«Արևոտ խոհարարը» պատկերազարդ գիրք է։ Այն պատմում է Հովհաննես անունով մի տղայի մասին, ով տարբերվում է մյուս երեխաներից իր տեսքով և ապրելակերպով: Նախադպրոցական տարիքի երեխաների համար նախատեսված այս գեղեցիկ գիրքը երեխաներին սովորեցնում է, որ բոլորն են արժանի հարգալից և բարի վերաբերմունքի: Երեխաների համար հասկանալի լեզվով գրված այս գիրքը սովորեցնում է, որ արտաքինի կամ կարողությունների տարբերությունները երբեք չպետք է պատճառ հանդիսանան մարդկանց հետ այլ կերպ վարվելու համար: Գրքի հերոսը դժվար փորձությունների է բախվում. ենթարկվում է բռնության և ուրիշներից տարբերվելու պատճառով ծաղրանքի առարկա դառնում: Սակայն իր ընտանիքի օգնությամբ նա գտնում է նոր ընկերներ, սովորում նոր հմտություններ, աշխատանք գտնում և գնում առաջ` իրականացնելու...
Ձեր փոքրիկի մանկությունը էլ ավելի ուրախ ու գունավոր կդառնա Փիսոյի օգնությամբ: Մանկական գունագեղ և դաստիարակչական գիրքը, որը շարունակում է «ՓԻՍՈ»-ի շարքը։
Ձեր փոքրիկի մանկությունը էլ ավելի ուրախ ու գունավոր կդառնա Փիսոյի օգնությամբ: Մանկական գունագեղ և դաստիարակչական գիրքը, որը շարունակում է «ՓԻՍՈ»-ի շարքը։
«Մուշտակով Վեներան»ավստրիացի գրող Լեոպոլդ ֆոն Զախեր-Մազոխի ամենահայտնի ստեղծագործությունն է։ 1869 թվականին ամսագրային տարբերակի հրապարակումից հետո ստեղծագործությունն ընդգրկվել է «Կայենի ժառանգությունը» շարքի առաջին հատորում։ Գլխավոր հերոսը` Սևերինը, մի կնոջ հանդեպ ունենում է էրոտիկ երևակայություն, որտեղ այդ կինը նրան նվաստացնում է։ Հզոր ու գեղեցիկ կնոջ իդեալը նա անվանում է «Մուշտակով Վեներա»։ Կարպատյան հանգստավայրում Սևերին հանդիպում է արտասովոր մի այրի կնոջ` Վանդա ֆոն Դունաևին, որը գրավում է անտիկ զգայականության փիլիսոփայությամբ և քրիստոնեական ամուսնության նախապաշարմունքների մերժմամբ։ Որոշելով, որ իր առջև նույն «Մուշտակով Վեներան» է, Սևերինը անմնացորդ սիրահարվում է նրան և հրավիրում իրականացնելու իր գաղտնի երևակայությունը։ Սկզբում Վանդան մերժում է, սակայն հետզհետե նրան սկսում է...
Նոր` «Հետք» մատենաշարով սկիզբ է դրվում դետեկտիվ ժանրի ստեղծագործությունների հրատարակմանը: Առաջին գիրքում հայ գրականության մեջ այս ժանրի լավագույն հեղինակներից Վիկտոր Բալայանի ստեղծագործություններն են:
Արիստոկրատական ընտանիքում մեծացած և տնային կրթություն ստացած Վ. Ա. Սոլոգուբը լավ գիտեր բարձրագույն աշխարհի ներկայացուցիչներին և հաճախ պատկերել է նրանց իր ստեղծագործություններում։ Սկզբնական ճանաչում է ստացել որպես աշխարհիկ վիպակների հեղինակ, որտեղ ստեղծել է Պուշկինի ժամանակի մեծ հասարակության ներկայացուցիչների պատկերասրահը։ Գոգոլի ազդեցությամբ 1840-ական թվականներին կիսում էր այսպես կոչված բնական դպրոցի գեղարվեստական սկզբունքները։ Իր ստեղծագործական կյանքի ավելի ուշ շրջանում Սոլոգուբը հիմնականում աշխատել է դրամատուրգիայի բնագավառում, գրել է վոդևիլներ և միայն կյանքի վերջում սկսել է գրել վեպեր։ Գրողի ստեղծագործական կյանքի գնահատականները ժամանակակիցների կողմից արմատապես տարբերվում էին. ոմանք ողջունեցին նրա խոստումնալից տաղանդը, մյուսները ծաղրում էին նրա ստեղծագործությունները՝ որպես դիլետանտ և նմանակող։ Ժամանակակից գրականագետները փաստում...
Թեմատիկ սցենարներ մանկապարտեզի և տարրական դպրոցի համար: II թողարկում Ձեռնարկում ներկայացված են խմբային ցերեկույթների սցենարներ՝ նախատեսված նախադպրոցական ուսումնական հաստատությունների ավագ խմբերի և տարրական դասարանների համար: Սցենարները նվիրված են տարվա եղանակներին, ամանորյա տոներին, մեր մոլորակին, Այբբենարանի ավարտին, տարրական դպրոցի ավարտին… Սցենարներն ունեն արժեքային հենք և զարգացնող նշանակություն: Ձեռնարկը հասցեագրված է մանկապարտեզների դաստիարակներին և տարրական դպրոցի ուսուցիչներին:
Ժամանակակից հույն գրող Մարո Վամվունակիի «Լռեցված սիրո ուրվականը» գիրքը հոգեբանական-փիլիսոփայական աշխատություն է: Սպառողական հասարակության մեջ էգոիզմը անհատին փակել է սեփական կեղևում ու դժվարացրել ազնիվ շփումն արտաքին աշխարհի հետ: Որպեսզի մարդը հաղթահարի ներքին խնդիրները, նախ պետք է գնա անցյալ, ճանաչի ինքն իրեն: Երջանկութայն բանալին Վամվունակին համարում է Աստծո և մարդկանց հանդեպ մաքուր սիրո վերագտնումը, ինքնանվիրումի ցանկությունն ու պատրաստակամությունը: Մարո Վամվունակին Հունաստանի ամենաճանաչված ու սիրված ժամանակակից գրողներից է, որն ապրում և բեղուն ստեղծագործական գործունեություն է ծավալում Աթենքում: Վամվունակին նախապես հայտնի էր որպես արձակագիր: Վերջին ժամանակներում, սակայն, անցում է կատարել հոգեբանությանը (մասնագիտությամբ նաև հոգեբան է)՝ ստեղծագործությունների առանցքում պահելով մարդու եսակենտրոնությունից բխող բազմաթիվ խնդիրներ,...
«Մեծ տան փոքրիկ տիրուհին» հեղինակի կյանքի վերջին տարիներին գրված վեպ է, որն առաջին անգամ լույս է տեսել 1916 թվականին: Ողբերգական արձակ ժանրի այս ստեղծագործությունը սիրային եռանկյունու պատմություն է, որի հերոսները, կյանքին նայելով չոր իրապաշտական հայացքով, միաժամանակ մեծ ողբերգության զոհեր են դառնում, քանի որ խիստ տարանջատում են գիտակցականն ու հուզականը: Վեպում կա նաև երկրորդ սյուժետային գիծ, որտեղ պատմվում է գլխավոր հերոսի մանկության մասին: Մի առիթով հեղինակն ասել է. «Փոքրիկ տիրուհին այն է, ինչին ես ձգտում էի իմ ամբողջ գրողական կյանքում, չէ՞ որ այս գիրքն այնքան տարբեր է նրանցից, ինչ ես ստեղծել էի նախկինում»:
«Գիրք ճանապարհի» ժողովածուի այս հրատարակությունը բովանդակային և կառուցվածքային առումով ճշգրիտ կրկնությունն է 1933 թվականի առաջին՝ արգելված տարբերակի: Տարբերակ, որն իր պարագրկումներով, ծածկագրերով ու ենթատեքստերով, այլազան հարցադրումներով հանդերձ, ըստ էության, նախևառաջ արտացոլում է հայոց ազգային պետականության չարենցյան տեսլականը: Շտկվել են միայն ակնհայտ որոշ վրիպակներ, փոխվել է ուղղագրությունը: Նվիրվում է Եղիշե Չարենցի ծննդյան 125- ամյակին: «Գիրք ճանապարհի» ժողովածուն բանաստեղծությունների և պոեմների հավաքածու է, որտեղ խոսվում է հայրենասիրության, հայ մեծ գրողների և սոցիալիստական կարգերի անհրաժեշտության մասին: Հայրենասիրության թեման շոշափվում է «Սասունցի Դավիթ» և «Պատմության քառուղիներով» պոեմներում: «Սասունցի Դավիթ» պոեմը հայ ժողովրդական էպոսի մշակումներից մեկն է: Պոետը «Սասունցի Դավիթ» պոեմում նզովում է նեռ թագավորին,...
Ֆրանսահայ հայտնի կինոռեժիսորի ինքնակենսագրական «Մայրիկ» գիրքը հուզիչ պատում է ճակատագրի բերումով Ֆրանսիայում ապաստանած հայ ընտանիքի մասին: Անծանոթ աշխարհի անտարբերության ու սառնության օղակում մի բուռ մարդիկ ապավինում են իրենց անսահման աշխատասիրությանը և բարությանը, դրանով իսկ նվաճում վերապրելու իրենց իրավունքը:
«locus morbi»-ն գիրք է, որտեղ խոսվում է գրականության և սիրո մասին, կամ Սիրո` որտեղից սկսվում է գրականությունը: locus morbi թարգմանաբար նշանակում է ախտահարման օջախ, որը հեղինակի կյանքի ճեղքն է՝ խոռոչը, որտեղից զգացողություններն ու գիտակցումը, ճանաչողությունն ու վերլուծությունները և այն ամենն, ինչ ստեղծում է մարդուն, շարունակաբար լցվում է իր մեջ: Գիրքը հեղինակի ապրելու և ավելին զգալու միջտարածությունն է, միակ փաստը և իրեղեն ապացույցը։
Broadway-ի երգիչը, FBI-ի գործակալը, փորձառու օդաչուն եւ պատերազմի մասնակցած գեներալն առաջին հայացքից որեւէ ընդհանրություն չունեն։ Բայց միայն առաջին հայացքից։ Չարլզ Դահիգը բացահայտում է նրանց միավորող հիմնական հանգամանքները՝ արդյունավետ գործելու եւ ապրելու գաղտնիքները: Ինչպե՞ս դառնալ ավելի խելացի, արագ եւ հաջողակ: Հեղինակը ներկայացնում է գիտական փաստերի եւ հաջողության պատմությունների հիման վրա կառուցված գիրք-ուղեցույց, որն ի հայտ է բերում մեր էներգիայի, ժամանակի եւ ինտելեկտի օգտագործման ամենաարդյունավետ բանաձեւը: «Սովորության ուժը» գրքում Չարլզ Դահիգը բացատրում էր, թե ինչու ենք ամեն ինչ անում ճիշտ այնպես, ինչպես անում ենք, եւ ոչ՝ այլ կերպ: «Ավելի խելացի, արագ, հաջողակ» գիրքը պատասխանում է «ինչպես» հարցին: Ինչպե՞ս կատարելագործել մեր սովորություններն ու...
«Մեծն Գեթսբի» վեպը ամերիկացի գրող Ֆ. Ս. Ֆիցջերալդի գլուխգործոցն է: Այն համարվում է ամերիկյան գրականության «ջազի դարը» բնորոշող ստեղծագործություն: Այդ ժամանակաշրջանը, որ ընդգրկում է Առաջին աշխարհամարտի ավարտից մինչև 1930–ականների Մեծ ճգնաժամի տարիները, իր անվանումը ստացել է հենց Ֆիցջերալդի կողմից: Վեպը 20-րդ դարում անգլերենով գրված 100 լավագույն գրքերի ցանկում զբաղեցրել է երկրորդ տեղը: «Մեծն Գեթսբի» վեպի հերոսները ապրում են հորինված Ուեսթ-Էգ քաղաքի ծաղկող Լոնգ Այլենդում, 1922 թվականի ամռանը։ Պատմությունը առաջին հերթին վերաբերվում է երիտասարդ և խորհրդավոր միլիոնատեր Ջեյ Գեթսբիին և նրա սիրուն՝ Դեյզի Բյուքենենին։ Ֆիցջերալդի աշխատանքի թեման պատկանում է իդեալիզմին, սոցիալական տատանումներին, փոփոխությունների անհանդուրժողականությանը, որի միջոցով նկարագրված են ջազի դարաշրջանը կամ Ճչացող 20-ականները, որը գրված է...
