Այս գրքում բերված բոլոր փաստերը զարմանալի են, տարօրինակ, բայց ճշմարիտ: Խելացի նկարազարդումների և համեմատությունների շնորհիվ շատ պարզ կարելի է հասկանալ այն ամենն, ինչ այդքան բարդ ու անհասկանալի է թվում: Գրքում Դուք կարող եք տեսնել գետաձիու բերան՝ բավական մեծ, որպեսզի կուլ տա մեքենա, բեռնատար՝ բավական ուժեղ, որպեսզի տեղափոխի 90 փիղ, կամ մեդուզա, որի երկարությունը գերազանցում է երեք կապույտ կետերի երկարությունը: Իսկ Դուք գիտեի՞ք, որ աշխարհի բոլոր մայրցամաքները կարող են տեղավորվել Խաղաղ օվկիանոսում: Կամ որ աշխարհի բոլոր ծառերը կարող են լցնել Հարավային և Հյուսիսային Ամերիկաները:
21-րդ դարի Հնդկաստանը աշխարհի ամենամեծ ժողովրդավական ու երկրորդ ամենաշատ բնակչություն ունեցող երկիրն է: Այն դինամիկ պետություն է ՝ ծաղկուն տնտեսությամբ, բաղկացած տարբեր համոզմունքներից և մեկ դրոշի ներքո միավորված ժողովուրդներից: Հին Հնդկաստանում գոյություն ունեին անթիվ-անհամար թագավորություններ, որոնք հաճախ փոխվում էին, մինչդեռ հազարամյակների ընթացքում ծաղկում էին տարբեր մշակույթներ և դավանանքներ: Երկիրը գտնվում էր օտարերկրյա կառավարման ներքո 1800-ականների սկզբից մինչև անկախություն 1947 թվականը: 1980-ականների վերջերից Հնդկաստանը բացվեց արտաքին աշխարհ` սկսելով տնտեսական բարեփոխումներ և բերելով օտարերկրյա ներդրումները, և այժմ նրա հետ հաշվի են նստում աշխարհի առաջատար տնտեսական և քաղաքական տերությունները: Այսօր Հնդկաստանը խոշոր տերություն է, որն ունի զարգացող միջին խավ, և զգալի հաջողություններ է...
Գիրքը ներկայացնում է հայ մշակույթի ամենայուրօրինակ ու հայտնի դրսևորումներից մեկի՝ խաչքարի պատմամշակութային ամբողջական կերպարը՝ ներառելով նրա ծագման, ժամանակագրության, գործառույթի, ծեսի, հորինվածքի իմաստաբանության և խորհրդաբանության հետ առնչվող խնդիրների լայն շրջանակ:
Գրքում ներկայացված են հայասպանության` ամենացեղասպան ցեղասպանության հարցերի քննարկումները աշխարհի տասը լեզուներով: Լուսաբանված են արաբական պատմագիտության կողմից հայոց ցեղասպանությանն անդրադառնալու դրդապատճառները և այդ հիմնախնդրին նվիրված արաբական պատմագիտական գրականության դասաբաժանումը: Մենագրությունը հասցեագրված է հայ ժողովրդի պատմության մասնագետներին, արաբագետներին, թուրքագետներին և ընդհանրապես արևելագետներին, միջազգայնագետներին, ցեղասպանագետներին, ուսանողներին և բոլոր նրանց, ում հետաքրքրում են պատմության հարցերը:
«Հայ քարտեզագրության պատմությունը մինչև 1918 թվականը» աշխատությունն առաջինն է իր տեսակի մեջ և ընդգրկում է բոլոր հայերեն այն քարտեզները, որոնք գրվել կամ հրատարակվել են մինչև 1918 թ.: Հրատարակությունը հնարավորություն է ընձեռում հետաքրքրվողներին ու քարտեզ հետազոտողներին ծանոթանալու հայ քարտեզագրության ժառանգության նմուշներին: Այստեղ ներկայացված են XX դ. պատրաստված հետաքրքրական և արժեքավոր ձեռագիր քարտեզներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը: Գրքի անգլերեն տարբերակը (History of Armenian Cartography: Up to the Year 1918) 2017 թ. համատեղությամբ հրատարակվել է Երևանի «Զանգակ» և Լոնդոնի «Բենեթ ընդ Բլում» հրատարակչությունների կողմից:
Գրքում ներկայացված տասը հայ ականավոր թագուհիներն ընտրված են տարբեր դարաշրջաններից: Ընտրվել են այնպիսի գործիչներ, ովքեր իրենց բնորոշ գծերով առանձնացել են ոչ միայն ժամանակակիցներից, այլև զգալի հետք են թողել մեր ողջ պատմության մեջ: Նյութը շարադրված է գիտահանրամատչելի լեզվով: Որպեսզի ընթերցողը հեշտությամբ կարողանա մանրամասներ գտնել ներկայացված ականավոր թագուհիների մասին, յուրաքանչյուր ակնարկից հետո նշված են հիմնական աղբյուրներն ու ուսումնասիրությունները:
Գրքում ներկայացված տասը հայ ականավոր արքաներն ընտրված են տարբեր դարաշրջաններից: Ընտրվել են այնպիսի գործիչներ, ովքեր իրենց բնորոշ գծերով առանձնացել են ոչ միայն ժամանակակիցներից, այլև զգալի հետք են թողել մեր ողջ պատմության մեջ: Գիրքը շարադրված է գիտահանրամատչելի լեզվով: Որպեսզի ընթերցողը հեշտությամբ կարողանա մանրամասներ գտնել ներկայացված ականավոր արքաների մասին, յուրաքանչյուր ակնարկից հետո նշված են հիմնական աղբյուրներն ու ուսումնասիրությունները: