Երաժշտության աշխարհի իր բացահայտումները Սաթի Սպիվակովան զետեղել է մեկ ժողովածուի մեջ։ Տասը տարի հեռուստատեսությամբ հեռարձակվող մշակութային հաղորդաշարի 300-ից ավելի հարցազրույցներից նա իր գրքում ընդգրկել է մի քանի տասնյակը, նրանք, որոնցում հերոսի անհատականությունն ի հայտ է գալիս երաժշտության միջոցով։ Գրքում ամբողջացված են ռուսական եւ արտասահմանյան նշանավոր արվեստագետների հուշերն ու գեղագիտական պատկերացումները։ Սաթի Սպիվակովան արվեստին, գիտությանը եւ փիլիսոփայությանն առնչվող զրույցների միջոցով ի հայտ է բերում իր զրուցակիցների երաժշտական աշխարհընկալումը։ Յուրաքանչյուր հարցազրույցի համար Սաթի Սպիվակովան նախաբան է գրել, իսկ որպես վերջաբան կցել է իր զրուցակցի համար կարեւոր երաժշտական ստեղծագործությունները, որոնք օգնում են ընթերցողին լիարժեք ընկալել մեր ժամանակների մեծագույն մտածող անհատների հոգեկերտվածքը։ Մայա Պլիսեցկայա,...
«Սայաթ-Նովայի ստեղծագործությունը» աշխատությունն ընդգրկում է Սայաթ-Նովայի եռալեզու ժառանգության գրականագիտական համակողմանի քննությունը: Հայ միջնադարյան բանաստեղծության հենքի վրա, առանձին գլուխներով, դիտարկված են աշուղ-բանաստեղծի երգերի բանահյուսական և գրական ակունքները, նրա ստեղծագործության մեծագույն և լավագույն մասը կազմող սիրերգության բնույթն ու առանձնահատկությունները, ինչպես նաև այլ մոտիվներ արծարծող խաղերը: Ըստ սայաթնովայագետ Մ. Հասրաթյանի, սայաթնովյան երգերի անմահության, «մեր զգացումների վրա մշտական ներազդող ուժի» առաջնային պատճառն այդ երգերի «ճշմարտացիությունն է, անկեղծությունը և պարզությունը, արտահայտած պատկերավոր, կենդանի խոսքի ռիթմիկ, ներդաշնակ կազմակերպումով… Նրա խաղերի անբռնազբոսիկ սիմֆոնիան նոր էջ բացեց հայկական բանաստեղծության մեջ»: Վերը շարադրվածն ապացույց է Վ. Բրյուսովի այն խոսքերի, թե՝ «Այնպիսի բանաստեղծներով, ինչպես Սայաթ-Նովան է, կարող է և պետք...
«Արտասահմանյան երկրների երաժշտական գրականություն»-ը հրատարակվում է հինգ հատորով՝ վերախմբագրված տարբերակով։ Յուրաքանչյուր հատորում ներկայացվում են համաշխարհային երաժշտության մեջ իրենց հետքը թողած կոմպոզիտորներ։ Շարքի երկրորդ հատորը նվիրված է Ք․ Վ․ Գլյուկի, Յ․ Հայդնի և Վ․ Ա․ Մոցարտի ստեղծագործություններին։
«Բիթլզ». Գրավիչ ճամփորդություն լեգենդար քառյակի հետ` կիսադատարկ ակումբներից մինչև համաշխարհային փառք և միլիոնների պայմանագրեր: «Անտարես» հրատարակչությունն առաջարկում է նոր գիրք Դը Բիթլզ խմբի մասին: «Դը Բիթլզ»-ը բրիտանական աշխարհահռչակ ռոք-խումբ՝ կազմավորված Լիվերպուլում, 1960 թվականին։ Խմբի անդամներն են Ջոն Լենոննը, Փոլ ՄաքՔարթնին, Ջորջ Հարիսոնը և Ռինգո Սթարը։ Կարճ ժամանակում Բիթլզը լայն ճանաչում ձեռք բերեց՝ դառնալով Մեծ Բրիտանիայի և ամբողջ աշխարհի կարևորագույն և ազդեցիկ երաժշտական խումբը։ Սկզբնավորվելով սքիֆֆլից, բիթից և 1950-ականների ռոքնռոլից՝ Բիթլզը հետագայում տարբեր երաժշտական ժանրեր փորձարկեց․ փոփ-բալլադներից և հնդակական երաժշտությունից մինչև փսիխոդելիկ ու ծանր ռոք՝ հաճախ նորարական եղանակներով ներմուծելով դասական և ոչ ավանդական երաժշտական տարրեր։ 1963 թվականին սկսվեց խմբի հսկայական տարածումը՝...
«Джаз в Армении» գրքում ներկայացված են Հայաստանում էստրադային երաժշտության և ջազի կայացման 75-ամյա ճանապարհը, ավելի քան 50 հայ երաժիշտների հեղինակային պատկերներ և ավելի քան 70 հեղինակ-կատարողների կենսագրություններ: Գրքում նաև ներկայացված են հայազգի ջազմեններ, ովքեր ելույթ են ունեցել կամ ունենում արտասահմանում:
Տունը, ուր երգարաններ չկան, նման է հոգուց զուրկ մարմնի … Երգարանն ընդգրկում է ժողովրդի կողմից սիրված 365 երգ՝ խոսքերի և մեղեդիների ճշգրիտ շարադրանքով ու դրանք ուղղորդող նվագակցությամբ: Այն բծախնդիր ու սիրով կատարված աշխատանքի արդյունք է և ներառում է հայ երգի գրեթե բոլոր ժամանակաշրջաններն ու տարատեսակները՝ խմբված ըստ բնույթի, ժանրի, թեմատիկ նյութի, հեղինակի և այլն: Համոզված ենք, որ «Ազգային երգարան» ժողովածուն հայոց լավագույն երգերն ամփոփող «անխորտակ նավ է», որը, թափառելով ժամանակի ալիքների վրայով, իր «թանկարժեք բեռը» հոգատարությամբ փոխանցելու է սերնդից սերունդ: Սիրելի՛ երգասեր, վստահ ենք, որ երգարանը կբացես ակնկալելով և կփակես հարստացած… Սամվել Հարոյան