ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակի» եռակի մրցանակակիր Կրիշտիանու Ռոնալդուի կարգավիճակը, որպես ֆուտբոլային գերաստղ, անվիճելի է։ Հաջողության հասնելու և կատարելագործվելու անհագ ծարավը նրան հասցրել է մարզական աշխարհի բարձրակետին: Նա այնտեղ է արդեն մեկ տասնամյակ։ Մադրիդում բնակվող լրագրող Լուկա Կայոլին համաշխարհային գերաստղի պատմությունը ներկայացնում է նրան շատ լավ ճանաչող մարդկանց՝ մարզիչների, թիմակիցների, ընկերուհիների և անձամբ իր միջոցով։ Ուժ, արագություն և նվիրվածություն. Կրիշտիանուն աշխարհին հայտնի է որպես ժամանակակից ֆուտբոլի հսկա։
Ինքնակատարելագործման այս ձեռնարկում հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևեր թափել, իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին։ Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է ունենալ դրական մտածելակերպ։ Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։ «Թող գրողի ծոցը գնա դրականը,- ասում է Մարկ Մենսոնը: Կյանքը երբեմն դաժան է, և մենք պետք է համակերպվենք այդ մտքի հետ»։ Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։ Մենսոնը...
Գրքում ներկայացված են մուրաբաների, ջեմերի և պովիդլոների, կոմպոտների, թթուների և մարինադների, մսի պահածոների, քաղցրավենիքների և դոշաբների բաղադրատոմսեր:
Գիրքը ցույց է տալիս ժողովրդական բժշկության հնարավորությունների ու միջոցների առանձնակի դերը մեր կյանքում, ինչպես նաև լիարժեքորեն ներկայացնում դեղագրության այն հարուստ ավանդները, որոնք կիրառելի են տնային պայմաններում: Առաջարկվում են պարզ, բայց առավել գործունակ դեղատոմսեր, որոնցում օգտագործվող դեղաբույսերը լայնորեն տարածված են:
«Ո՞րն է հաջողության գրավականը», «Ինչո՞ւ են խելացի մարդիկ երբեմն ձախողում», «Ի՞նչ դեր ունեն հույզերը միջանձնային հարաբերություններում, աշխատանքում, առողջության, կրթության եւ դաստիարակության մեջ»։ Ամերիկացի հոգեբան Դենիել Գոուլմանի այս փայլուն աշխատության մեջ ամփոփված են հոգեբանության եւ նյարդաբանության նվաճումները հուզական ոլորտում, որոնք լույս են սփռում նմանօրինակ հարցերի վրա:Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1995 թ. եւ մինչ օրս շարունակում է համարվել հուզական ինտելեկտի ոլորտում լավագույն աշխատություններից մեկը, որը թարգմանվել է ավելի քան 40 լեզվով եւ վաճառվել միլիոնավոր օրինակներով ամբողջ աշխարհում։ Հայերեն թարգմանվում եւ հրատարակվում է առաջին անգամ։
Գիրքը հայազգի հանճարեղ մի երաժշտի՝ Կոնստանտին Կոնստանտինի Սարաջևի մասին է, ում համար ընդունելի միակ երաժշտական գործիքը զանգն էր: Օժտված լինելով եզակի լսողությամբ և տաղանդով՝ օկտավում լսում էր 1701 ձայն: Նա գործել և ստեղծագործել է 20-րդ դարի սկզբներին Ռուսաստանում: Գիրքը հնարավորություն կտա ճանաչելու մի տաղանդի, ով անջնջելի հետք է թողել զանգերգության պատմության մեջ:
Պատմությունները, որ թարգմանաբար ընթերցողին է ներկայացվում ֆրանսիական <<Էլ>> ամսագրի հրապարակումներից` աշխարհահռչակ մարդկանց սիրո ուրույն վկայություններ են, որոնք մեկ անգամ ևս հիշեցնում են մեծ մարդկանց մեծ թուլությունների մասին:
Գրքում մեկնաբանված են Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային երթևեկության վերաբերյալ օրենսդրության բոլոր այն դրույթները, որոնք անհրաժեշտ են վարորդներին` անվտանգ և գրագետ վարելու համար: Գիրքն օգտակար է նաև վարորդական իրավունքի վկայական ստանալու համար քննությունների պատրաստվող սկսնակներին: