Պուբլիուս Վերգիլիուս Մարո
Հին Հռոմի մեծագույն բանաստեղծներից մեկը
(մ.թ.ա. 70 – մ.թ.ա. 19)
Հռոմեացիների ծագումը գովերգող «Էնեական»-ի, հինհռոմեական գրականության գլուխգործոցներ համարվող «Բուկոլիկներ», «Գեորգիկներ» պոեմների և այլ ստեղծագործությունների հեղինակն է։ Որոշ ուսումնասիրողներ նրան են վերագրում նաև Appendix Vergiliana-ում ժողովված ավելի փոքրածավալ չափածո ստեղծագործությունները:
Վերգիլիոսը (գործածական է նաև անվան կրճատ՝ Վիրգիլ ձևը) ավանդաբար դասվում է Հին Հռոմի մեծագույն պոետների շարքում: Նրա ստեղծագործությունը լայնորեն ու խորությամբ ազդել է արևմտաեվրոպական ու ամերիկյան գրականությունների վրա: Այդ ազդեցությունն առանձնապես նկատելի է Դանթեի, նրա «Աստվածային կատակերգություն» նշանավոր պոեմի վրա, որտեղ Վերգիլիոսը հանդես է գալիս դժոխքով ու քավարանով Դանթեին առաջնորդողի դերում: