«Փոքրիկների խնդրագիրք»-ը նախատեսված է նախադպրոցական տարիքի երեխաների և դպրոցի առաջին դասարանցիների համար: Այն միաժամանակ և՛ դասագիրք է, և խաղ: Խնդրագիրքը երեխաներին ոչ միայն կսովորեցնի լուծել խնդիրներն ու գրել դրանց լուծումները, այլև կընձեռի բովանդակալից ժամանակ անցկացնելու հնարավորություն:
Մեր պատկերազարդ «Ձայնավոր Այբուբեն»-ը փոքրիկներին կօգնի ինքնուրույն և արագ սովորել հայոց տառերը: Ստեղնաշարի կոճակներից յուրաքանչյուրը սեղմելով`փոքրիկը կլսի տառին համապատասխան հնչյունը և այդ հնչյունի կրկնությամբ բառերով նախադասություն: Զվարճալի նկարները ժամանցը հաճելի կդարձնեն:
«Իմ առաջին անգլերեն բառերը». Հրաշալի է, երբ գիրքը կարողանում է «խոսել անգլերեն»: Ուսուցանող քարտերի օգնությամբ երեխան կարող է լսել և հիշել առաջին 100 անգլերեն բառը շատ հեշտությամբ:
Այս եռալեզու հրաշք գիրքը կօգնի Ձեր փոքրիկներին սովորել այբուբենը, թվերը, գույները, մասնագիտությունները, ծանոթանալ կենդանիներին ու թռչուններին և ստանալ տարբեր գիտելիքներ: Պատկերված մեծ նկարազարդումների շնորհիվ ուսուցման ընթացքը կդառնա ավելի հետաքրքիր ու տպավորիչ: «Իմ առաջին գիրքը»՝ Ձեր երեխայի առաջին քայլը դեպի գիտելիքների լուսավոր աշխարհ: