«Пусть всегда будет солнце» – это прекрасный сборник армянской поэзии для детей от шести до девяти лет. Книга приглашает юных читателей в увлекательное путешествие по страницам стихотворений, наполненных светом, добротой и любовью. Сборник состоит из нескольких тематических разделов, каждый из которых откроет для ребенка новые грани окружающего мира и поможет лучше понять себя и других. Юные читатели смогут познакомиться с творчеством таких выдающихся армянских поэтов, как Ованес Туманян, Аветик Исаакян, Егише Чаренц и многих других. Стихотворения, переведенные на русский язык и вошедшие в сборник, отличаются яркими образами, запоминающимся ритмом и добрым юмором. Эта книга станет прекрасным подарком для детей и...
Ռուս գրականության դասական Նիկոլայ Լեսկովը ունեցել է աղմկահարույց սկանդալներով ուղեկցվող ծայրաստիճան բարդ գրական գործունեություն, որը հանգեցրել է բոյկոտների և արտաքսումների։ Օգտագործելով հիմնականում փոքր արձակի ձևերը՝ Նիկոլայ Լեսկովը տվել է ռուսական հասարակության համապարփակ պատկեր։ Նրա մի շարք աշխատանքներ տևական ժամանակ արգելվել են Ռուս ուղղափառ եկեղեցու և նրա գործիչների հանդեպ երգիծական վերաբերմունքի պատճառով։ Տվյալ ժողովածուում ընդգրկված են նրա առավել հայտնի ստեղծագործությունները։
1863-ին Ֆյոդոր Դոստոևսկին այցելում է Բադեն-Բադեն։ Այնտեղ մի քանի օրվա ընթացքում տանուլ է տալիս իր ունեցած ողջ գումարը, բացի այդ սիրուհու՝ Պոլինա Սուսլովայի կանխիկ գումարը։ Խաղից ստացված տպավորությունները օգտագործել է վեպը գրելուց։ Վեպը գրելու ընթացքում Դոստոևսկին մտերմացել է իր սղագրուհու՝ Աննա Սնիտկինայի հետ և հետագայում ամուսնացել։ Ամուսնանալուց հետո նորապսակները ուղևորվել են շրջագայության Եվրոպայով, մեծ մասամբ Բադեն-Բադեն։ Այնտեղ Դոստոևսկին կրկին խաղում և պարտվում է։ Դրանից հետո նա երդվում է այլևս չխաղալ և պահում է երդումը՝ չխաղալով կյանքի վերջին 10 տարիներին։ «Խաղամոլ» վեպը գրվել է «Ոճիր և պատիժ» վեպին զուգահեռ։
Պատմությունը հաճախ լավ դասեր է տալիս, սակայն պատմությունը հաճախ նաև ցավալիորեն կրկնվելու հատկություն ունի։ Տարածաշրջանում խնդիրները գրեթե չեն փոխվել։ Հավակնոտները գրեթե նույնն են։ Գրքի վերջաբանում Րաֆֆին, թեև թվում է` անուղղակի, ցույց է տալիս, թե որտեղ են մեր ձախողումները։ Պատմության հեղինակը հստակ աշխարհաքաղաքական դիրքորոշում ցույց չի տալիս, թեպետ ապրում էր Թիֆլիսում, որը Ռուսաստանի ենթական էր, սակայն այս գիրքը Թիֆլիսում տպագրվելուց հետո արգելվեց հասցնել գրավաճառներին։ Մեզանում առանձին գրքով կտպագրվի դեռ նոր։ «Խամսա» արաբերենից նշանակում է հնգյակ։ Գրքում ներկայացվում է Արցախի հինգ մելիքությունների՝ Գյուլիստանի, Ջրաբերդի, Խաչենի, Վարանդայի և Դիզակի պատմությունը։
Մեկ մարդու ճակատագրի միջոցով ցույց է տրվում, թե ինչպես մարդը կարող է վերափոխվել հանցագործի և ընդհակառակը՝ կամքի լարումով վերադառնալ բնականոն ու ստեղծարար կյանքի հուն։ Գրքի գլխավոր հերոսը, որը քրեական ենթամշակույթ կրողների պարագլուխ է՝ ետևում թողնելով հանցավոր կյանքը, կարողանում է դուրս գալ մեղսալից կյանքից։ Գրքում կարևորվում է նաև հասարակության դերը, որի վերաբերմունքը անչափ կարևոր է հանցագործին ճիշտ ճանապարհի վերադարձնելու համար։Վեպը գրված է իրական փաստերի հիման վրա։
«Աշխատանքի ընդունվելու Ձեր ուղեցույցը» մարդկային ռեսուրսների մասնագետ Ալլա Ասոյանի գրած մանրակրկիտ ուղեցույց է այն մասին, թե ինչպես կազմեք Ձեր ինքնակենսագրականը (CV-ն) աշխատանքի ընդունվելու համար: Այս ուղեցույցին հետևելով՝ կարող եք ինքներդ Ձեզ հանգամանալից ներկայացնել ձեր ցանկացած, ինչու չէ, նաև երազած աշխատանքին ընդունվելու համար: Ուղեցույցը կուղղորդի Ձեզ ինչպես հայաստանյան շուկայում, այնպես էլ արտասահմանյանում աշխատանք գտնելու հարցում: Դե՛ ինչ, Ձեզ հաջողություն ենք մաղթում…
“Одиночество страшнее холодной воды. Знаете, месье, если у вас в аквариуме окажется только одна рыбка, она начнет тосковать и может даже умереть от тоски. И знаете, что в таком случае надо сделать? Надо поставить в аквариум зеркало, и она успокоится”. А что если зеркало разбилось? В одно мгновение мир распался на множество острых осколков. Перемешались, поменялись местами любовь, страх, привязанность, ненависть, нежность, месть… Каждый из героев этой истории найдет свое решение. Позволит рваному краю стекла вонзиться в сердце. Сделает вид, что ничего не случилось. Попытается собрать новое отражение. Жизни, семьи, самого себя. Goodreads
Ռոբին Շարման ընթերցողի դատին է ներկայացնում իր հերթական բեսթսելերը՝ «Մեծության ուղեցույցը»: Գիրքը հեղինակը բաժանել է 101 պայմանական մասերի, որոնցից յուրաքանչյուրն իր մեջ ամփոփում է մեկ ավարտուն միտք: Այն կօգնի Ձեզ լինել ոգեշնչված, խանդավառված, ավյունով և էներգիայով լի, ինչպես նաև կսովորեցնի երազանքներին հասնելու անկոտրում կամք ու համառություն դրսևորել: Ինչպես նշում է Պաուլո Կոելյոն, «Ռոբին Շարմայի գրքերն օգնում են մարդկանց ամբողջ աշխարհում ապրել հիանալի կյանքով»: Goodreads
Ռոբին Շարման համաշխարհային ճանաչում ունեցող արհեստավարժ բանախոս է: Առաջնորդության, անձնական աճի արդյունավետության վերաբերյալ նրա «Ընտանեկան առաջնորդության դասեր վանականից, որը վաճառեց իր «Ֆերարին»» գիրքը հերթական բեսթսելերն է, որն իր մեջ ամփոփող հզոր իմաստնության միջոցով կօգնի իրենց կյանքում լուրջ փոփոխություններ մտցնել ցանկացողներին: Գրքում զետեղված հինգ վարպետությունների միջոցով հեղինակը քայլ առ քայլ ընթերցողին տանում է դեպի անձնական, ապա նաև նրանից բխող ընտանեկան երջանկություն: Եվ որ ամենակարևորն է. ամեն ինչ պետք է անել սիրով: Հեղինակի խոսքերով ասած՝ «փոքր բաներն արա մեծ սիրով և ուշադրությամբ, այնժամ մեծ բաներն իրենք իրենց մասին կհոգան…»: Goodreads
Կարո Վարդանյանի «Առեղծվածային Հակոբ Հակոբյանը» գիրքը ներկայացնում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) հիմնադիր-ղեկավար Հակոբ Հակոբյանի հուշագրությունը։ Հեղինակն անդրադարձել է իր մանկությանն ու պատանեկությանը, Պաղեստինյան դիմադրության շարքերում կուտակած ռազմական-կազմակերպչական փորձին, ԱՍԱԼԱ-ի ստեղծման նախադրյալներին, նպատակներին, գործելաոճին, կազմակերպության ներքին և արտաքին և այլևայլ հարցերի։
Էրվե Լը Տըլյեի 2020–ին լույս տեսած «Անոմալիա»–ն պոլիֆոնիկ վեպ է, որ կարող է ընթերցվել որպես դետեկտիվ վեպ, սոցիալական երգիծավեպ, հոգեբանական վեպ, սիրավեպ, փիլիսոփայական նկրտումներ ունեցող թրիլեր և գիտաֆանտաստիկական վեպ, որը տնտղում է ֆիզիկայի, մաթեմատիկայի և տեխնոլոգիական առաջընթացի հնարավոր սահմանները։ Նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար։ Goodreads
Քառասունամյա կինն անսպասելիորեն հայտնվում է անտառում։ Բազմաթիվ մարտահրավերներ հաղթահարելով՝ աստիճանաբար սովորում է ապրել բնության հետ ներդաշնակ։ Նրա օրագրի էջերից ընթերցողը կպարզի հերոսուհու նոր առօրյան, հոգևոր վերածնունդն ու ինքնաճանաչման ճանապարհը։ Այս հուզիչ պատմության միջոցով հեղինակը նոր դիտանկյունից է անդրադառնում մարդ-հասարակություն և մարդ-բնություն փոխհարաբերություններին՝ բացահայտելով մեր ներքին ու արտաքին աշխարհների ներդաշնակությունը։ Goodreads
Սույն երկհատորյակով «Զանգակ» հրատարակչությունը փորձում է Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ հնարավորինս ամբողջական տպագրել պոլսահայ մեծ գրող Հակոբ Մնձուրու (1986–1978) գրական ժառանգությունը։ Հատոր առաջին Ծնունդով Արևմտյան Հայաստանի Արմտան գյուղից, գրեթե ամբողջ կյանքը Կ. Պոլսում ապրած Հակոբ Մնձուրին (1886–1978 թթ.) հայ արձակի ամենաինքնատիպ դեմքերից է: Մեծ եղեռնի օրերին կորցնելով իր ամբողջ ընտանիքը՝ նա շարունակեց ապրել Կոստանդնուպոլսում, ունեցավ ծանր ու դժվարին կյանք, սակայն իր մոտ 200 պատմվածքներում, ինչպես իր՝ սփյուռքահայ մյուս գրչակիցները, վերստեղծեց կորսված դրախտը՝ հայրենի գյուղն ու արդեն գոյություն չունեցող նախկին կյանքը: Նրա «Կապույտ լույս» (1958 թ.), «Արմտան» (1966 թ.) և «Կռունկ, ուստի՞ կու գաս» (1974 թ.) ժողովածուների՝ նաև մամուլում հրատարակված պատմվածքներում...
Վիպակը պատմում է աշխարհի ամենահայտնի դայակի` Մերի Փոփինսի և նրա հոգածության տակ գտնվող չորս երեխաների մասին: Մերի Փոփինսը խստաբարո է, խելացի, կոկիկ ու պչրասեր, բայց ամենակարևորն այն է, որ նրա հայտնվելու առաջին իսկ օրվանից դայակը զարմացնում է երեխաներին իր արտասովոր կարողություններով: Նրա հետ ապրած բոլոր օրերը լի են արտառոց արկածներով ու կախարդանքով: Գիրքը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, իսկ 1984 թվականին վիպակի մոտիվներով նկարահանվել է ամերիկյան ֆիլմ-մյուզիքլ։ 2024 թվականին Ալվարդ Ջիվանյանը գիրքը թարգմանել է հայերեն: Goodreads
Մենք բոլորս էլ մայրիկ ունենք: Նա է մեզ համար հոգ տանում, երբ լավ չենք զգում, վատ եղանակին ստիպում է տաք հագնվել: Բայց ո՞վ է մայրիկը, և ինչ է նշանակում մայրիկ լինել: Ահա պարզագույն մի հարց, որը, սակայն, ունի նույնքան պատասխաններ, որքան գոյություն ունեն երեխա դաստիարակելու եղանակներ: Բնության մեջ անթիվ-անհամար մայրիկներ կան: Ո՞ւմ կարելի է ամենալավ մայրիկը համարեկ: Եղնի՞կ մայրիկին, կկո՞ւ մայրիկին, թե՞ մարդ մայրիկին: Արդյոք նրանք միևնույն կե՞րպ են իրենց բալիկներին մեծացնում: Եթե ո՛չ, ապա իսկապես ո՞վ է աշխարհի ամենալավ մայրիկը: Goodreads
Հոգեբան և Նոբելյան մրցանակի դափնեկիր Դանիել Քանեմանի «Մտածողություն. Արագն ու Դանդաղը» հանրահայտ գիրքը մեկընդմիշտ կփոխի մարդկային մտածողության մասին ձեր պատկերացումները։ Հեղինակը ծանոթացնում է մեզ մտածողության երկու «կերպարներին»՝ արագ ու ինտուիտիվ Համակարգ 1–ին և դանդաղ ու տրամաբանական Համակարգ 2–ին, որոնք, միմյանց փոխլրացնելով, ձևավորում են մեր դատողությունները և ազդում մեր գործնական ու անձնական որոշումների վրա։ Ուշագրավ պատմություններով և հետաքրքրաշարժ գիտափորձերով համեմված այս գրքում Քանեմանը վերհանում է մարդկային ինտուիցիայի թերություններն ու սահմանափակումները, որոնք հաճախ հանգեցնում են իռացիոնալ ընտրությունների, անհիմն եզրակացությունների և սխալ կանխատեսումների։ Գիրքը արժեքավոր ընթերցանություն է խոստանում բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են հոգեբանությամբ կամ տնտեսագիտությամբ, ովքեր վստահում կամ չեն վստահում իրենց մտածողությանը,...
Սկանդար Սմիթը միշտ երազել է Մայրցամաքից փախչել գաղտնի Կղզի, որտեղ ազատ թափառում են վայրի միեղջյուրները: Նա տարիներ շարունակ նախապատրաստվել է իր Ջերմակունքի քննությանը՝ ամեն տարվա թեստ, որի արդյունքում ընտրվում են մի քանի 13-ամյա Ցամաքաբնակ պատանիներ՝ մարզվելու և միեղջյուրի հեծյալ դառնալու համար: Բայց Սկանդարի քննության օրն ամեն ինչ ծայրահեղ վատ է ընթանում, և նրա հույսերը մարում են… մինչև առեղծվածային կերպարանքը կեսգիշերին թակում է նրա տան դուռն ու հայտնում․ «Կղզին վտանգված է, և Սկանդարը պետք է արձագանքի նրա կանչին»։ Սկանդարը մղվում է էպիկական, երկնային մարտերի, վայրի միեղջյուրների հետ վտանգավոր բախումների և միեղջյուրների բանակ հավաքող աներևույթ չարագործի մասին լուրերի աշխարհ: Եվ որքան մտերմանում...
Մյուռ անունով քոթոթը փորձում է հասկանալ, թե ինչպես է ՄԵԾԸ կարողանում անշեղ քայլել անտառով՝ առանց ուշադրություն դարձնելու շրջապատում հանդիպող հետաքրքիր բաներին: Երկար զբոսանքի վերջում ՄԵԾԸ բարեբախտաբար շրջվում է և տեսնում… Փոքրիկ ճամփորդություն` ամենահամեղ հապալասները գտնելու համար։ Goodreads
Երազ մատենաշարն ու «Պարադիգմա» կրթական հիմնադրամը ներկայացնում են. Պեր Գուստավսոն «Ստվերաշխարհը» Երազի գիրք։ Ինչպես են հանդիպում փոքրիկ տղան ու ստվերը։ Զարմանալի ու գեղեցիկ պատմություն փոքրիկ Ռագնարի ու իր ստվերի մասին։ Ամեն ինչ սկսվում է մի մութ գիշեր, երբ ստվերները երկարում են, դառնում վախենալու անտառ։ Շվեդ հայտնի մանկագիր Պեր Գուստավսոնը գիրքը գրել է մինչև վեց տարեկան երեխաների համար։ Սա շատ ուսուցողական ու բարի պատկերապատում է։ Ստվերների աշխարհի մասին մոգական գիրքն ունի նաև հատուկ ներդիր՝ ծնողների համար. Ներդիրը կսովորեցնի ճիշտ կարդալ գիրքը, տրամաբանական ու զվարճալի հարցեր տալ փոքրիկներին։ Զարմանալի ու գեղեցիկ պատմություն փոքրիկ Ռագնարի ու իր ստվերի մասին: Goodreads
ՀԱՏՈՐ 1 / ԱՐՁԱԿ – Շառլ Ազնավուրի արձակ ստեղծագործությունների այս լիակատար հատորը ներառում է նրա 5 ինքնակենսագրական գործերը և պատմվածքների ժողովածուն, որոնք հրատարակել է Newmag-ը (2019-2023): Իր հուշերում Ազնավուրն անկեղծորեն խոսում է ընտանիքի, անցյալի ու կարիերայի դժվարությունների, պատմում կյանքի դասերի ու ճակատագրի հեգնանքի մասին: Պատասխանում է իր անողոք քննադատների ու դեղին մամուլի մեղադրանքներին։ Ժամանակակից արվեստն ինչո՞ւ է կանխատեսելի, հեռուստատեսությունը՝ մակերեսային, շոու բիզնեսը՝ գռեհիկ․ նա բարձրացնում է ամենաարդիական հարցերը և ուղղորդում երիտասարդ արտիստներին։ Այստեղ են նաև մաեստրոյի 16 նովելները՝ գրված իրեն հատուկ հումորով և երևակայությամբ: Հայաստան, բոհեմ, սերեր, ընկերներ, Հոլիվուդ. ինչի մասին էլ Ազնավուրը պատմի, միշտ անկեղծ է ու շիտակ, համեստ...
Ձեզ ծանոթ շատ մարդկանցից կլսեք ամենատարբեր խորհուրդներ երեխայի խնամքի ու առօրյայի մասին։ Բոլորը խորհուրդ կտան՝ ինչպես կերակրել, հագցնել, խնամել փոքրիկին: Հաճախ կլսեք. «Կհոգնի՝ կքնի», «Դիմացի՛ր, դե բոլորս էլ չենք քնել», «Քնելուց առաջ շիլա տո՛ւր, որ քնի»: Որոշակի ճշմարտություն այդ խոսքերում, իհարկե, կարող է լինել, բայց դրանք ոչ միշտ են հաշվի առնում երեխայի և ձեր առանձնահատկությունները։ Քնի հավաստագրված խորհրդատու Աստղիկ Նադիրյանն իր գրքում պատմում է, թե որն է քնի «նորմալը», ինչը կարելի է փոխել, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել՝ հաշվի առնելով ծնողավարման այն ձևը, որն ընտրել եք դուք։ Չէ՞ որ ամեն ընտանիք յուրահատուկ է։ Յուրահատուկ եք նաև դուք, յուրահատուկ է...
Անվերապահ հավատ, տարակուսանք, կոշտ քննադատություն… Հռոմի Ֆրանցիսկ պապը տարբեր հույզեր է արթնացրել մարդկանց մեջ: Նրա ազատամիտ գաղափարները անհանգստացրել են Կաթոլիկ եկեղեցու բազմաբարդ կառույցներին և Վատիկանի ներսում բուն դրած խմբավորումներին, որոնք ծաղկում էին նախորդների օրոք… Մինչ պապի՝ մոտալուտ հրաժարականի մասին իրարամերժ լուրեր են պտտվում, ներկայացնենք այն մարդու դիմանկարը, որը մտադիր էր փոխել Կաթոլիկ եկեղեցին: Վատիկանում իրականացված լրագրողական հետաքննության վրա հիմնված կենսագրական գիրքը պատմում է Հռոմի Ֆրանցիսկ պապի հովվապետության առաջին յոթ տարիների մասին՝ լույս սփռելով այն դժվարությունների, ներքին կատաղի դիմադրության վրա, որոնց բախվել է պապը, որը երազում էր արդիական ոգով բարեփոխելով՝ փրկել Եկեղեցին:
«Մի օր, երբ հայելու մեջ նկատեցի Տատիկիս արտացոլանքը, որին մահը նոր էր առել իր գիրկը, հանկարծ զգացի, որ նրա հեռանալով՝ ինձ համար մոռացվում է իմ պատմության մի կարևոր մասնիկը` մեղրածոր բարբառը, ու ցանկացա, որ դրանից մի պատառ մնա գրքիս մեջ ու շնչի: Ներսումս հանկարծ անհագ ցանկություն առաջացավ իմ երբեմնի գրելու պատրանքը կյանքի կոչելու, կարոտս այս կերպ փարատելու»,– հեղինակի խոսքերը, թերևս, ամենից դիպուկ են ներկայացնում այս գիրքը, որը մի տարուբերում Է հուշագրության ու վեպի միջև: Ճամփորդությունը մանկության գունեղ արահետներով ներկայացվում է հյութեղ լեզվով՝ հեղինակի խոսքի ու արդեն հեռուներում մնացած բարբառի մշուշոտ պատկերի հրաշալի միահյուսումով: Վեպը հեղինակի առաջին գիրքն է:
Ջենիֆեր Իգանի «Ժամանակը անողոք է» վեպի 13 գլուխները առանձին պատմություններ են, բայց միահյուսված են ընդհանուր կերպարների շուրջ: Սա վեպ է սիրո, ափսոսանքի, երաժշտության, կյանքի անցողիկության և ժամանակի անգութ վազքի մասին: Վեպն արժանացել է Փուլիցերյան մրցանակի «թվային տեխնոլոգիաների և արագընթաց փոփոխվող մշակույթի դարաշրջանում հասունանալու և ծերանալու թեմաների նորարարական ուսումնասիրության համար»: Goodreads