«Ժամանակի համառոտ պատմություն»-ը տիեզերքի բնույթի բեկումնային ուսումնասիրություն է՝ նախատեսված թե գիտական և թե այդ ոլորտով հետաքրքրվող լայն լսարանի համար: Այս կարևոր աշխատության մեջ Հոքինգն ընթերցողին տանում է տեսական ֆիզիկայի ոլորաններով, ծանոթացնում տիեզերքի ծագման, սև խոռոչների բնույթի և բուն ժամանակի էության գաղափարներին: Հեղինակն իրականության բնույթի և տիեզերքում մեր տեղի մասին խոր հարցերին վերաբերող գիտական բարդ հասկացությունները լայն լսարանի համար ընկալելի և դյուրամարս է դարձնում: Նա խորամուխ է լինում գիտական տեսությունների մեջ, որոնք ձևավորում են տիեզերքի մեր պատկերացումները, և անդրադառնում այդ գաղափարների փիլիսոփայական հետնանքների վրա: Գիրքը դուրս է ժամանակի սահմաններից և բարձրարժեք ներդրում է գիտահանրամատչելի գրականության մեջ: Goodreads
«Երկիրը և ողջ աշխարհը. Բացահայտված Տիեզերք» գիրքը ճանապարհ է հարթում դեպի անծայրածիր Տիեզերք, պատմում է մոլորակների և արբանյակների, աստղերի ու գիսավորների, գալակտիկաների և սև խոռոչների մասին, ծանոթացնում հեռավոր աշխարհների արտասովոր գեղեցկությանը:
«Համառոտ պատասխաններ՝ կարևոր հարցերին». Սթիվեն Հոքինգը համարվում է մեր ժամանակի մեծագույն մտածողներից մեկը։ 21 տարեկանում կողային ամիոտրոֆիկ սկլերոզ ախտորոշմանը մարտահրավեր նետելուց հետո, նա ներշնչանքի աղբյուր էր դարձել շատերի համար։ Հոքինգը հայտնի է թե՛ տեսական ֆիզիկայում իր ձեռքբերումներով, թե՛ բարդ գաղափարները հանրամատչելի դարձնելու ունակությամբ։ Նրան սիրում էին իր չարաճճի հումորի համար։ Մահը վրա հասավ այն ժամանակ, երբ Հոքինգն աշխատում էր իր վերջին նախագծի վրա՝ այն գրքի, որում հավաքել էր իրեն ամենից հաճախ տրվող «մեծ» հարցերի պատասխանները։ Այնպիսի հարցերի, որոնք դուրս էին իր ակադեմիական ոլորտի շրջանակներից։
Հանրագիտարանները պարունակում են արժեքավոր և օգտակար տեղեկություններ, որոնք հետաքրքիր կլինեն ցանկացած երեխայի համար: Նոր գրքերը կբացահայտեն արեգակնային համակարգի մոլորակների առեղծվածները, կպատմեն դինոզավրերի, կատուների, շների և միջատների զարմանալի աշխարհի մասին. երեխաները կճանաչեն մեր մոլորակը, ինչպես նաև կստանան 50 հետաքրքիր հարցերի պատասխաններ:
Հանրագիտարանները պարունակում են արժեքավոր և օգտակար տեղեկություններ, որոնք հետաքրքիր կլինեն ցանկացած երեխայի համար: Նոր գրքերը կբացահայտեն արեգակնային համակարգի մոլորակների առեղծվածները, կպատմեն դինոզավրերի, կատուների, շների և միջատների զարմանալի աշխարհի մասին. երեխաները կճանաչեն մեր մոլորակը, ինչպես նաև կստանան 50 հետաքրքիր հարցերի պատասխաններ:
Այս գիրքը տիեզերքի մասին հայերեն ամենաընդգրկուն գիրքն է: Գրքի զարմանահրաշ նկարազարդումները ի հայտ են բերում տիեզերքի հրաշքները՝ սկսած մեծ պայթյունից մինչև տիեզերական ճամփորդությունները: Ճամփորդի՜ր դեպի կարմիր գերհսկայի պայթյունային միջուկի խորքերը: Հայտնագործի՜ր մեր Արեգակնային համակարգը կազմող զարմանահրաշ մոլորակներն ու արբանյակները: Նայի՜ր տիեզերանավերի ներսը, որպեսզի տեսնես, թե ինչպես են դրանք աշխատում:
«Բնագիտական որոնումներ» խորագով փաթեթը ներառում է «Տիեզերքում կորածները», «Գաղտնի բանաձևը», «Զվարճախաղերի սարսափը», «Ամազոնյան արկած» գրքերը, որոնք նպատակ ունեն արկածային պատմությունների միջոցով զարգացնելու երեխաների բնագիտական գիտելիքները: Պատմությունները խաղերի տեսքով են, որտեղ արկածային ճանապարհ հարթող խնդիրները բարեհաջող լուծելու համար երեխաները պետք է կիրառեն կենսաբանությունից, քիմիայից, ֆիզիկայից և աստղագիտությունից ձեռք բերած իրենց գիտելիքները:
Այո՛, դու «Փրկարար II» տիեզերանավի հրամանատարն ես և շուտով պիտի սլանաս արևային փոթորիկների և աստերոիդների գոտու միջով՝ դիմագրավելով տիեզերական աղբին: Այս արկածում քեզ կհանդիպեն մոլորակներին և Արեգակնային համակարգին վերաբերող խնդիրներ: Անհրաժեշտ կլինի գործի դնել քո աստղագիտական գիտելիքները՝ գտնելու Խենթ Փիթի տիեզերական որջը և փրկելու պրոֆեսոր Բրեյնսթորմին: Քո ցուցաբերած ապշեցուցիչ ջանքերը կգնահատվեն Երկիր վերադառնալուն պես: