«Ժամանակի համառոտ պատմություն»-ը տիեզերքի բնույթի բեկումնային ուսումնասիրություն է՝ նախատեսված թե գիտական և թե այդ ոլորտով հետաքրքրվող լայն լսարանի համար: Այս կարևոր աշխատության մեջ Հոքինգն ընթերցողին տանում է տեսական ֆիզիկայի ոլորաններով, ծանոթացնում տիեզերքի ծագման, սև խոռոչների բնույթի և բուն ժամանակի էության գաղափարներին: Հեղինակն իրականության բնույթի և տիեզերքում մեր տեղի մասին խոր հարցերին վերաբերող գիտական բարդ հասկացությունները լայն լսարանի համար ընկալելի և դյուրամարս է դարձնում: Նա խորամուխ է լինում գիտական տեսությունների մեջ, որոնք ձևավորում են տիեզերքի մեր պատկերացումները, և անդրադառնում այդ գաղափարների փիլիսոփայական հետնանքների վրա: Գիրքը դուրս է ժամանակի սահմաններից և բարձրարժեք ներդրում է գիտահանրամատչելի գրականության մեջ: Goodreads
«Համառոտ պատասխաններ՝ կարևոր հարցերին». Սթիվեն Հոքինգը համարվում է մեր ժամանակի մեծագույն մտածողներից մեկը։ 21 տարեկանում կողային ամիոտրոֆիկ սկլերոզ ախտորոշմանը մարտահրավեր նետելուց հետո, նա ներշնչանքի աղբյուր էր դարձել շատերի համար։ Հոքինգը հայտնի է թե՛ տեսական ֆիզիկայում իր ձեռքբերումներով, թե՛ բարդ գաղափարները հանրամատչելի դարձնելու ունակությամբ։ Նրան սիրում էին իր չարաճճի հումորի համար։ Մահը վրա հասավ այն ժամանակ, երբ Հոքինգն աշխատում էր իր վերջին նախագծի վրա՝ այն գրքի, որում հավաքել էր իրեն ամենից հաճախ տրվող «մեծ» հարցերի պատասխանները։ Այնպիսի հարցերի, որոնք դուրս էին իր ակադեմիական ոլորտի շրջանակներից։