«Լեգենդներ, ավանդազրույցներ, առասպելներ» գիրքը ճանապարհ է հարթում դեպի հնագույն առասպելների կախարդական աշխարհը` ամենակարող աստվածների լեգենդներն ու պատմությունները, փառաբանված հերոսների և ողջ աշխարհի ժողովուրդների չբացահայտված գաղտնիքները:
Նորվեգական ժողովրդական ավանդազրույցների, հրաշապատումների ու հեքիաթների այս համահավաք ժողովածուն, որը մեծ խնամքով ու բացառիկ ջանասիրությամբ 1841 թվականին կյանքի են կոչել Նորվեգիայի բարեպաշտ զավակներ Պետեր Ասբյորսենը և Յորգեն Մուն, բնագրից հայերեն է թարգմանվել առաջին անգամ և նախատեսված է հետաքրքրասեր ու նրբանկատ պատանիների ու աղջիկների, ինչպեսև մտովի գերունակ երևակայությունով օժտված նրանց հայրիկ- մայրիկների և զանազան առակներ ու ասացվածքներ մտապահած փորձառու պապիկ- տատիկների համար: Գիրքը կարող է լայն կիրառություն ունենալ նաև արդի գրականագիտության ասպարեզում և ուսումնասիրվել բնագետների և ազգագրագետների կողմից՝ նրանց ոգեշնչելով զուգահեռներ փնտրել այլ ժողովուրդների ավանդույթների և մասնավորապես հայկական զրույցների ու հեքիաթների հետ:
Ընթերցանության այս գիրքը ծաղկաքաղ է հայկական առասպելների, վիպերգերի, ավանդությունների, լեգենդների, բալլադների՝ սկսած Հայկի և Բելի մասին պատմող առասպելով և Վահագնի ծնունդով մինչև Սասնա Ծռեր էպոսը: Գրքում ընդգրկված են նաև հունական առասպելներ և լեգենդներ, աստվածաշնչյան պատմություններ և այլ հետաքրքիր բաժիններ: «Մատենիկը» նախատեսված է դպրոցականների, հատկապես 6-րդ դասարանցիների համար: Այն «Մայրենի – 6» դասագրքի շարունակությունն ու լրացումն է: «Մատենիկը» կհետաքրքրի նաև ընթերցող լայն շրջանակների: Հրատարակությունը երաշխավորել է Հայաստանի Հանրապետության Կրթության և Գիտության Նախարարությունը: