Այս գիրքը ուսուցանում է ծրագրավորման հիմունքները՝ օգտագործելով java լեզվի լայն ու համապարփակ հնարավորությունները, այդ լեզվի քերականությունը և լեզուն, ինչպես նաև ծրագրավորման մտածելակերպը, տրամաբանությունը, մեթոդիկան։ Ուստի այն օգտակար է նաև նրանց համար, ովքեր ծրագրավորում կամ ցանկանում են ծրագրավորել մեկ այլ լեզվով։ Գիրքը նախատեսված է ուսանողների, ավագ դպրոցի և կրթական այլ համակարգերի աշակերտության, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել ինքնուրույն՝ առանց հավելյալ օժանդակության։ Գրքի հեղինակը՝ Կարո Հակոբյանը, տարիներ շարունակ փորձ է կուտակել շվեդական կրթական համակարգում որպես համակարգչային գիտությունների և ծրագրավորման մասնագետ, իր գիտելիքներն այժմ ներկայացնում է հայ հանրությանը։
«Սովորում եմ չինարեն» դասագիրքը նախատեսված է լեզվական և ոչ լեզվական բուհերի առաջին և երկրորդ կուրսի ուսանողների, ինչպես նաև ավագ դպրոցի աշակերտների և չինարենը ինքնուրույն ուսումնասիրողների համար: Տեքստերի մանրամասն մեկնաբանությունները, ըստ հերթականության քերականական շարադրանքը և մշակութային լայնածավալ տեղեկատվությունը սովորողներին հնարավորություն կտան համակարգված պատկերացում ձևավորելու չինարենի քերականական կառուցվածքի, չինական հիերոգլիֆագրության պատմության և չինացիների գրավոր և բանավոր հաղորդակցման լեզվամշակութային առանձնահատկությունների վերաբերյալ: Բացի հիմնական դասագրքից «Սովորում ենք չինարենում» ուսումնական փաթեթում ներառված են նաև վարժությունների տետրեր, սկավառակներ: Աշխատանքային տետրը պարունակում է վարժություններ՝ հնչյունական վերամշակման համար, ունկնդրություններ, հիերոգլիֆային վարժություններ:
«Теория Всего»-ն տիեզերքի պատմությունն է, որը պատմում է Սթիվեն Հոքինգը շատ պարզ ու հումորային ոճով: Գիրքը համեմված է «Հաբբլ» աստղադիտակի ազդեցիկ լուսանկարներով: Հատուկ այս գրքի համար ստեղծված նկարազարդումներն ու գծապատկերներն օգնում են հասկանալ տեսությունները, որոնք ամեն օր կիրառում են աշխարհի ամենաառաջատար գիտնականները: Գրքում ներառված է թեմաների իսկապես մեծ չափաբաժին՝ Մեծ պայթյունից և սև խոռոչներից մինչև Լարերի տեսություն: Հոքինգը խոսում է տարբեր հետաքրքիր երևույթների մասին՝ Երկրագնդի ֆորմայից սկսած մինչև տիեզերի ծավալաման տեսություն: Սակայն ամենամեծ խանդավառությամբ հեղինակը խոսում է Ամեն ինչի տեսության մասին, որի առաջացումը, ըստ Հոքինգի, նշանակում է մարդության մեծագույն հաղթանակ: Այս գիրքը բոլոր նրանց համար է, ովքեր գիշերները երբեմն նայում...
Այս եռալեզու հրաշք գիրքը կօգնի Ձեր փոքրիկներին սովորել այբուբենը, թվերը, գույները, մասնագիտությունները, ծանոթանալ կենդանիներին ու թռչուններին և ստանալ տարբեր գիտելիքներ: Պատկերված մեծ նկարազարդումների շնորհիվ ուսուցման ընթացքը կդառնա ավելի հետաքրքիր ու տպավորիչ: «Իմ առաջին գիրքը»՝ Ձեր երեխայի առաջին քայլը դեպի գիտելիքների լուսավոր աշխարհ:
Գիտահանրամատչելի գիրք՝ գրված հանրահայտ բրիտանացի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի կողմից։ Առաջին անգամ հրատարակել է ամերիկյան Bantam Dell Publishing Group հրատարակչությունը 1988 թվականին։ Գրքում խոսվում է Տիեզերքի առաջացման, տարածության և ժամանակի էության, սև խոռոչների, լարերի տեսության և որոշ մաթեմատիկական խնդիրների մասին, այնուամենայնիվ, գրքի էջերում կարելի է տեսնել միայն մեկ բանաձև՝ E=mc²։ Գիրքն իր հրատարակման օրվանից առ այսօր հանդիսանում է բեսթսելլեր (20 տարիների ընթացքում վաճառվել է ավելի քան 10 միլիոն օրինակ), քանի որ գրված է պարզ լեզվով և նախատեսված է հասարակ ընթերցողի համար։ Մինչև 2001 թվականը թարգմանվել է 35 լեզուներով։ Ժամանակի համառոտ պատմությունը նպատակ է հետապնդում հասարակ ըներցողին բացատրել տիեզերագիտության այնպիսի թեմաներ, ինչպիսիք...
Հանրահայտ գրքի նոր հրատարակությունը անփոխարինելի ձեռնարկ է ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար, ովքեր ցանկանում են սովորել անգլերեն: Ներկայացված մեթոդիկան օգնում է սովորել անգլերեն ինչպես միայնակ, այնպես էլ դասավանդողի հետ: Ուսումնական նյութը մատուցված է հետաքրքիր ոճով: Օգտագործված են անգլալեզու գրականության դասականների օրիգինալ տեքստերը:
Սամվել Բիշարյանի բանաստեղծությունների այս ժողովածուն նախատեսված է ցածր ու միջին տարիքի դպրոցականների համար: Հեղինակը գրքի առաջին մասը ներկայացնում է հայերենով և անգլերենով: Գրքի երկրորդ մասը թարգմանված չէ: Դպրոցականներին լայն հնարավորություն է տրվում այն կատարել ինքնուրույն: Բանաստեղծություններն աչքի են ընկնում իրենց խոր բովանդակությամբ և ճկուն հումորով: Դրանք հարուստ են նոր բառերով և արտահայտություններով, որոնք օգնում են կրտսեր ընթերցողներին խորացնել իրենց անգլերենի իմացությունը: Գիրքը պատկերազարդ է և գրավիչ:
Այս գրքի վրա Տիգրան Պետրոսյանը սկսել է աշխատել 1980-ականների սկզբին, բայց այդպես էլ չի ավարտել այն։ Նրա մահից հետո ամփոփ տեսքի է բերել շախմատիստի այրին՝ Ռոնա Պետրոսյանը։ Գիրքը կազմելիս օգտագործվել են Պետրոսյանի դասախոսությունները, որոնք նվիրված են շախմատային ռազմավարական նրբություններին, ռեպորտաժներ, հեռուստատեսային և ռադիոձայնագրություններ, շաբաթաթերթերում հրատարակված հոդվածներ: Նրա կնոջ՝ Ռոնա Պետրոսյանի ջանքով հաջողվել է գտնել Պետրոսյանի դասախոսությունների ձայնագրությունները, որոնք համարվում են անվանի շախմատիստի ուսուցողական լավագույն նյութերը: Տիգրան Պետրոսյանն ունեցել է պաշտպանողական խաղաոճ, ինչի շնորհիվ ստացել է «Երկաթե Տիգրան» պատվանունը: Հազվադեպ էր հարձակվում և ավելի շատ ջանք էր գործադրում հակառակորդի հարձակումները կանխելու, քան իր հարձակումները կազմակերպելու համար։ Համբերատարությունն ու լավ պաշտպանվելու վարպետությունը...
Աշխատության մեջ ներկայացվում և լուսաբանվում է հայ միջնադարյան կերպարվեստի պատմական ուղին: Սույն գրքում առանձնացված են ճարտարապետական քանդակազարդումը, վաղ միջնադարյան կոթողները, խաչքարերը, որմնանկարչությունը, մանրանկարչությունը, ավելի քիչ՝ դեկորատիվ-կիրառական արվեստը և սրբապատկերը. եթե ընդհանրացնենք՝ զարդային և ֆիգուրատիվ արվեստը, որոնք միջնադարում հաճախ նաև շաղկապված են: Հասցեագրված է ուսանողներին, մասնագետներին և արվեստասեր հասարակայնությանը:
Գրքում ներկայացված են հայասպանության` ամենացեղասպան ցեղասպանության հարցերի քննարկումները աշխարհի տասը լեզուներով: Լուսաբանված են արաբական պատմագիտության կողմից հայոց ցեղասպանությանն անդրադառնալու դրդապատճառները և այդ հիմնախնդրին նվիրված արաբական պատմագիտական գրականության դասաբաժանումը: Մենագրությունը հասցեագրված է հայ ժողովրդի պատմության մասնագետներին, արաբագետներին, թուրքագետներին և ընդհանրապես արևելագետներին, միջազգայնագետներին, ցեղասպանագետներին, ուսանողներին և բոլոր նրանց, ում հետաքրքրում են պատմության հարցերը: