«Կենդանական աշխարհի գաղտնիքները» ձեռնարկը գիտահանրամատչելի նյութերի և գեղարվեստական ստեղծագործությունների ժողովածու է, որի միջոցով ընթերցողը կծանոթանա ընտանի ու վայրի կենդանիներին, նրանց տեսակներին, կենսաբազմազանությանը, բնորոշ առանձնահատկություններին: 4-րդ դասարանի «Ես և շրջական աշխարհը» առարկայի միջոցով երեխան սկսում է ճանաչել բնությունն ու նրա բնակիչներին, հաջորդ տարիներին բացահայտում է բնության գաղտնիքները, սովորում տեսնել աչքով աննկատելին, իսկ արդեն 8-9-րդ դասարաններում բնությունը նրա առջև բացվում է իր ողջ հմայքով… Այդ հետաքրքիր ճանապարհորդության ողջ ընթացքում «Կենդանական աշխարհի գաղտնիքները» ձեռնարկը կուղեկցի ընթերցողին: Գրքի շնորհիվ դուք նոր հայացքով կնայեք բնությանը, կլսեք ու կհասկանաք նրա լեզուն, կբացահայտեք բնության հարուստ գանձերը, կանցնեք անտառային նեղլիկ կածաններով, կնստեք մեղմորեն հոսող գետի ափին, կլսեք...