Վիլյամ Գոլդինգ
Անգլիացի գրող, անգլիացի խոշորագույն արձակագիրներից մեկը
(1911 – 1993)
Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր է (1983 թ.), «Ճանճերի տերը», «Քրիսթըֆըր Մարտինի երկու մահը» վիպակների, «Սրաձողը» վեպի և այլ ստեղծագործությունների հեղինակ։ Գրեթե քառասունամյա գրական գործունեության արդյունքում Գոլդինգը ստեղծել է 12 վեպ, որոնցից առաջինը՝ «Ճանճերի տերը», 20-րդ դարի հեղինակավոր ստեղծագործություններից մեկն է և համաշխարհային ճանաչում է բերել, էկրանացվել է 1963 թ. ռեժիսոր Փիթեր Բրուկի կողմից։