Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կամ մուտք գործեք սոցցանցով
Google
Facebook
0 0

Նախընտրելիների ցանկը Բոլորն ավելացնել զամբյուղ

0 0

Զամբյուղը դատարկ է

Զամբյուղ (0)
Ենթագումար. 0 ֏

Պատվերի ձեվակերպում

  • Գրքեր
    • նոր գրքեր
    • Բեսթսելլեր
    • Գեղարվեստական
      • Վեպ
      • Վիպակ
      • Պատմվածք
      • Պիես
      • Պոեզիա
      • Բոլորը
    • Ոչ գեղարվեստական
      • Գիտաճանաչողական
      • Բիզնես, մոտիվացիա
      • Փիլիսոփայություն, հոգեբանություն
      • Կենսագրական
      • Մասնագիտական
      • Բոլորը
    • Մանկական
      • Հեքիաթներ
      • Զարգացնող
      • Հանելուկներ
      • Բոլորը
    • Պատանեկան
    • Կույր ժամադրություն
    • 18+
    • Այլ
  • Խաղեր
    • Փազլ
    • Մանկական
    • Ուսուցողական
    • Սեղանի
    • Ստեղծագործական
    • Վիկտորինա
  • Գրենական
    • Գրիչներ
    • Նոթատետրեր
    • Աշխատանքային տետրեր
    • Ներկիր ինքդ
  • նվեր քարտ
    • Ֆիզիկական
    • Թվային
    • Քո դիզայնը
  • ի՞նչ կարդալ
    • Հիմնական ցանկեր
    • Թեմատիկ ցանկեր
    • Կարդում են հայտնիները
  • հետաքրքիր
  • Կապ
  • գրքեր
    • նոր գրքեր
    • բեսթսելլեր
    • գեղարվեստական
    • ոչ գեղարվեստական
    • մանկական
    • պատանեկան
    • կույր ժամադրություն
    • 18+
    • այլ
    • զեղչեր
  • խաղեր
  • գրենական
  • նվեր քարտ
  • հետաքրքիր
  • փաթեթավորում
  • կապ
Facebook Instagram

+(374) 77 809608

 +(374) 44 809608

(WhatsApp, Viber)

0 0
0 Նախընտրելիների ցանկը

Նախընտրելիների ցանկը Բոլորն ավելացնել զամբյուղ

0 0
0 Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Զամբյուղ (0)
Ենթագումար. 0 ֏

Պատվերի ձեվակերպում

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

Գրանցվելով կայքում՝ Դուք համաձայնություն եք տալիս Անձնական տվյալների մշակմանը պատվերների ձևակերպման և Կայքում աշխատանքը հեշտացնելու համար, ինչպես նաև հաստատում եք, որ համաձայն եք սույն պայմանների հետ:
Դուք իրավունք ունեք հրաժարվել ընդունել սույն պայմանները, եթե որոշ պայմաններ Ձեզ համար անընդունելի են:

1. Ընդհանուր դրույթներ

1.1. Տերմինների բացատրություն

 1.1.1. bookmark.am – իրավաբանական անձ գրանցված որպես «Ռաֆայել Զարբաբյան» ԱՁ
1.1.2. Առցանց խանութ bookmark.am (հետագայում «Առցանց խանութ», «Կայք») – առցանց հարթակ, որի մուտքը ապահովվում է համացանցի միջոցով:
1.1.3. Օգտատեր – ցանկացած ֆիզիկական անձ (կամ իրավաբանական անձի ներկայացուցիչ), ով ինքնակամ անցել է Գրանցում և ստացել է յուրահատուկ Գաղտնաբառ Կայքի անհատականացված ծառայություններից օգտվելու, ինչպես նաև Կայքի Կատալոգից պատվերների ձևակերպման միջոցով գնումներ իրականացնելու համար:
1.1.4. Գրանցում – Օգտատիրոջ կողմից անձնական տվյալների վերբեռնումը կայքում:
1.1.5. Անձնական տվյալներ – տեղեկություն, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապ ունի Օգտատիրոջ հետ (այն ներառում է, բայց չի սահմափակվում. անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, գրանցման հասցե, կոնտակտային հեռախոսահամար, էլետրոնային փոստի հասցե) և որն ինքնակամ և գիտակցված տրամադրվում է Օգտատիրոջ կողմից Գրանցման ժամանակ, ինչպես նաև որը պարտադիր է bookmark.am-ի համաձայնագրի կատարման համար, ըստ որի գրանցված Օգտատերը հանդիսանում է Կողմ, ինչպես նաև Օգտատիրոջ մուտքի հնարավորության համար, որպեսզի վերջինս օգտվի Կայքի ծառայություններից:
1.1.6. Մուտքանուն – Օգտատիրոջ հաշվի յուրահատուկ սիմվոլիկ անուն, որն ապահովում է մուտքը Անձնական սենյակ:
1.1.7. Գաղտնաբառ, Զեղչի կոդ – Օգտատիրոջ անհատական յուրահատուկ նույնականացումը Կայքում, որն ապահովում է մուտքը Անձնական սենյակ, և միաժամանակ հանդիսանում է կոդ համապատասխան բալերի դեպքում զեղչ ստանալու համար:
1.1.8. Անձնական սենյակ – առցանց գործիքներով անձնականցված ինտերֆեյս Կայքում, որի միջոցով իրականացվում է Ապրանքի գնում Կայքում, ինչպես նաև ծառայությունների օգտագործում:
1.1.9. Կայքի ծառայություն – վճարովի կամ անվճար ծառայություններ, որոնք տրամադրվում են Կայքի կողմից կամ օգնում են կատարել Ապրանքի գնում:
1.1.10. Ապրանք – գրքային կամ գրենական ապրանքներ, խաղեր և խաղալիքներ, ձայնա- և տեսասկավառակներ, ինչպես նաև այլ ապրանքներ, որոնք ներառված են Կայքի Կատալոգում:
1.1.11. Պատվեր – Օգտատիրոջ հայտը bookmark.am-ի Կատալոգից Ապրանք գնելու համար, ձևակերպումը Ապրանքը «զամբյուղ» տեղափոխելու միջոցով և Օգտատիրոջ կողմից այլ տեղեկության տրամադրումը (վճարման տարբերակ, առաքման տարբերակ և այլն): Պատվերի ձևակերպման փաստի հաստատում է հանդիսանում դրա յուրահատուկ նույնականացման համարի ստեղծումը:
1.1.12. Ապրանքների վաճառք հեռակա տարբերակով – ապրանքի վաճառք մանրածախ առևտրի պայմաններով, որոնք հաստատվել են այն հիման վրա, որ Օգտատերը ծանոթացել է bookmark.am-ում ներկայացված Ապրանքի նկարագրության, Կատալոգի և Պատվերի ձևակերպման հետ:
1.1.13. Օգտագործման համաձայնագիր – սույն Օգտագործման համաձայնագիրը, որը ներառում է Կայքից, Կայքի ծառայություններից օգտվելու, Ապրանքներ ձեռք բերելու,  Օգտատիրոջ անձնական տվյալների մշակման պայմանները և այլն:

1.2. Սույն համաձայնագրի կողմերն են հանդիսանում bookmark.am-ը և Օգտատերը (հետագայում միասին՝ Կողմեր):

1.3. Օգտատիրոջ (ֆիզիկական անձի) և bookmark.am-ի միջև հարաբերությունները կարգավորվում են սույն համաձայնագրով, ՀՀ Քաղաքացիական Օրենսգրքով, «Սպառողների իրավունքների պաշտպնության մասին» ՀՀ Օրենքով, «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ Օրենքով, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ Օրենքով, այլ օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով:

1.4. Օգտատիրոջ (իրավաբանական անձի) և bookmark.am-ի միջև հարաբերությունները կարգավորվում են սույն համաձայնագրով, ՀՀ Քաղաքացիական Օրենսգրքով, ինչպես նաև առևտրային պայմանագրով, որը կնքվում է Կողմերի միջև սույն համաձայնագրի 12-րդ կետի համապատասխան:

1.5. Սույն համաձայնագրում նշված պայմանները կարգավորում են Կայքի բոլոր Ծառայություններից օգտվելու կարգը, որոնք գոյություն ունեն Գրանցման պահին, ինչպես նաև այն ծառայությունների, որոնք ստեղծվելու են ապագայում կամ ձևափոխվելու են:

1.6. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն պահից, երբ Օգտատերը համաձայնում է դրա պայմանների հետ՝ սեղմելով գրանցվելու կոճակը կամ գնում իրականացնելով: Մինչ գրանցվելը կամ գնում իրականացնելը Օգտատերը պարտավոր է ծանոթանալ սույն Համաձայնագրի պայմանների հետ:

2. Գրանցում կայքում

2.1. Կայքում Ապրանք ձեռք բերելու և սեփական ինտերֆեյս ունենալու համար Օգտատերն անցնում է Գրանցում՝ պատասխանելով Կայքի կողմից առաջադրվող հարցերին:

2.2. Օգտատերը պատասխանատվություն է կրում իր կողմից տրամադրված տեղեկության ճշգրտության և արդիականության համար:

2.3. Գրանցման ժամանակ Օգտատերը ինքն է որոշում Մուտքանունն ու Գաղտնաբառը: Կայքը կառավարողներն ունեն իրավունք արգելել որոշ Մուտքանունների օգտագործումը (օրինակ՝ վիրավորական) կամ հեռացնել դրանք:

2.4. Գրանցման գործընթացն անցնելուց հետո Օգտատերն իրավունք ունի օգտագործել նշված Մուտքանունն ու Գաղտնաբառը Կայքում նույնականացման և ծառայություններից օգտվելու համար, ինչպես նաև կայքի Կատալոգից գնումներ իրականացնելու համար: Օգտատերը պատասխանատվություն է կրում Կայքում իր Մուտքանունի և Գաղտնաբառի կիրառմամբ իրականացվող բոլոր գործողությունների համար և պարտավորվում է չփոխանցել իր Մուտքանունն ու Գաղտնաբառը երրորդ անձի: Մուտքանունի և Գաղտնաբառի պահպանման պարտականությունը Օգտատիրոջ վրա է:

2.5. Օգտատերը պարտավորվում է ապահովել անվտանգությունն ամեն անգամ, երբ ավարտում է իր գործունեությունն իր Գաղտնաբառով (Ելք):

2.6. Օգտատերը համաձայն է նրա հետ, որ bookmark.am-ն իրավունք ունի արգելափակել կամ ջնջել հաշիվը, կամ դադարեցնել հաշվի աշխատանքը Կայքի ցանկացած ծառայության նկատմամբ, եթե Օգտատերը խախտել է սույն համաձայնության պայմանները:

2.7. Օգտատերն իրավունք ունի ցանկացած պահի դադարեցնել իր հաշվի աշխատանքն ու ջնջել գրանցումը՝ կատարելով համապատասխան գործողություններ կամ Հետադարձ կապի միջոցով դիմելով Կայքի տնօրինությանը:

2.8. Օգտատերը համաձայն է նրա հետ, որ bookmark.am-ն իրավունք ունի ուղարկել էլեկտրոնային նամակներ էլեկտրոնային փոստի հասցեին, որը նշվել է Գրանցման ժամանակ, կամ նաև ուղարկել SMS հաղորդագրություններ այն հեռախոսահամարին, որը նշվել է Գրանցման ժամանակ: Օգտատերն իրավունք ունի հրաժարվել նամակներ և հաղորդագրություններ ստանալուց:

2.9. Օգտատերն իրավունք ունի գնել Կայքի Կատալոգից ցանկացած ապրանք առանց Գրանցման (որպես հյուր): Կայքի տնօրինությունն իրավունք ունի չգրանցված Օգտատիրոջ համար չակտիվացնել զեղչեր, ինչպես նաև մի շարք այլ ծառայություններ, այդ թվում բոնուսային համակարգը: Առանց գրացվնելու գնում կատարելու դեպքում Օգտատերը տրամադրում է նույնականացման տեղեկություն, որի ճշգրտության և արդիականության համար կրում է ամբողջական պատասխանատվություն:

3. Ապրանքի պատվեր

3.1. Օգտատերը, ընտրելով ապրանք Կայքի Կատալոգում և նախապես ծանոթանալով Ապրանքի նկարագրությանը, տեղափոխում է Ապրանքի մասին տեղեկությունը «Զամբյուղ»՝ հետագայում պատվերը ձևակերպելու համար: Ապրանքի տեղափոխումը «Զամբյուղ» չի հանդիսանում պատվեր: Օգտատերը կարող է ինքնուրույն ավելացնել և ջնջել ապրանքներ «Զամբյուղում»:

3.2. Օգտատերը պետք է գիտակցի, որ Ապրանքի նկարագրությունը չի պարունակում սպառիչ տեղեկություն Ապրանքի մասին և կարող է ունենալ մանր անճշտություններ: Նման անճշտություններ նկատելու դեպքում Օգտատերը կարող է այդ մասին տեղյակ պահել Կայքում առկա «Հետադարձ կապի» միջոցով:

3.3. bookmark.am-ն անում է ամեն հնարավորը, որպեսզի Ապրանքի արտաքին տեսքը, փաթեթավորումը և այլ հատկանիշները համապատասխանեն Կայքում առկա նկարագրությանը: Օգտատիրոջը հայտնի է, որ փաստացի արտաքին տեսքը, փաթեթավորումը և հատկանիշները կարող են տարբերվել տեսականի ունեցող Ապրանքի դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ արտադրողն իրականացնում է փոփոխություններ:

3.4. bookmark.am-ն իրավունք ունի ցանկացած պահի փոփոխել Ապրանքի նկարագրությունը, առկայությունը և արժեքը՝ առանց նախապես Օգտատերերին ծանուցելու այդ մասին: Արդիական նկարագրություն, առկայություն և արժեք են համարվում տվյալ պահին Կայքի Կատալոգում երևացող տվյալները:

3.5. bookmark.am-ն իրավունք չունի փոխել Ապրանքի արժեքը, երբ դրա պատվերն արդեն ձևակերպված է:

3.6. Եթե պատվերի ձևակերպման հետ կան խնդիրներ (սխալ հասցե և այլն), ապա bookmark.am-ն իրավունք ունի չեղարկել պատվերը, եթե 7 օրվա ընթացքում չի հաջողվել կապնվել Օգտատիրոջ հետ նրա կողմից նշված հեռախոսահամարով:

3.7. Օգտատերն իրավունք ունի ցանկացած պահի ծանոթանալ իր կողմից պատվիրված Ապրանքների հետ Անձնական սենյակի համապատասխան բաժնում:

4. Վճարում

4.1. Օգտատիրոջ կողմից գնված ապրանքի վճարումը հնարավոր է հետևյալ տարբերակներով. կանխիկ գումարով, բանկային քարտով, Կայքում նշված էլեկտրոնային դրամապանակներով, այլ տարբերակներով, որոնք նշված են Կայքում: Վճարելու համար Օգտատերը Ապրանքը գնելիս Կայքում նշում է՝ որ տարբերակով է նախընտրում կատարել վճարումը:

4.2. Կանխիկ վճարում
4.2.1. Ապրանքի կանխիկ վճարման դեպքում գումարը փոխանցվում է անձամբ առաքիչին կամ, եթե Օգտատերը ինքն է վերցնում նշված կետից, վստահված անձին:
4.2.2. Ապրանքի կանխիկ վճարումն իրականացվում է Օգտատերի կողմից Ապրանքը ստանալուց հետո:
4.2.3. Այս տարբերակը գործում է միայն այն դեպքում, երբ առաքումն իրականացվում է bookmark.am-ի կողմից: Փոստային կամ այլ առաքումների դեպքում կանխիկ վճարում հնարավոր չէ անել:

4.3. Անկանխիկ վճարում
4.3.1. Անկախիկ վճարում հնարավոր է իրականացնել հետևյալ բանկային քարտերով՝ Visa, MasterCard, Maestro, ArCa, AmericanExpress:
4.3.2. Անկանխիկ վճարում հնարավոր է իրականացնել կայքում նշված էլեկտրոնային դրամապանակներով:
4.3.3. Հաշվեհամարին փոխանցման դեպքում Օգտատերը պետք է ուղարկի բանկի կամ տերմինալի կողմից տրամադրված անդորրագրի լուսանկարը:
4.3.4. Գնված Ապրանքի առաքումը Օգտատիրոջն իրականացվում է բացառապես անկանխիկ գումարի փոխանցումից հետո:

5. Առաքում

5.1. bookmark.am-ն իրականացնում է առաքում հետևյալ տարբերակներով.
5.1.1. bookmark.am-ի առաքում (առաքում պատվիրատուին կամ Ապրանքի ստացման կետ),
5.1.2. Առաքում երրորդ ընկերության միջոցով,
5.1.3. Փոստային առաքում:

5.2. Առաքման ժամկետների և պայմանների մասին ամբողջական տեղեկությունը Օգտատերը կարող է գտնել Կայքի «Առաքում» բաժնում: bookmark.am-ն իրավունք ունի կատարել փոփոխություններ այդ բաժնում: Օգտատերը պետք է հետևի բաժնում իրականացվող փոփոխություններին:

5.3. Օգտատերը ընտրում է առաջարկվող առաքման տարբերակներից մեկն ու նշում այն պատվերը ձևակերպելիս: Առաքման արժեքի մասին տեղեկությունը տեղադրվում է «Առաքում» բաժնում և կարող է փոփոխվել՝ կախված առաքման տեսակից, տարածաշրջանից, քաշից և այլ հանգամանքներից:

5.4. Առաքման ժամկետները նշված են «Առաքում» բաժնում:

5.5. bookmark.am-ը պատասխանատվություն չի կրում երրորդ անձի կամ ընկերության կողմից կամ փոստային առաքման ժամկետների պահպանման համար: Ամեն դեպքում, bookmark.am-ն ամեն ինչ անում է, որպեսզի վերջիններս կատարեն իրենց ժամկետային պարտականությունները:

6. Պատշաճ որակի Ապրանքի վերադարձ

6.1. «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ սպառողն իրավունք ունի 14 օրվա ընթացքում (չհաշված գնման օրը) պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը ետ հանձնել:

6.2. Պատշաճ որակի ոչ պարենային Ապրանքի վերադարձը հնարավոր է այն դեպքում, եթե պահպանված են դրա ապրանքային տեսքը, կիրառական հատկությունները, ինչպես նաև փաստաթուղթը, որը հաստատում է գնման փաստն ու պայմանները:

6.3. Օգտատերն իրավունք չունի հրաժարարվել պատճաշ որակի ապրանքից, եթե այն ունի անձնական օգտագործման հատկանիշները և նախատեսված է բացառապես այն ձեռք բերած անձի կողմից օգտագործվելու համար:

6.4. bookmark.am-ը վերադարձնում է վերադարձված պատշաճ որակի ապրանքի արժեքը 10 օրվա ընթացքում, բացառությամբ առաքման համար նախատեսված գումարի:

6.5. Եթե Ապրանքը հնարավոր չէ փոխանցել Օգտատիրոջը վերջինիս մեղքով, ապա bookmark.am-ն իրավունք ունի նշված ժամկետի ավարտից հետո վերադարձնել Ապրանքն ու զրոյացնել պատվերը:

6.6. Եթե Ապրանքն իրենից ներկայացնում է հավաքածու (օրինակ՝ գիրք 2 հատորից), ապա դրա մի մասից հրաժարվելու դեպքում վերադարձվում է ամբողջ հավաքածուն:

7. Ոչ պատշաճ որակի Ապրանքի վերադարձ եվ փոխանակում

7.1. Օգտատերն իրավունք ունի վերադարձնել կամ փոխանակել ոչ պատշաճ որակի Ապրանքը նման և համարժեք այլ Ապրանքի հետ:

7.2. Օգտատերը համաձայն է, որ դիզայնի փաստացի տարրերի (ներառյալ, բայց չսահմանափակված. գույն, չափս, փաթեթավորում) անհամապատասխանությունը չի համարվում ոչ պատշաճ որակ:

7.3. bookmark.am-ը վերադարձնում է կամ փոխանակում է գիրքը, եթե այն պարունակում է թաքնված (տպագրական կամ արտադրական) թերություն:

7.4. «Թաքնված թերություն» են համարվում հետևյալները.

  • շրջված, բաց թողնված, խառնված էջեր,
  • տեքստի կամ նկարազարդումների հայելային արտատպություն,
  • բլոկի տարրերի ոչ հերթական տպագրություն,
  • չտպագրված էջեր (բացի նախատեսվածներից),
  • կտրված (կիսատ) տեքստեր կամ նկարազարդումներ,
  • շրջված, սխալ տեղադրված բլոկ,
  • այլ թերություններ:

