Վլադիմիր Արսենև
Գիտնական, ճանապարհորդ, գրող
(1872 – 1930)
1899 թ. երիտասարդ սպա Արսենևը որոշ ժամանակով ծառայության ուղարկվեց Հեռավոր Արևելք: Բայց, երբ տեսավ Ուսուրական անծայրածիր տայգան, Սիխոտե Ալինի վայրի լանջերը, լայնահուն գետերն ու օվկիանոսի անհյուրընկալ ափերը, հասկացավ, որ ընդմիշտ կմնա այստեղ։