Վահան Թոթովենց
![Vahan Totovents Vahan Totovents](https://bookmark.am/app/uploads/2020/09/Vahan-Totovents-200x200.jpg)
Հայ գրող, արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ
(1893 – 1938)
Ծնված լինելով Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքում, սովորելով ԱՄՆ-ում և ապա հաստատվելով խորհրդայնացված Հայաստանում՝ Թոթովենցն այն հազվագյուտ հայ գրողներից է, ում ստեղծագործությունների մեջ համադրված են արևմտահայ, սփյուռքահայ և խորհրդահայ գրականության տարրերը։ Բազմաթիվ այլ մտավորականներին բախտակից Թոթովենցը 1938 թվականին ստալինյան մաքրագործումների զոհերից է։