Գիրքն ընդգրկում է անվանի պատմաբան և հին հունարենից թարգմանիչ Սիմոն Կրկյաշարյանի (1923–2011)՝ վերջերս հայտնաբերված երկու անտիպ թարգմանություն՝ բնույթով իրարից շատ տարբեր կիսաառասպելական «Ալեքսանդր Մակեդոնացու պատմության» և Ապպիանոսի «Հռոմի պատմություն» մեծակտավ պատմական երկի «Ասորականք» ու «Միհրդատականք» գրքերի (որոնցում կան հայոց պատմությանն առնչվող կարևոր տեղեկություններ): Կրկյաշարյանը չէր հասցրել խմբագրել իր թարգմանությունը և գրել առաջաբան ու ծանոթագրություններ: Այդ աշխատանքն արել և գիրքը հրատարակության է պատրաստել Գոհար Մուրադյանը։ Ցավոք, «Միհրդատականք»–ից պակասում են 95–121–րդ գլուխները։
«Ֆրանքենսթայն»-ը անգլիացի գրող Մերի Շելլիի վեպը, որը պատմում է երիտասարդ գիտնական Վիկտոր Ֆրանքենսթայնի պատմությունը, ով ստեղծում է մի անճոռնի արարած՝ հրեշ, որն էլ իր հերթին ի վերջո հանդիսանում է Վիկտորի և նրա ընտանիքի դժբախտությունների և կործանման պատճառը։ Շելլին սկսել է գրել վեպը, երբ նա դեռ 18 տարեկան էր, և առաջին անգամ վեպը տպագրվել է 1818 թվականին Լոնդոնում, սակայն այդ հրատարակության վրա չի եղել հեղինակի անունը։ Շելլիի անունը, որպես հեղինակ, առաջին անգամ հայտնվել է 1823 թվականին Ֆրանսիայում լույս տեսած գրքի երկրորդ հրատարակության մեջ։ «Ֆրանքենսթայն» վեպը իր մեջ պարունակում է ինչպես գոթիկ ժանրի այնպես էլ ռոմանտիկ ժանրի մասեր, և այն կարելի է համարել գիտա-ֆանտաստիկ ժանրի առաջին նմուշներից...
«Չարենց․Երեք ուսումնասիրություն» ժողովածուն ընդգրկում է տարբեր տարիներին գրված երեք ուսումնասիրություն՝ նվիրված Եղիշե Չարենցի ստեղծագործության տարբեր շրջանների և խնդիրների հետազոտությանը։ Նվիրվում է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին:
Ակսել Բակունցի «Կյորես» վիպակն առաջին անգամ լույս է տեսել 1936 թվականին: Վիպակում գրողական բարձր վարպետությամբ և տիպական թանձրացումներով պատկերվում է, ըստ էության, պարտության պատմություն: Մի կողմում՝ Կյորեսն է, իր լեզվով, բարքերով ու սովորույթներով, սերունդնեի տոհմիկ դաստիարակությամբ, աշխատանքի և արդարության նկատմամբ ունեցած բնաշխարհիկ զգացումով ու ամեն ինչով բնական, մյուս կողմում՝ Գորիսը, որտեղ նորն է ու ներմուծովին, և որի ճնշմամբ աստիճանաբար փլուզվում է Կյորեսը: Հատված Քաղաքն ուներ երկու անուն՝ Գորիս և Կյորես։ Երրորդ անունը՝ Կորիս,−տալիս էր միայն մի մարդ՝ դեղավաճառ Քյալլա Ծատուրը, որը քաղաքում հռչակված էր որպես փիլիսոփա և հին գրքերի սիրահար։ Գուցե այդ գրքերից էր նա հանել քաղաքի Կորիս անունը, որ...
