«Չտեսնված Մհերը» եռալեզու գիրք-ալբոմը առաջին անգամ ներկայացնում է Մհեր Մկրտչյանի կյանքին ու բեմական գործունեությանն առնչվող շուրջ 260 լուսանկար նրա կնոջ՝ դերասանուհի և ռեժիսոր Թամար Հովհաննիսյանի անձնական արխիվից, ճշգրիտ և անկեղծ մեկնաբանություններով:
«Չարենցի կրակոցը» փաստագրական վեպը պատմում է հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի մասին: Նորահայտ փաստերի, վկայությունների ու վավերագրերի միջոցով հեղինակը ներկայացնում է հանճարեղ գրողի թռիչքներով և անկումներով լի կյանքի մի դրվագը՝ նորովի մատուցելով ինչպես Չարենցի մարդկային էությունը, այնպես էլ նրա ժամանակաշրջանն ու իրադարձությունների ընթացքը:
«Սևակի մահվան առեղծվածը» գրքում առաջին անգամ առավել ամբողջական քննության են առնվում Պարույր Սևակի մահվան հանգամանքները՝ համադրելով բոլոր շրջանառու վարկածները, ականատեսների, մտերիմների, մասնագետների վկայությունները: Առանձին անդրադարձ կա ողբերգությանը նախորդած և հաջորդած իրադարձություններին, ինչը թույլ է տալիս դեպքերը դիտարկել լայն համայնապատկերում և շահեկան հող ձևավորել կատարվածի անաչառ գնահատման ու ճշմարտության բացահայտման համար:
«Սթիվ Ջոբս» գիրքը մեր ժամանակների մեծագույն անհատականություններից մեկի՝ Սթիվ Ջոբսի կյանքի ու գործունեության փաստառատ տարեգրությունն է՝ լեցուն ուսանելի մանրամասներով:
«Մատեան ողբերգութեան» ժողովածուն իր բնոյթով հատընտիր է, որի նպատակն է ներկայացնել Արտաշէս Յարութիւնեանի գրական մեծ գործունեութեան բնոյթն ու բազմազանութիւնը: Ժողովածուի բաժինները՝ Քերթուածներ, Գրական դիմաստուերներ, Գիրքեր եւ դէմքեր, Գրական քրոնիկ, մի կողմից այդ բազմազանութեան ի ցոյց դնումն են, միւս կողմից՝ այն խորագրերը, որոնցով, սովորաբար, Յարութիւնեանը հրատարակում էր իր գրութիւնները: Բանաստեղծական գրքերից այստեղ ներկայացուած է միայն «Նոր քնարը», բայց ամբողջութեամբ: Այդ ժողովածուն հեղինակը համարում էր իր լաւագոյն գիրքը, իր քերթողական կարելիութիւնների բարձրակետը: Միւս բաժինների գրութիւնները ներկայացուած են ընտրողաբար:
«Անցյալի անվեհեր ռազմիկները» շարքի հերոսներն անվեհեր զինվորներ են, խորհրդավոր անծանոթներ, հետազոտողներ, անխոնջ արկածներ որոնողներ և առաջամարտիկներ։ «Ոսկե հատույթ» մատենաշարը ներկայացնում է աշխարհը կլանած վտանգներն ու ճակատամարտերը, արկածներն ու գաղտնիքները, առասպելներն ու լեգենդները, հերոսություններն ու չարագործությունները։
«Երկիրը և ողջ աշխարհը. Բացահայտված Տիեզերք» գիրքը ճանապարհ է հարթում դեպի անծայրածիր Տիեզերք, պատմում է մոլորակների և արբանյակների, աստղերի ու գիսավորների, գալակտիկաների և սև խոռոչների մասին, ծանոթացնում հեռավոր աշխարհների արտասովոր գեղեցկությանը:
«Լեգենդներ, ավանդազրույցներ, առասպելներ» գիրքը ճանապարհ է հարթում դեպի հնագույն առասպելների կախարդական աշխարհը` ամենակարող աստվածների լեգենդներն ու պատմությունները, փառաբանված հերոսների և ողջ աշխարհի ժողովուրդների չբացահայտված գաղտնիքները:
«Աշխարհի զարմանահրաշ թռչունները». Բազմազան ու անսովոր է թռչնաշխարհը. այնտեղ հանդիպում են ծովահենների և ավազակների կարողություններով օժտված թռչուններ կամ այնպիսիք, որոնք մուկ են ձևանում կամ կարող են վազել ջրի վրայով, զարմանալի շինություններ կառուցել, նմանակել օձերին կամ խխունջի պես կպչել ծառերին:
Էդմոն Ռոստան ի «Սիրանո դը Բերժըրակ» պիեսը համաշխարհային դրամատուրգիայի մի գլուխգործոց, հայերեն է թարգմանել մեր դերասանական արվեստի անզուգական վարպետ Արման Կոթիկյանը (1896-1968), որը նույնքան տաղանդավոր թարգմանիչ էր և բանաստեղծ: Հայերեն «Սիրանոն» լույս է տեսել 1951-ին Երևանում և այլևս չի հրատարակվել` մնալով ստվերում, մինչդեռ խոսքը հայ թարգմանական գրականության մեծ մարգարիտներից մեկի մասին է: Նոր տպագրության տեքստը համեմատվել է բնագրի հետ, խմբագրվել և հանգամանորեն ծանոթագրվել: Կոթիկյանի սքանչելի թարգմանությամբ սկիզբ է առնում «ԲԵՄ» մատենաշարը, որով կհրատարակվեն միջազգային ճանաչման հասած արժեքավոր դրամատուրգիական գործեր:
«Эдуард Маркаров. Էդուարդ Մարգարով» գրիքը նվիրվում է իմ որդիներին՝ Հրանտին և Էդուարդին, Էդուարդ Մարգարովի թոռներին, իմ հորը՝ Գեորգին, ում շուրթերից ես փոքր տարիքից լսել եմ Մարգարովի ազգանունը, Մարգարովի տիկնոջը՝ Ստելլային, նրանց երեխաներին և թոռներին և, իհարկե, միլիոնավոր երկրպագուներին, ովքեր հիացմունքով բացականչում էին՝ «Մարգարո՜վ»:
Հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազ ի «Բանաստեղծություններ և պոեմներ» հատընտիրը ներառում է նրա լավագույն բանաստեղծությունները, «Անքավելի մեղքը», «Բիբլիական», «Սիամանթո և Խջեզարե» պոեմները:
Ներկայ ժողովածուն իր բնոյթով հատընտիր է, որի նպատակն է ներկայացնել Արտաշէս Յարութիւնեանի գրական մեծ գործունեութեան բնոյթն ու բազմազանութիւնը: Ժողովածուի բաժինները՝ Քերթուածներ, Գրական դիմաստուերներ, Գիրքեր եւ դէմքեր, Գրական քրոնիկ, մի կողմից այդ բազմազանութեան ի ցոյց դնումն են, միւս կողմից՝ այն խորագրերը, որոնցով, սովորաբար, Յարութիւնեանը հրատարակում էր իր գրութիւնները: Բանաստեղծական գրքերից այստեղ ներկայացուած է միայն «Նոր քնարը», բայց ամբողջութեամբ: Այդ ժողովածուն հեղինակը համարում էր իր լաւագոյն գիրքը, իր քերթողական կարելիութիւնների բարձրակետը: Միւս բաժինների գրութիւնները ներկայացուած են ընտրողաբար:
2012 թ. լույս տեսավ Եղիշե Չարենց ի բանաստեղծությունների եռահատոր ժողովածուն: Լրացուցիչ Դ հատորով ընթերցողին ենք հասցեագրում նրա գեղարվեստական արձակը՝ «Երկիր Նայիրի» վեպը և «Երևանի Ուղղիչ Տնից» հուշ- ակնարկը:
Եղիշե Չարենց ի «Ընտիր երկեր» ժողովածուի երրորդ հատորն ընդգրկում է նրա անտիպ ժառանգության գեղարվեստական մասը, ինչը հրատարակվել է «Անտիպ և չհավաքված երկեր» (1983, կազմող՝ Անահիտ Չարենց), «Նորահայտ էջեր» (1996, կազմող՝ Դավիթ Գասպարյան) գրքերում, նաև գործեր Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, Մատենադարանի նոր ձեռքբերումներից: Բնագրերը համեմատվել են ինքնագրերի հետ և արվել ուղղումներ: Գրքում տեղ են գտել նաև Չարենցի օրագրերը և «De profundis» գրառումը:
Եղիշե Չարենց ի սույն եռահատորյակն ընդգրկում է նրա ապրած տարիներին տպագրված և անտիպ մնացած չափածո ժառանգությունը (բանաստեղծություններ, շարքեր, պոեմներ) և օրագրերը: Տպագրված երկերը ժամանակին լոյս են տեսել գրողի երկհատորյակում (Մոսկվա, 1922), առանձին գրքերում, «Էպիքական լուսաբաց» (1930) և «Գիրք ճանապարհի» (1933-1934) ժողովածուներում, այնուհետև ընդգրկվել վեցհատորյակում (1962-1968, կոզմող՝ Ալմաստ Զաքարյան): Չարենցի կյանքի օրոք չտպագրված ժառանգությունն ամփոփված է «Անտիպ և չհավաքված երկեր» (1983, կազմող՝ Անահիտ Չարենց), «Նորահայտ էջեր» (1996, կազմող՝ Դավիթ Գասպարյան) և «Գիրք մնացորդաց» (2012, կազմող՝ Դավիթ Գասպարյան) հավաքածուներում: Սույն հատորում ընդգրկված են «Էպիքական լուսաբաց» և Գիրք ճանապարհի» (1933-1934) ժողովածուները և «Լիրիքական անտրակտ» շարքը: Հասցեագրված է բոլորին, բոլորին, բոլորին…
Եղիշե Չարենց ի սույն եռահատորյակն ընդգրկում է նրա ապրած տարիներին տպագրված և անտիպ մնացած չափածո ժառանգությունը (բանաստեղծություններ, շարքեր, պոեմներ) և օրագրերը: Տպագրված երկերը ժամանակին լոյս են տեսել գրողի երկհատորյակում (Մոսկվա, 1922), առանձին գրքերում, «Էպիքական լուսաբաց» (1930) և «Գիրք ճանապարհի» (1933-1934) ժողովածուներում, այնուհետև ընդգրկվել վեցհատորյակում (1962-1968, կոզմող՝ Ալմաստ Զաքարյան): Չարենցի կյանքի օրոք չտպագրված ժառանգությունն ամփոփված է «Անտիպ և չհավաքված երկեր» (1983, կազմող՝ Անահիտ Չարենց), «Նորահայտ էջեր» (1996, կազմող՝ Դավիթ Գասպարյան) և «Գիրք մնացորդաց» (2012, կազմող՝ Դավիթ Գասպարյան) հավաքածուներում: Սույն հատորում ընդգրկված են 1910-1920-ական թվականների ստեղծագործությունները: Հասցեագրված է բոլորին, բոլորին, բոլորին…
Ֆլորա Գրիգորյանի «Հայկական ազգային տարազ» եռալեզու ալբոմն ընդհանրացված տեսքով առաջին անգամ ներկայացնում է 18 դարի վերջից մինչև 20-րդ դ. դարասկզբի հայ հասարակության տարբեր խավերի տղամարդու, կնոջ և երեխայի շուրջ 200 ազգային տարազի մանրակրկիտ պատկերազարդումներ (149 նկար), հոգևորականների ու ֆիդայինների հագուստներ, նաև առաջաբան, ծանոթություններ և տերմինաբանական բառարան: Այն մեծ ներդրում է ազգային տարազի ուսումնասիրման բնագավառում: Ալբոմը նախատեսված է մասնագետների և արվեստասեր լայն շրջանների համար:
Վարուժան Սահակյան ը ստեղծագործել է տարբեր ժանրերում՝ բնանկար, նատյուրմորտ, դիմանկար: Իր հմտությունները փորձել է նաև քանդակի բնագավառում: Աշխատել է հիմնականում ջրաներկով, ունի նաև բազմաթիվ գծանկարներ: Բայց նրա ուշադրության կենտրոնում հիմանականում բնությունն է՝ իր անկրկնելի պահերով և դրսևորութմներով: Վարուժան Սահակյանի նկարչական ժառանգության մեջ գերակշռողը բնանկար աշխատանքներն են: Հիմնականում այս ժանրով է հեղինակը հասել ինքնաարտահայտման այն ձևերին, որոնց ականատեսն ենք այսօր:
«Վան Գոգ». Վինսենթ վան Գոգը (1853-1890) մարդկային ու կենսական հանճար է, ում անկեղծ ու ազնիվ ստեղծագործությունը կարողացել է գրավել բոլոր ժողովուրդներին՝ շնորհիվ իր ուժի ու ընդգծված արտահայտչականությամբ: Նա հիմնադիրը եղավ դինամիկ, դյուրազգաց և հուզական մի եզակի ոճի՝ 19-րդ դարավերջից կարողանալով միահյուսել ավանգարդիստական ու դասական գաղափարները: «Գեղանկարչության մեծ վարպետները» շարքով հրատարակվող այս ալբոմում ներկայացված են Վինսենթ վան Գոգի ստեղծագործական կյանքի հանգրվանային դրվագները կտավների ուղեկցությամբ:
«Դա Վինչի». Լեոնարդո դա Վինչին (1452-1519) աշխարհին հայտնի է ոչ միայն իր հայտնագործություններով, այլև մարդկության պատմության մեծագույն նկարիչներից մեկի համարումն ունի: Նա լավագույնս ,քան մեկ այլ պատմական դեմք ,մարմնավորում է հանճարի հարացույցը: Ամենինչ ընկալելու,ըմբռնելու երազով տոգորված՝ Լեոնարդո դա Վինչին մեզ համար բացահայտում է «հոգու կիրքը՝ թափանցելու գեղեցկության շեմից անդին գտնվող ճանաչողության սահմաններից ներս»: «Գեղանկարչության մեծ վարպետները» շարքով հրատարակվող այս ալբոմում ներկայացված են Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործական կյանքի հանգրվանային դրվագները կտավների ուղեկցությամբ:
«Իմ Երևան» գրքում հավաքված 437 լուսանկարները պատկերում են Երևանը 1990-2018 թթ.: Հեղինակները ձգտել են ստեղծել բազմադեմ և փոփոխվող, սակայն ամբողջական և ծանոթ քաղաքի պատկերը: