Վազգեն Համբարձումյան
Հայ թարգմանիչ, բանասեր, լեզվաբան
(Ծնվ․ 1947)
Հեղինակ է բազմաթիվ գրքերի, ուսումնական ձեռնարկների և դասագրքերի, հայերեն և այլ լեզուներով գիտական հոդվածների։ Հրապարակել է ուսումնամեթոդական ձեռնարկներ՝ «Գրաբարի ինքնուսույց» (Երևան, 1999, 241 էջ), «Գրաբարի ձեռնարկ» ( Երևան, 2004, 176 էջ), «Լատիներենի դասագիրք» ( Երևան, 2007, 360 էջ) և այլն: Զբաղվում է հայերենի նախագրային շրջանի տարբերակային քննության հարցերով, կատարում լրացումներ և ճշգրտումներ հայերեն ստուգաբանական բառարանի մեջ: