«Բնագիտական որոնումներ» խորագով փաթեթը ներառում է «Տիեզերքում կորածները», «Գաղտնի բանաձևը», «Զվարճախաղերի սարսափը», «Ամազոնյան արկած» գրքերը, որոնք նպատակ ունեն արկածային պատմությունների միջոցով զարգացնելու երեխաների բնագիտական գիտելիքները: Պատմությունները խաղերի տեսքով են, որտեղ արկածային ճանապարհ հարթող խնդիրները բարեհաջող լուծելու համար երեխաները պետք է կիրառեն կենսաբանությունից, քիմիայից, ֆիզիկայից և աստղագիտությունից ձեռք բերած իրենց գիտելիքները:
Այո՛, դու «Փրկարար II» տիեզերանավի հրամանատարն ես և շուտով պիտի սլանաս արևային փոթորիկների և աստերոիդների գոտու միջով՝ դիմագրավելով տիեզերական աղբին: Այս արկածում քեզ կհանդիպեն մոլորակներին և Արեգակնային համակարգին վերաբերող խնդիրներ: Անհրաժեշտ կլինի գործի դնել քո աստղագիտական գիտելիքները՝ գտնելու Խենթ Փիթի տիեզերական որջը և փրկելու պրոֆեսոր Բրեյնսթորմին: Քո ցուցաբերած ապշեցուցիչ ջանքերը կգնահատվեն Երկիր վերադառնալուն պես: