Գիրքը Հին աշխարհի յոթ հրաշալիքների մասին հետաքրքիր պատումների հանգամանալից ժողովածու է: Առանձին պատումներում ներկայացված են Հին աշխարհի յոթ հրաշալիքների ստեղծման պատմության, դրանք կառուցողների, ճարտարապետական ու շինարարական տեխնիկայի, հարակից շատ ու շատ հարցերի, ինչպես նաև, դրանց գտնվելու վայրերի և Հայաստանի ու հայերի հետ տարբեր ժամանակներում ունեցած առնչությունների ու փոխազդեցությունների մասին ուշագրավ տեղեկություններ: Գրքում ներկայացված պատումներն ունեն ճանաչողական-իմացական, ինչպես նաև դաստիարակչական նշանակություն: Այն նախատեսված է կրտսեր ու միջին տարիքի դպրոցականների, ինչպես նաև Հին աշխարհի ու հայոց պատմությամբ ու մշակույթով հետաքրքվող ընթերցող լայն հասարակության համար:
«Ինչ է, չգիտե՞ք՝ ես ով եմ: Գոռոզամտության պատմություն» փորձագրությունը հետաքրքիր ոճով ու հատկանշական փաստերով վեր է հանում բոլոր այն աղետները, ճգնաժամերը, տնտեսական ու քաղաքական վայրիվերո զարգացումները, որոնք տեղի են ունեցել մարդկության պատմության մեջ՝ ղեկավար դիրք ունեցող անհատների գոռոզամտության պատճառով:
Կայսր Ադրիանոսի (Հադրիանոս) քարտուղար Գայոս Սվետոնիոս Տրանքվիլլոսի սույն աշխատությունունը պարունակում է Հուլիոս Կեսարի և հռոմեական տասնմեկ կայսրերի (Օգոստոս, Տիբերիոս, Կալիգուլա, Կլավդիոս, Ներոն, Գալբա, Օթոն, Վիտելլիոս, Վեսպասիանոս, Տիտոս, Դոմետիանոս) կենսագրությունները, որոնք գրված են որոշակի սկզբունքով (կայսեր կյանքը մինչև իշխանության գլուխ անցնելը, պետական գործունեությունը, անձնական կյանքը, մահը) և ընդգծված վավերականությամբ։
Սույն հուշագրություններում նկարագրված են արցախյան ազատամարտի այն իրադարձությունները, որոնց անմիջական մասնակիցն է եղել գրքի հեղինակը: Գիրքը վավերագրական է, նրանում հիշատակված բոլոր անձինք իրական մարդիկ են, արցախյան պատերազմի կենդանի և զոհված հերոսներ, որոնց վառ հիշատակին է նվիրված այս փաստագրական գիրքը:
«Իմ գրադարանը» մատենաշարը ներկայացնում է Փավստոս Բուզանդի «Հայոց պատմության»՝ Ստ. Մալխասյանի աշխարհաբար թարգմանությունը: Բուզանդի աշխատությունն ընդգրկում է շուրջ կես դար, Հայոց պատմության մեջ իրադարձություններով հարուստ մի ժամանակաշրջան՝ Խոսրով Կոտակի թագավորությունից (330-338) մինչև Հայաստանի բաժանումը՝ 387 թ․։ «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:
«Պատմություն Հայոց» աշխատությունը բաղկացած է 3 գրքից: Առաջինում հեղինակն անդրադարձել է հայ ժողովրդի ծննդաբանությանը, մանրամասնորեն քննության առել հայոց անվանադիր նախնի Հայկ Նահապետի ու նրա սերունդների (Արամ, Արամանյակ, Արա և ուրիշներ) գործունեությունը: Երկրորդը նվիրված է Արշակունյաց արքայատոհմի պատմությանը և ավարտվում է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու իրադարձությունների նկարագրությամբ: Երրորդում շարադրված է Տրդատ Գ Մեծի հաջորդների, Պարսկաստանի ու Հռոմի միջև Հայաստանի առաջին բաժանման (387թ.), Արշակունյաց թագավորության անկման (428թ.) պատմությունը: Խորենացին օգտագործել է օտար ու հայկական (այդ թվում՝ նախամաշտոցյան) մատենագրական, վավերագրական, բանավոր, նյութական և այլ սկբնաղբյուրներ: Մատենագրական օտար սկզբնաղբյուրներից հիշատակվում են Աստվածաշունչը, Հոմերոսի, Հերոդոտոսի, Մանեթոնի, Հովսեպոս Փլավիոսի, Եվսեբիոս Կեսարացու և ուրիշների երկեր: Նախամաշտոցյան...
Սույն ձեռնարկը ամենաընդհանուր տեղեկություններ է պարունակում Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական դիրքի, բնության, վարչական միավորների, պետական խորհրդանիշների մասին: Նախատեսված է սփյուռքի դպրոցների, ինչպես նաև Հայաստանով հետաքրքրվող ցանկացած ընթերցողի համար:
Ռուսաստանի հայկական դպրոցներին հասցեագրված «Հայրենագիտություն» ձեռնարկը ծանոթացնում է աշակերտներին հայկական ժողովրդական առասպելներին, 20-րդ դարի մշակույթի խոշոր գործիչներին և հայոց լեզվի ստեղծման պատմությանը: Դասագիրքը համապարփակ տեղեկություններ է տրամադրում նաև Հայկական լեռնաշխարհի, հայ թագավորական տների, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների վերաբերյալ:
Էլեկտրոնային գիրքը ընդհանուր տեղեկություններ է պարունակում Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական դիրքի, բնության, վարչական միավորների, պետական խորհրդանիշների մասին: Նախատեսված է սփյուռքի դպրոցների, ինչպես նաև Հայաստանով հետաքրքրվող ցանկացած ընթերցողի համար: Համակարգչի նվազագույն պահանջները` Monitor 1024×768 px, 32 bit Color P2 500 MHz, RAM 128 Mb Windows 2000/XP/Vista/Windows 7