Անդրիս Կալնոզոլս
Լատվիացի գրող
(Ծնվ. 1983)
Տիկնիկային և օբյեկտների փորձարարական թատերախմբի համահիմնադիր է, պիեսների բեմադրիչ և դերասան։ Հեղինակել է «Լավագույն մարդը Թահկուրանում» (2013), «Բենզին-մարդը» (2015), «Միշտ երեկ չէ առաջին օրը» (2016) պիեսները և դրանց բեմադրությունները։ 2012-ին նրա բեմականացրած «Կոշկավոր կատուն» հեքիաթը «Տարվա լավագույն ներկայացում երեխաների և պատանիների համար» անվանակարգում առաջադրվել է Spēlmaņu nakts մրցանակի: Սկսել է գրել 2001-ից։
Հայտնեք կարծիք