7.5. bookmark.am-ը չի դիտարկում, չի վերադարձնում և չի փոխանակում Ապրանք, որն ունի օգտագործման նշաններ, ներառյալ (բայց չսահմանափակված) արտաքին տեսքի վնասվածք (քերծվաքներ, խփված անկյուններ, պատռված և կեղտոտ էջեր), կոտրված մասեր, գրքի բլոկի դեֆորմացիա, այն դեպքում, երբ թերություններն ի հայտ են եկել Ապրանքն Օգտատիրոջը հանձնելուց հետո:

7.6. Վերադարձ կամ փոխանակում իրականացնելու համար Օգտատերը պետք է դիմի Կայքի աշխատակիցներին՝ Հետադարձ կապի միջոցով:

7.7. bookmark.am-ն իրականացնում է Ապրանքի վերադարձ կամ փոխանակում պահանջը ստանալուց հետո 20 օրվա ընթացքում:

7.8. Ապրանքի վերադարձն ու փոխանակումն իրականացվում է առաքիչի միջոցով (եթե Ապրանքը գնվել է առաքման տարբերակով, ընդ որում առաքման գումար չի գանձվում), երրորդ անձի կամ փոստային առաքման միջոցով (եթե Ապրանքը ուղարկվել է այդ տարբերակով) կամ նախապես նշված կետում:

7.9. Ապրանքի վերադարձի կամ փոխանակման մասին խորհրդատվություն ստանալու համար Օգտատերը կարող է դիմել Կայքի աշխատակիցներին Հետադարձ կապի միջոցով:

8. Օգտատիրոջ իրավունքները, պարտավորություններն ու պատասխանատվությունը

8.1. Օգտատերը պարտավորվում է չտեղադրել Կայքում, չտարածել, չպահպանել, չփոխանցել ցանկացած տարբերակով (ներառյալ, բայց չսահմանափակված. տեքստային հաղորդագրություն, ցանկացած ֆորմատի ֆայլ, հղում) նյութեր, որոնք.
8.1.1. անպատշաճ են, վիրավորական են, վնասակար են, սպառնացող են, զրպարտող են, ունեն սուտ կամ պոռնոգրաֆիկ հատկանիշներ, խախտում են իրավական նորմեր,
8.1.2. վիրավորում են պատիվն ու արժանապատվությունը, երրորդ կողմի օրինական իրավունքները, կոչ են անում կրոնական, ռասայական, էթնիկ կամ միջազգային խտրականության, պարունակում են բռնության տարրեր, կոչ են անում խախտել գործող օրենքը և այլն,
8.1.3. խախտում են մտավոր սեփականության իրավունքները,
8.1.4. խախտում են անչափահաս անձանց իրավունքները,
8.1.5. օժանդակում են թմրանյութերի, զենքի և զինամթերքի, ահաբեկչական, հակաօրենսդրական գործողությունների հանդեպ հետաքրքրությանն ու տարածմանը,
8.1.6. պարունակում են հրապարակման համար չթույլատրված տեղեկատվություն (պետական գաղտնիք, երրորդ անձի անձնական տվյալներ, պայմանագրով արգելված տեղեկատվություն և այլն),
8.1.7. այլ Օգտատերերի դեմ են ուղղված,
8.1.8. պարունակում են ծրագրային վիրուսներ կամ այլ համակարգչային կոդեր, ֆայլեր, որոնք ուղղված են համակարգիչների կամ այլ սարքավորումների ֆունկցիոնալ խանգարմանը,
8.1.9. պարունակում են տնօրինության հետ չհամաձայնեցված գովազդ, սպամ և այլն,
8.1.10. ուղղված են սեփական կամ այլ Օգտատերերի վարկանիշի բարձրացմանը,
8.1.11. ցանկացած այլ նյութեր, որոնց օգտագործումն արգելված է օրենքով, համաձայնագրով կամ այլ հիմքերով:

8.2. Օգտատերը պարտավորվում է չօգտագործել Կայքի ծառայությունները հետևյալ նպատակներով.
8.2.1. բովանդակության ներբեռնում, որը հանդիսանում է անօրինական, խախտում է երրորդ անձի իրավունքները, քարոզում է բռնություն, դաժանություն, ատելություն և/կամ ռասայական, ազգային, սեռական, կրոնական, սոցիալան և ուրիշ խտրականություն, պարունակում է վիրավորանք երրորդ անձի նկատմամբ և այլն,
8.2.2. կոչ հակաիրավական գործողությունների իրականացման, ինչպես նաև նման գործունեություն իրականացնող անձանց հետ համագործակցության,
8.2.3. անչափահաս անձանց իրավունքների խախտում և/կամ ցանկացած տեսքով նրանց վնաս հասցնել,
8.2.4. փոքրամասնությունների իրավունքների ոտնահարում,
8.2.5. այլ անձ ներկայանալ կամ ներկայացնել որևէ կազմակերպություն՝ առանց համապատասխան իրավունքի,
8.2.6. մտցնել շփոթություն որևէ Ապրանքի հատկանիշների վերաբերյալ,
8.2.7. անել հրապարակում, որի իրավունքը Օգտատերը չունի,
8.2.8. անել հրապարակում, որը պարունակում է պատենտ, ապրանքանիշ, կոմերցիոն գաղտնիք, կազմակերպության անվանում, հեղինակային և հարակից իրավունքներ, մտավոր սեփականություն հանդիսացող տեղեկություններ, որոնք պատկանում են երրորդ անձին:
8.2.9. չթույլատրված գովազդի կամ սպամի հրապարակում,
8.2.10. ցանկացած անձի անձնական տվյալների հավաքագրում և մշակում,
8.2.11. bookmark.am Կայքի նորմալ աշխատանքի խափանում,
8.2.12. հայկական և միջազգային իրավական նորմերի խախտում,
8.2.13. ցանկացած ծրագրային ապահովման կիրառում, որն ուղղված է այլ ծրագրեր կամ սարքավորմներ շարքից հանելուն,
8.2.14. ցանկացած այլ անձի շփոթության ենթարկել:

8.3. Օգտատերը պարտավորվում է Կայքում չօգտագործել հայհոյանք, վիրավորական արտահայտություններ, այդ թվում կապված ռասայի, սեռի, ազգության, մասնագիտության, սոցիալական վիճակի, տարիքի, լեզվի, քաղաքացիության վերաբերյալ, ինչպես նաև կազմակերպությունների, իշխանության, պետական խորհրդանշանների (դրոշներ, զինանշաններ, օրհներգեր), կրոնական խորհրդանշանների, մշակութային ժառանգության օբյեկտների նկատմամբ:

8.4. Օգտատերը պատասխանատվություն է կրում իր կողմից Կայքում տեղադրված ցանկացած նյութի համար, այդ թվում՝ տեքստեր, երաժշտություն, ձայներ, լուսանկարներ, տեսանյութեր և այլն:

8.5. Օգտատերը պատասխանատու է իր մուտքի տվյալների (Մուտքանուն և Գաղտնաբառ) գաղտնիության համար, ինչպես նաև այն գործողությունների համար, որոնք նա իրականացնում է իր հաշիվ մուտք գործելով:

8.6. Օգտատերն իրավունք չունի պատճենել կամ վերամշակել Կայքի ծառայությունները, ինչպես նաև օգտագործել դրանց հատվածները անձնական և կոմերցիոն գործունեության մեջ:

8.7. Օգտատերը պետք է անմիջապես bookmark.am Կայքի աշխատակիցներին տեղյակ պահի իր մուտքի տվյալներին (Մուտքանուն և Գաղտնաբառ) սպառնացող վտանգի մասին (գողանալու, կոտրելու փորձ) կամ այլ խախտումների մասին:

9. bookmark.am-ի իրավունքները, պարտավորություններն ու պատասխանատվությունը

9.1. Օգտատիրոջ կողմից սույն համաձայնագրով կամ օրենքով նախատեսված ցանկացած խախտման դեպքում bookmark.am-ն իրավունք ունի արգելափակել նրա մուտքը Կայք (փակել IP հասցեն), ինչպես նաև, հարկ եղած դեպքում, փոխանցել համապատասխան նյութերն իրավապահ մարմիններին:

9.2. bookmark.am-ն իրավունք ունի զրոյացնել (ջնջել) Օգտատերի հաշիվը, եթե այն երկար ժամանակ ակտիվություն չի ցուցաբերել: Ժամանակը որոշում է bookmark.am-ը:

9.3. Կայքում կարող են լինել հղումներ դեպի այլ ռեսուրսներ: bookmark.am-ը պատասխանատվություն չի կրում այդ ռեսուրսների հասանելիության և բովանդակության համար, ինչպես նաև բոլոր հետևանքների համար՝ կապված այդ ռեսուրսների օգտագործման հետ:

9.4. bookmark.am-ը պատասխանատվություն չի կրում անձնական տվյալների գաղտնիության համար, որոնք տրամադրվել են այլ ռեսուրսներին, որոնք ունեն հղում bookmark.am Կայքում:

9.5. bookmark.am-ը պատասխանատվություն չի կրում անձնական տվյալների հետ կապված այն խնդիրների համար, որոնք առաջացել են Օգտատիրոջ պատճառով (մուտքի տվյալների գաղտնիության խախտում և այլն):

10. Անձնական տվյալների մշակման կարգը

10.1. Օգտատերը համաձայն է իր անձնական տվյալների մշակմանը bookmark.am-ի կողմից (ավտոմատացված և ոչ ավտոմատացված)՝ ներառյալ հավաքագրում, պահպանում, համակարգում, ճշգրտում, օգտագործում, փոխանցում, զրոյացում, արգելափակում, ջնջում և այլն:

10.2. Օգտատերը համաձայն է bookmark.am-ի և նրա կողմից լիազորված երրորդ անձանց կողմից ստանալ տեղեկատվական և ծառայությունների հետ առնչվող նամակներ և հաղորդագրություններ (Պատվերի հաստատման, պատրաստ լինելու, առաքման մասին և այլն) իր հեռախոսային համարին կամ էլեկտրոնային փոստի հասցեին, որոնք Օգտատերը նշել է Գրանցման ժամանակ:

10.3. Օգտատերը համաձայն է bookmark.am-ի և նրա կողմից լիազորված երրորդ անձանց կողմից ստանալ նորությունների, թարմացումների, ակցիաների և այլնի մասին նամակներ և հաղորդագրություններ իր հեռախոսային համարին կամ էլեկտրոնային փոստի հասցեին, որոնք Օգտատերը նշել է Գրանցման ժամանակ:

11. Վիճաբանությունների լուծման կարգ

11.1. bookmark.am-ի և օգտատիրոջ միջև վիճաբանությունները պետք է լուծվեն ՀՀ օրենքով և իրավական նորմերով:

11.2. Մինչ վիճաբանության փոխանցումը դատարան կողմերը պետք է պահեն այն պնդումների մակարդակի վրա: Պնդումի պատասխանի ժամկետը սահմանվում է 15 օր:

12. Ապրանքի ձեռքբերում իրավաբանական անձանց կողմից

12.1. Իրավաբանական անձանց կողմից Ապրանքի ձեռքբերումն իրականացվում է կողմերի միջև կնքված պայմանագրի հիման վրա:

12.2. Իրավաբանական անձը գնումներ կատարելու դեպքում պարտավոր է ներկայացնել բոլոր ռեկվիզիտները:

12.3. Իրավաբանական անձը պարտավոր է իրականացնել վճարում հաշվի ներկայացնելուց հետո 10 օրվա ընթացքում: Վճարումը կատարված է համարվում, երբ գումարն արդեն համապատասխան հաշվի վրա է:

12.4. Ապրանքը ստանալիս իրավաբանական անձի ներկայացուցիչը պարտավոր է ներկայացնել վճարման փաստը հաստատող փաստաթուղթ:

12.5. Այլ պայմանները կարող են քննարկել և նախատեսվել պայմանագրով:

13. Համաձայնագրի պայմանների փոփոխության կարգ

13.1. bookmark.am-ն իրավունք ունի միակողմանի փոփոխություններ իրականացնել սույն համաձայնագրում: Օգտատերը պարտավոր է հետևել սույն համաձայնագրում իրականացվող փոփոխություններին:

13.2 Օգտատերն իրավունք ունի Կայքի և սույն համաձայնագրի հետ կապված ցանկացած հարցով դիմել bookmark.am-ին, ինչը կարող է անել Կայքում առկա Հետադարձ կապի միջոցով:

+(374) 77 809608
+(374) 44 809608

 +(374) 44 809608
 +(374) 44 809608

  • Առաքում
  • Վճարում
  • Կապ մեզ հետ
  • Գործընկերներին
  • Լրատվամիջոցներին
  • Մեր մասին
  • Գաղտնիություն
  • Համաձայնագիր
  • Վերադարձ և փոխանակում
  • Հաճախ տրվող հարցեր