Թոմ Սոյերի արկածները վեպում Մարկ Տվենը ներկայացնում է իր մի շարք վեպերի հերոս Թոմ Սոյերի տարբեր արկածներ, որոնք տեղի են ունենում Թոմի և նրա ընկերների հետ։ Թոմ Սոյերը մոտ 12 տարեկան մի տղա է, որը մոր մահից հետո ապրում էր իր մորաքույր Պոլիի տանը: Իր այս արկածները տևում են մի քանի ամիս։ Այդ ընթացքում Թոմն ականատես է դառնում սպանության և բացահայտում է այն, սիրահարվում է դասընկերուհուն (Բեքի Թետչերին), փախչում տնից, դառնում ծովահեն և ապրում ամայի կղզում, մասնակցում սեփական հուղարկավորությանը, մոլորվում քարանձավում և վերջիվերջո ապահով դուրս գալիս այնտեղից, գտնում գանձ, որն արժի տասներկու հազար դոլար, և այդ գումարը կիսում իր ընկեր...
Գիրքը անգլիական միջնադարի ժողովրդական բալլադի հերոս Ռոբին Հուդի և իր ընկերների արկածների մասին է, ովքեր Նոթինգեմ քաղաքի մոտ գտնվող Շերվուդ անտառում զբաղվում էին ավազակությամբ ու կողոպուտով: Սիրելի պատանիներ, դուք այս հերոսներին կսիրեք, քանի որ նրանք այդ ամենն անում էին աղքատներին ու կարիքավորներին օգնելու համար:
Անուշ Սարգսյանի «Անոն» ժողովածուի պատմվածքներն ու համանուն վիպակը կյանքը և մարդկանց առավելապես զգացական ու հոգեբանական հատույթում ընկալելու և վերլուծելու գեղարվեստական իրացումներ են: Հեղինակը ստեղծում է հիշվող ու գունեղ կերպարներ, որոնք, անկախ իրենց կյանքի դժվարություններից, կյանքին հաղթելու նպատակադրումն ունեն: Հիմնական հերոսները կանայք են, որոնք նույն ընտանիքի տարբեր սերունդներ են՝ ժամանակի սեփական զգացողությամբ: Կյանքի դրամատիզմը նրանց հերոսացման չի մղում, բայց նրանցից յուրաքանչյուրը ակամա լուծում է իր խնդիրը՝ սխրանքի սեփական ճանապարհը գտնելով:
Ֆրանց Կաֆկայի «Դատավարություն» և «Դղյակը» վեպերը համաշխարհային գրականության այն գլուխգործոցներից են, որոնք հսկայական ազդեցություն են թողել բազմաթիվ գրողների ստեղծագործական ընթացքի վրա՝ պայմանավորելով մոտեցումների, ընդհանրացումների, ընկալումների յուրօրինակ մի համակարգ:
«Теория Всего»-ն տիեզերքի պատմությունն է, որը պատմում է Սթիվեն Հոքինգը շատ պարզ ու հումորային ոճով: Գիրքը համեմված է «Հաբբլ» աստղադիտակի ազդեցիկ լուսանկարներով: Հատուկ այս գրքի համար ստեղծված նկարազարդումներն ու գծապատկերներն օգնում են հասկանալ տեսությունները, որոնք ամեն օր կիրառում են աշխարհի ամենաառաջատար գիտնականները: Գրքում ներառված է թեմաների իսկապես մեծ չափաբաժին՝ Մեծ պայթյունից և սև խոռոչներից մինչև Լարերի տեսություն: Հոքինգը խոսում է տարբեր հետաքրքիր երևույթների մասին՝ Երկրագնդի ֆորմայից սկսած մինչև տիեզերի ծավալաման տեսություն: Սակայն ամենամեծ խանդավառությամբ հեղինակը խոսում է Ամեն ինչի տեսության մասին, որի առաջացումը, ըստ Հոքինգի, նշանակում է մարդության մեծագույն հաղթանակ: Այս գիրքը բոլոր նրանց համար է, ովքեր գիշերները երբեմն նայում...
Գեղեցիկ նկարազարդ գիրքը հանրահայտ օսկարակիր «Կոկոյի գաղտնիքը» մուլտֆիլմի հիման վրա: 12-ամյա Միգել Ռիվերան երազում է երաժիշտ դառնալ, սակայն նրա կոշկակարների ընտանիքում երաժշտությունն արգելքի տակ է: Մրցույթի մասնակցելու համար Միգելն իր սիրելի երաժիշտի՝ Էռնեստի դե լա Կրուզի գերեզմանից գողանում է նրա կիթարը: Սակայն, սկսելով նվագել, տղան անտեսանելի է դառնում կենդանի մարդկանց համար, իսկ ինքը սկսում է տեսնել մահացածներին, քանի որ տարին մեկ անգամ՝ Մահացածների օրը, երկու աշխարհների միջև բացվում է կամուրջը…
Իր առաջին գրքում NASA նախկին ինժիներ Օզան Վարոլը բացահայտում է ինը պարզ ռազմավարություն, որոնք կիրառում են տիեզերագնացներն ու անձամբ Իլոն Մասկը: Դուք նույնպես օգտագործեք դրանք Ձեր կյանքում, լինի դա վայրէջք Ձեր երազանքների աշխատավայր, բիզնես արագացում, նոր հմտության յուրացում կամ հերթական տիեզերական ապրանքի ստեղծում: Բոլորս էլ կյանքում հանդիպում ենք բարդ և անծանոթ խնդիրների: Նրանք, ովքեր կարողանում են այդ խնդիրները լուծել առանց սթրեսի և ժամանակին, ունեն մեծ առավելություն իրենց մրցակիցների նկատմամբ:
Բեթ Հարմոնը լուռ, թախծոտ և առաջին հայացքից ոչնչով աչքի չընկնող ութամյա աղջնակ է, ում մոր վախճանից հետո ուղարկում են մանկատուն: Նա զրկված է սիրուց և օգնությունից: Նա շփվում է միայն մեկ այլ որբի և պահակի հետ: Վերջինս նրան սովորեցնում է շախմատ խաղալ, և դա աստիճանաբար դառնում է աղջկա կյանքի իմաստը: Մեծանալով՝ երիտասարդ հանճարը սկսում է չարաշահել ալկոհոլը՝ փախչելով իրականությունից: Միայն շախմատ խաղալիս է կարողանում կառավարել իրեն: 16 տարեկան Բեթը դառնում է ԱՄՆ-ի շախմատային բաց առաջնության մասնակից: Ժամանակի ընթացքում խաղադրույքները մեծանում են, աղջկա՝ իրականությունից փախչելու ցանկությունը՝ մեծանում: Գալիս է պահը, երբ նա պետք է խաղա աշխարհի լավագույն խաղացողի հետ: Կարո՞ղ է...
Ժամանակակից ամենահայտնի գրողներից մեկի՝ Մարգրեթ Աթվուդի «Աղախնի պատմությունը» վեպը ոչ միայն 20-րդ դարի ամենանշանավոր գրական ստեղծագործություններից է, այլև սարսափազդու, բայց և իրատեսական նախազգուշացում հավանական ապագայի մասին: Ի՞նչ տեղի կունենա, եթե իշխանության գան կրոնական ծայրահեղականները: Ինչպե՞ս կփոխվի աշխարհը, եթե կանայք սկսեն համարվել միայն ու միայն սերունդը շարունակելու միջոց՝ իշխող տղամարդկանց համար: Աթվուդը, մեծագույն վարպետությամբ միահյուսելով իրականությունն ու հորինվածքը, ստեղծում է դիստոպիկ ապագայի մի համոզիչ պատկեր, որն իրավամբ դասվում է մեր ժամանակի հզորագույն և ամենաընթերցվող վեպերի շարքում:
Կոլորիտային, ուսանելի ու հուզիչ այս հուշագրության մեջ Վարդան Գրիգորեանը նկարագրում է իր անցած ճանապարհը՝ մուսուլմանական Թավրիզում հայ քրիստոնյայի թշվառ մանկությունից մինչև աշխարհի կրթված քաղաքացի դառնալը: Նրա ոդիսականը սկսվում է գավառական քաղաքի աղքատ թաղամասում: Մանկությունն անցել էեկեղեցու, դպրոցի, ամերիկյան ֆիլմերի ու ավելի մեծ աշխարհի հանդեպ սիրով ու անհագ ընթերցանությամբ: Գրիգորեանը հայտնվում է Բեյրութի ճեմարանում, Սթենֆորդի համալսարանում, Նյու Յորքի հանրային գրադարանում, Բրաունի համալսարանում ու Քարնեգի հիմնադրամում: Սա իրանահայ երիտասարդի բացառիկ հաջողության պատմություն է, որն ամփոփում է Գրիգորեանի կյանքի բանաձևը՝բաց լինել գիտելիքի առջև և անվերջ կրթվել:
Գտնել սերը… Ցանկացած գնով… Սակայն վախեցեք Ձեր ցանկություններից, դրանք կարող են իրականանալ: Գիտե՞ր արդյոք Եվան՝ ինչ է իրեն սպասվում մեր իրականությունից այն կողմ…
Արամ Պաչյանի P/F-ը նոր հատվածային վեպ է ու նոր մոտեցում կյանքի և հիշողության հետ երկխոսելու մասին: Մեզ հուզող հարցերի պատասխանների որոնում է։ Գրքում հանդիպում են հին ու նոր Երևանը, Գետառը, անհետացած տրամվայը և «մենակ» մարդը, որ փնտրում է իրեն իր հիշողությունների քաղաքում, իր զգացողությունների մեջ և ապագայի երազանքներում։
Աննա Իսաբեկյանի «Փիսոն գնում է բժշկի» հրաշալի նոր պատմությունը՝ արդեն սիրված Փիսոյի արկածների մասին, կսովորեցնի ձեր երեխաներին չվախենալ բժշկի այցելությունից և պատրաստ լինել բժշկական զննության։
Սեր և վայելք, երջանկության սպասում ու հիասթափություն, տառապանք ու հոգևոր վերածնունդ. «Կասկադ. 6.15» վեպի հերոսուհին անցնում է հոգևոր հասունացման «կասկադի» աստիճանները, գտնում իրեն ու երջանիկ լինելու ճանապարհը: Սիրելիից բաժանման ցավի մեջ բացահայտում սիրո ու հոգեկան ներդաշնակության հասնելու գաղտնիքը: Հոգեբանական նուրբ անցումներով ու հումորով գրված այս վեպում մեր իրականությունն ու կյանքը գծագրվում են հետաքրքիր մանրամասներով, հակասական, բայց համակրելի կերպարներով ու երևանյան հարազատ պատկերներով: Ծանոթ խնդիրները նոր ու անսպասելի լուծումներ են ստանում, որոնք կգրավեն ու կմոտիվացնեն ընթերցողին:
Անվանի թավջութակահար Սթիվեն Իսերլիսի պատումներում ընդգրկված են իր սիրելի վեց կոմպոզիտորները` հանճարեղ Բախը, Մոցարտը՝ իր սրընթաց, թավշյա մեղեդիներով, Բրամսը՝ իր փոթորկոտ երաժշտությամբ, «խենթ» Շումանը, արտասովոր Ստրավինսկին և, իհարկե, «խրոխտ», բայց նուրբ ներաշխարհով Բեթհովենը: Գրքում կոմպոզիտորները կենդանություն են առնում, «զրուցում» փոքրիկների հետ, որի արդյունքում երեխաների մեջ ցանկություն է առաջանում լսելու նրանց հանճարեղ ստեղծագործությունները` տրվելով դասական երաժշտության մոգականությանը։
«Մեր սիրո պատմությունը» հուշագիրք-ալբոմը նախատեսված է երիտասարդ զույգի ծանոթության եւ սիրո պատմությունը հուշագրելու համար: Ալբոմի էջերում կարելի է զետեղել լուսանկարներ, պատմել փոքրիկ պատմություններ, ներկայացնել միմյանց եւ ամփոփել սիրո պատմության մեկ տարին:
Քեթիի, Թոմիի և Ռութի աշխարհի սահմանները փխրուն են ու անորոշ: Դպրոցը, որտեղ նրանք ապրում են, կտրված է արտաքին աշխարհից, և մյուս ուսանողների հետ նրանք ստեղծում են իրենց պատկերացումների աշխարհն ու փորձում գտնել այդ աշխարհում իրենց ապագա դերը, ինչը իրականում վաղուց նախասահմանված է եղել, անգամ մինչև իրենց ծնունդը: Ճակատագիրը գոնե փոքր–ինչ փոխելու, անխուսափելին մի փոքր էլ հետաձգելու համար նրանք մի ամբողջ տեսություն են մտածում և փորձում դա կյանքի կոչել՝ միմյանցից կառչելով, մեկը մյուսին երբեք բաց չթողնելով:
Յոհաննա Սփիրիի «Հայդի» վիպակը շվեյցարական մանկագրության ամենահայտնի երկն է: Վեպի հերոսուհին՝ Հայդին, որբուկ է, ապրում է պապի ու իր ժիր այծիկների հետ շվեյցարական Ալպերում ծվարած մի գյուղակում, որտեղ կյանքն ամենօրյա տոն է հիշեցնում, իսկ կրակին խորոված ոսկեգույն պանիրն ու այծի թարմ կաթը՝ թագավորական վայելք: Սակայն աղջիկը ստիպված է հրաժեշտ տալ գյուղին, որպեսզի նոր կյանք սկսի Ֆրանկֆուրտում: Այսօր Դյորֆլին, որտեղ նկարագրված են վեպի իրադարձությունները, հաճախ անվանում են Հայդիդորֆ՝ Հայդիի գյուղ: Լեռնային գյուղակում շատ քիչ բան է փոխվել. այն գրեթե նույն տեսքն ունի, ինչ հեռավոր անցյալում, երբ Յոհաննա Սփիրին գրում էր այս գողտրիկ պատմությունը:
«Ալիսը հայելու աշխարհում» երկը Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» վիպակի շարունակությունն է: Այս անգամ Ալիսը հայտնվում է մեկ այլ զարմանալի աշխարհում, որի բնակիչներն են կենդանություն առած, մարդացած շախմատի քարեր, նոր «առաքելությամբ» օժտված մանկական հայտնի խաղիկների հերոսներ, խոսող ծաղիկներ, որոնք աղջկան ընկալում են որպես տեղաշարժվելու կարողությամբ օժտված բույս: Կյանքը Հայելու աշխարհում առնվազն տարօրինակ է. այն հաճախ ընթանում է հետընթաց հունով: Ալիսի առաջ դրվում են շփոթեցնող պահանջներ, անհնարին առաջադրանքներ ու անիրականանալի մարտահրավերներ: Քերոլի ստեղծագործությունը մի առանձնահատուկ շախմատախաղ է: Հայելու աշխարհը շախմատի հսկա խաղադաշտի տեսք ունի: Պատմության իրադարձությունները նույնպես միմյանց են հաջորդում շախմատի խաղի կանոնների համաձայն: Վիպակում տեղ են գտել անգլիական մի շարք...
Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» վիպակը վիկտորյան մանկագրության ամենահայտնի հրաշապատում երկն է: Պատմության հերոսուհին` Ալիսը, ողջամիտ ու հետաքրքրասեր աղջնակ է, որ հեղինակի «կամքով» հայտնվում է զարմանալի անրջային մի աշխարհում` խոսող գազանների ու փետրավորների, շնչավորված թղթե զինվորիկների ստորգետնյա թագավորությունում: Այստեղ ամեն ինչ սովորականից տարբեր է, արտառոց. հերոսուհուն ծանոթ խաղերի կանոններն անգամ գլխիվայր են շրջված: Ալիսը պատրաստակամորեն ենթարկվում է մի շարք կերպարանափոխությունների, որպեսզի ի վերջո կատարվի իր նվիրական ցանկությունը` հայտնվի երազային աշխարհի սքանչելի պարտեզում: Լուիս Քերոլի անմոռանալի վիպակը միաժամանակ հեքիաթ է և խաղ. պատմության հերոսներից շատերը խաղաթղթեր են: Մինչ պատմության թղթեղեն հերոսները վարում են իրենց արտառոց, բայց որոշակի կանոններով ընթացող խաղը, Քերոլ...