«Զգացմունք և բանականություն». Ընտանիքի հոր մահը խոշոր հողատերերին բնորոշ ապահովված ապրելակերպից զրկում է մորն ու երեք դուստրերին, քանի որ նրանց կալվածքն ու գրեթե ամբողջ ունեցվածքն արական գծով են ժառանգվում: Ծանր որոշումներ կայացնելիս, ստեղծված իրավիճակները հաղթահարելիս, նոր ու անծանոթ միջավայրում իրենց կյանքը կազմակերպելիս Դաշվուդ ընտանիքի կանայք, որոնց միավորում են իրար հանդեպ սերն ու մարդկային վսեմ արժանիքները, անցնում են զգացմունքային դաժան փորձությունների բովով, բայց ի վերջո բանականության ուժով հասնում են իրենց երազած երջանկությանը: Ջեյն Օսթինն իր այս վեպում նույնպես վարպետորեն նկարագրում է 19-րդ դարասկզբի անգլիացի ազնվականների բարքերն ու կենցաղը, վեր հանում ապականված հասարակության արատները, ինչպես նաև ցույց է տալիս, որ շահի ու...
«Հայերենի բացատրական բառարան»-ում բացատրված է շուրջ 1000 բառ: Բառերի բացատրությունից բացի հաճախ տրվում են գործածության նմուշներ: Բառարանը մասամբ պատկերազարդ է: Այն օգտակար կլինի տարրական դպրոցի և միջին դասարանների աշակերտներին, ուսուցիչներին, հայերեն խոսող բոլորին առհասարակ:
«Հայտնի հեքիաթագիրներ» շարքով լույս է տեսնում Ավետիք Իսահակյանի` երեխաների համար նախատեսված ժողովածուն: Գրքում ներառված են գրողի հինգ հեքիաթներ և հինգ լեգենդներ։ Ավետիք Իսահակյանը 20-րդ դարի հայ գրականության հիմնասյուներից է։ Լինելով խորապես ազգային գրող՝ իր տաղանդի և արվեստի ուժի շնորհիվ նա վաղուց դուրս է եկել ազգային սահմաններից և հայտնի դարձել աշխարհին։
Frankenstein; or, The Modern Prometheus is an 1818 novel written by English author Mary Shelley. Frankenstein tells the story of Victor Frankenstein, a young scientist who creates a sapient creature in an unorthodox scientific experiment. Shelley started writing the story when she was 18, and the first edition was published anonymously in London on 1 January 1818, when she was 20. Her name first appeared in the second edition, which was published in Paris in 1821. Shelley travelled through Europe in 1815, moving along the river Rhine in Germany, and stopping in Gernsheim, 17 kilometres away from Frankenstein Castle, where,...
The Picture of Dorian Gray is a philosophical novel by Oscar Wilde. A shorter novella-length version was published in the July 1890 issue of the American periodical Lippincott’s Monthly Magazine. A revised and extended edition was published in April 1891. Revisions include changes in character dialogue as well as the addition of the preface, more scenes and chapters, and Sibyl Vane’s brother, James Vane. The story revolves around a portrait of Dorian Gray painted by Basil Hallward, a friend of Dorian’s and an artist infatuated with Dorian’s beauty. Through Basil, Dorian meets Lord Henry Wotton and is soon enthralled by...
Sister Carrie (1900) is a novel by Theodore Dreiser about a young woman who moves to the big city where she starts realizing her own American Dream. She first becomes a mistress to men that she perceives as superior, but later becomes a famous actress. It has been called the “greatest of all American urban novels”. In late 1889, dissatisfied with life in Columbia City, Wisconsin, 18-year-old Caroline Meeber, “Sister Carrie” to her family, takes the train to Chicago, to live with her older sister Minnie and Minnie’s husband. On the train, Carrie meets Charles Drouet, a traveling salesman who...