Հիմնվելով Լեոնարդո դա Վինչիի նոթատետրերի հազարավոր էջերի և նրա կյանքի ու գործերի մասին նոր բացահայտումների վրա՝ Ուոլթեր Այզեքսոնը հմտորեն երևան է հանում Լեոնարդոյի նկարագիրը՝ նրա արվեստն ու գիտությունը միաձուլող այս գրքում: Դա Վինչիի հանճարը, ինչպես ցույց է տալիս հեղինակը, հենված էր այնպիսի հատկանիշների վրա, ինչպիսիք են բուռն հետաքրքրասիրությունը, մանրակրկիտ ուսումնասիրության տենչը, ինքնակատարելագործման տանող վառ երևակայությունը:
«Сергей Параджанов. MAESTRO» ալբոմում տեղ են գտել հանրահայտ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 181 աշխատանքները: Գիրքը բաղկացած է 5 բաժնից, որոնցից յուրաքանչյուրը ներառում է ներածություն, արվեստագետի աշխատանքներն ու դրանց նկարագրությունները, որոնք կազմվել են արվեստաբանական վերլուծությամբ և պարունակում են հարազատների, ընկերների, գործընկերների հուշերը, ինչպես նաև կինոսցենարների հատվածներ: