Антология «Армянская историческая проза и поэзия (V-VII вв.)» впервые представляет в одном томе лучшие произведения армянской исторической прозы и поэзии на русском языке, это делает ее изданием международного значения. Названная книга – весьма удавшаяся инициатива Наиры Сейранян по осуществлению проекта Валерия Брюсова 1917 г. относительно издания сборника «Айастан». «Армянская историческая проза и поэзия (V-VII вв.)» անթոլոգիան առաջին անգամ մեկ հատորում ներկայացնում է հայ պատմական արձակի և պոեզիայի լավագույն ստեղծագործությունները ռուսերենով, ինչն այն դարձնում է միջազգային կարևորության հրատարակություն: Գիրքը Նաիրա Սեյրանյանի հաջող նախաձեռնությունն է` Վալերի Բրյուսովի 1917 թվականի նախագծի` «Հայաստան» ժողովածուի հրատարակման վերաբերյալ:
«Ես համաձայն չեմ այն կարծիքի հետ, որ «1984»-ը ապագ չունեցող, միայն և մահացող մարդու տխրության ճիչն է: Ես ուզում եմ հասկանալ՝ ինչ էր նա մտծում և ինչպես ծնվեցին այդ մտքերն իր գլխում»: Դորիան Լինսկի Բրիտանացի լրագրող և գրող Դորիան Լինսկին շատ մանրակրկտորեն քննարկում է XX դարի կարևորագույն գրքերից մեկը: «1984»-ը դարձավ Ջորջ Օրուելի ստեղծագործական գագաթնակետը: Այն վաճառվեց միլիոնավոր տպաքանակով և մինչ օր մնում է արդիական և քննարկվող: Լինսին հսկայական աշխատանք է կատարել գիրքն ավելի բացահայտելու ուղղությամբ՝ օգտվելով դրա համար այլ արխիվային նյութերից: Եթե Ձեզ իսկապես հետաքրքրում է «1984»-ի առեղծվածը, ապա այս գիրքը Ձեզ համար է:
THE NEW YORK TIMES ԲԵՍԹՍԵԼԼԵՐ Հեմինգուեյը միշտ ձգտում էր վտանգի, ռիսկի, գաղտնիության: Վաղ հակաֆաշիստ, ով ձգտում էր մասնակիցը լինել ֆաշիզմի դեմ ցանկացած պայքարում: Նրան գրավել էր պատերազմն Իսպանիայում, նա մեկնել էր Չինաստան Չինա-ճապոնական պատերազմի ամենաթեժ պահին, որսացել է գերմնական սուզանավեր Կարիբյան ծովում, մասնակցել է Փարիզի ազատագրմանը, կողմնակից է եղել Կուբայի հեղափոխությանն ու Կաստրոյի իշխանությանը: Այս ամենը նրա համար ծառայել է որպես ստեղծագործելու հումք, և արդյունքում դարձել է նրան ողբերգական մահվան պատճառ: Հեղինակը պատմում է Հեմինգուեյի գաղտնի կյանքի, ռուսական և ամերիկական հատուկ ծառայությունների հետ կապերի մասին: Գիրքն իրենից ներկայացնում է գրական կենսագրություն՝ գրված թրիլլերի ոճով: