Հատորի նպատակն է պարզաբանել այն հակասությունները, որոնք ստեղծել և տարածում են մեր հարևան թրքաբնակ երկրները՝ հիմքում ունենալով քաղաքական դրդապատճառներ և նպատակներ: Այս հարցերի մի մասը որոշ չափով նաև քննարկված են հեղինակի մյուս աշխատություններում, սակայն նրանցից մի քանի կարևորները մանրամասն քննարկված և պարզաբանված են այս հատորում: Շարադրանքին վերաբերող, նախապես քննարկված նման նյութերին տրված են պատկան հղումները: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է անգլերենով 2019 թ.:
Հանրահայտ ավստրիացի հոգեբանի այս հավաքածուում տեղ են գտել Զիգմունդ Ֆրոյդի նեվրոզի, պարանոյայի, հոմոսեքսուալիզմի և մազոխիզմի առաջացման վերաբերյալ հոդվածները: Գրքում կան ինչպես հայնտի, այնպես էլ անհայտ մի շարք աշխատություններ:
Ձեռնարկը կազմված է 14 ընդարձակ գլուխներից, որոնցում քննարկվում են էթնոհոգեբանության հիմնական խնդիրները. էթնոսի բնութագիրը, էթնոս, ազգ, ռասա, էթնոգենեզի հիմնական փուլերը, միջէթնիկական հարաբերությունների տեսակները, ազգային հոգեկերտվածք եւ բնավորություն, ազգային սիմվոլներ և ստերեոտիպեր և այլն: Էթնոհոգեբանության մեջ առաջին անգամ ներկայացվում է էթնիկական ինքնապաշտպանության մեխանիզմների և ռազմավարությունների մանրամասնորեն մշակված տեսություն:
Տարեգիրքն ամփոփում է 17 արհեստավարժների հոդվածներ՝ նվիրված համաշխարհային և հայոց պատմության հիմնախնդիրներին: Դրանք դիտարկված են սահմանային տիրույթներում, որտեղ պատմությունը հանդիպում է քաղաքագիտությանն ու ընկերաբանությանը, իմաստասիրությանն ու գաղափարաբանությանը, նշանագիտությանն ու բանասիրությանը, մշակութաբանությանն ու միջազգային իրավունքին, աշխարհագրությանն ու աշխարհաքաղաքականությանը: Հանդիպումներ, որոնք էապես կերպափոխել են պատմագիտության ավանդական ընդգրկումները, նաև՝ արժեբանությունը: Անցյալատեսության հենց այս ձևը, որ տիրական է արդի հումանիտար մտակեցվածքում, պայմանավորել է տարեգրքի և’ բովանդակությունը, և’ կառույցը:
Գրքի առաջին մասում տրված են աշխարհի ժողովուրդների լեզուների դասակարգման, հնդեվրոպական լեզվաընտանիքի, հնդեվրոպական նախալեզվի, հնդկական ընտանիքի և իրանական ճյուղի լեզուների մասին տեղեկություններ: Երկրորդ մասում ներկայացված է պարսից ժողովրդի անցյալը, պարսկերենի պատմությունը և այդ լեզվի քերականությունը: Երրորդ մասը նվիրված է Իրանի ժողովրդի համառոտ պատմությանը հին ժամանակներից մինչև XX դարի սկիզբը:
“Մանկավարժական միտք” հանդեսն ընդգրկված է ՀՀ ԲՈՀ-ի գիտական հանդեսների ցուցակում` համաձայն ՀՀ ԲՈՀ-ի խորհրդի 17.12.2001 թ. նիստի որոշման (արձ. N25)` դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների համար: Հեղինակներ` Աղաջանյան Զարիկ, Այվազյան Էդվարդ, Բաբլումյան Սիրանուշ, Բալայան Աստղիկ, Զաքարյան Հովհաննես, Զարգարյան Անահիտ, Կարապետյան Իգոր, Հովակիմյան Հովհաննես, Հովհաննիսյան Դավիթ, Մադոյան Լիլիթ, Միկոյան Աննա, Մուշեղյան Քրիստինե։