարթորիս» վեպն առաջին անգամ հայերեն լույս է տեսել 2000 թվականին: Սա վեպի երկրորդ հրատարակությունն է, որը հարստացել է նոր ծանոթագրություններով:
Անգլիացի հարուստ հողատեր Դարսին հմայվում է մանր ազնվականի դուստր Էլիզաբեթի աշխույժ մտքով ու արժանավայել պահվածքով: Թվում է՝ երիտասարդի հասարակական դիրքից և ազգակցական կապերից բխող հպարտությունը և նրա մասին տեղի հասարակության բացասական կարծիքից առաջացած՝ աղջկա նախապաշարմունքը բացառում է, որ իրականանա Էլիզաբեթի մոր թերևս միակ երազանքը՝ ամուսնացած տեսնել իր հինգ դուստրերին.. Ջեյն Օսթինի այս ստեղծագործությունը գրավում է հետաքրքրական ու խոսուն կերպարներով, որոնք իրենց ժամանակի ծնունդը լինելով՝ արդիական են բոլոր ժամանակների համար: Ջեյն Օսթինը սկսել է աշխատել վեպի վրա, 21 տարեկան հասակում։ Հրատարակիչները մերժել են բնագիրը, և այն անուշադրության է մատնվել ավելի քան տասնհինգ տարի։ Միայն 1811 թվականին լույս տեսած «Բանականություն և զգացմունք»...
Ռումինահայ գրող Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպը, որը հրատարակվել է 2009 թ. և համարվել է Ռումինիայի տարվա լավագույն ստեղծագործությունը: Նույն տարում «Շշուկների մատյանին» շնորհվել է Ռումինական Ակադեմիայի գրական գլխավոր մրցանակը: Վեպը ներկայացվել է Գրքի միջազգային մի քանի տոնավաճառներում, արժանացել եվրոպական գրական աշխարհի, մամուլի և ընթերցողների ուշադրությանը, որոնց գնահատմամբ այն ժամանակակից եվրոպական գրական երևույթներից է:
«Համբերություն քեզ, մա՛րդ» ժողովածուն ամփոփում է Խանջյանի գրեթե բոլոր պատմվածքները, կոլաժներն ու էսսեները, որոնք ընդգրկված են եղել նրա նախորդ հիշատակված ժողովածուներում, ինչպես նաև նույն ժանրերի`ժողովածուներում չընդգրկված և գրական մամուլում հրապարակված ստեղծագործությունները: Գուրգեն Խանջյանն այս գրքով ամփոփում- ամբողջացնում է իր փոքր արձակի նկարագիրը:
Երևանյան հիպիներ` սեքս, թմրանյութեր, ազատություն… Վեպը ժամանակների սահմանին հայտնված մարդկանց մասին է: Սահման, որտեղ չկան փշալարեր, սահմանապահներ, ճանապարհային նշաններ, և որտեղ սահմանախախտման արարքը զրկված է վեհությունից: Արվեստագետն այլևս սովորական մարդ է` թերևս միայն դրանով տարբրվող արտառոցների հասարակությունից:
Լևոն Խեչոյանի «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» պատմավեպը 4-րդ դարի պատմական իրադարձությունների հենքով յուրովի մեկնաբանում է նորագույն ժամանակների անկախ հայկական պետականության կայացման դժվարությունները: Այս առումով վեպը նաև մեր ժամանակների մասին է՝ հասարակական, քաղաքական ու սոցիալական հարցերի առարկայական ճանաչելիությամբ: Այս հրատարակության մեջ ուղղվել են վեպի նախորդ (1995, 2002) հրատարակություններում սպրդած բոլոր վրիպակները:
Արդի հայ արձակի տաղանդավոր ու ինքնատիպ դեմքերից մեկի՝ Վրեժ Իսրայելյանի (1949-2013) այս ժողովածուն իր բնույթով ընտրանի է, որում ընդգրկված են արձակագրի լավագույն պատմվածքները:
Ժողովածուն մեկտեղում է արդի հայ գրականության ամենաինքնատիպ արձակագիրներից մեկի՝ Ռաֆայել Նահապետյանի (1946-2010) լավագույն պատմվածքների մի փունջ և «Ուշադրություն, սկսվում է…» վիպակը:
Վահագն Գրիգորյանի «Ժամանակի գետը» վեպ է մի մարդու և ճակատագրի, ներաշխարհի ու իրականության մասին՝ դիտված հայի ու Ցեղասպանության ակնոցով, միտված հարահոս ժամանակին՝ նրան, ինչ երեկ եղել է, այսօր կատարում է ու վաղը կլինի: 2009-ին վեպն արժանացել է ՀՀ Պետական մրցանակի:
Գրքում ընդգրկված են մեր ժամանակների լավագույն գրողներից մեկի՝ Ռուբեն Հովսեփյանի «Ճիչ», «Հայոց թաղ», «Որդան կարմիր» վիպակները և «Ծիրանի ծառերի տակ» վեպը:
Երկիր Նաիրի վեպը հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի ստեղծագործություններից է։ Չարենցը վեպը գրել է 1921-1924 թվականներին։ Վեպը հանդիսանում է Հայաստանում տիրող պատմաքաղաքական իրավիճակի նկարագրությունը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Չարենցը վեպում կենտրոնանում է Կարս քաղաքի վրա, պատմում այնտեղ ապրող նաիրցիների ազատատենչության և հետագա ծանր պարտության մասին: Վիքիպեդիա
Փոքր արձակի հայ մեծագույն վարպետներից մեկի՝ Ստեփան Զորյանի (1889-1967) երկերի միհատորյան ներառում է նրա լավագույն պատմվածքները, վիպակները, զրույցներն ու պատկերները՝ քաղված տարբեր տարիներին լույս տեսած ժողովածուներից ու պատմվածաշարերից՝ «Տխուր մարդիկ», «Ցանկապատ», «Պատերազմ», «Խնձորի այգին» և այլն: Բնագրերը հրատարակության են պատրաստվել ըստ Ստեփան Զորյանի երկերի 12 հատորյակի (1977-1990):