«Ժամանակի համառոտ պատմություն»-ը տիեզերքի բնույթի բեկումնային ուսումնասիրություն է՝ նախատեսված թե գիտական և թե այդ ոլորտով հետաքրքրվող լայն լսարանի համար: Այս կարևոր աշխատության մեջ Հոքինգն ընթերցողին տանում է տեսական ֆիզիկայի ոլորաններով, ծանոթացնում տիեզերքի ծագման, սև խոռոչների բնույթի և բուն ժամանակի էության գաղափարներին: Հեղինակն իրականության բնույթի և տիեզերքում մեր տեղի մասին խոր հարցերին վերաբերող գիտական բարդ հասկացությունները լայն լսարանի համար ընկալելի և դյուրամարս է դարձնում: Նա խորամուխ է լինում գիտական տեսությունների մեջ, որոնք ձևավորում են տիեզերքի մեր պատկերացումները, և անդրադառնում այդ գաղափարների փիլիսոփայական հետնանքների վրա: Գիրքը դուրս է ժամանակի սահմաններից և բարձրարժեք ներդրում է գիտահանրամատչելի գրականության մեջ: Goodreads
«Ի՞նչ է կյանքը» գրքում Շրյոդինգերն անդրադարձել է գենետիկայի խնդիրներին՝ կյանքի ֆենոմենը դիտարկելով ֆիզիկայի տեսանկյունից։ Նա մեծ ուշադրություն էր դարձնում գիտության փիլիսոփայական ասպեկտին, դասական և հին արևելյան փիլիսոփայական հայեցակարգերին, կրոնի և բարոյագիտության հարցերին։ Էրվին Շյոդինգերը ավստրիացի ֆիզիկոս է, քվանտային մեխանիկայի ստեղծողներից, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1933): Շրյոդինգերին են պատկանում քվանտային տեսության ոլորտում մի շարք հիմնարար արդյունքներ, որոնք հիմք հանդիսացան ալիքային մեխանիկայի համար։ Նա ձևակերպեց ալիքային հավասարումները (ստացիոնար և ժամանակից կախված Շրյոդինգերի հավասարում), ցույց տվեց իր մշակած ֆորմալիզմի նույնականությունը, մշակեց ալիքամեխանիկական խոտորումների տեսությունը, լուծեց մի շարք կոնկրետ խնդիրներ։ Շրյոդինգերն առաջարկեց ալիքային ֆունկցիայի ֆիզիկական իմաստի յուրօրինակ մեկնաբանություն՝ հետագա տարիներին բազմիցս քննադատելով քվանտային մեխանիկայի կոպենհագենյան մեկնաբանությունը («Շրյոդինգերի կատվի» պարադոքս և այլն)։ Բացի այդ, նա ֆիզիկայի տարբեր ոլորտների աշխատությունների հեղինակ է. վիճակագրական մեխանիկա և ջերմադինամիկա, դիէլեկտրիկներ, գույնի, էլեկտրադինամիկայի, հարաբերականության ընդհանուր տեսության, տիեզերագիտության տեսություններ, փորձել է ստեղծել դաշտի միասնական տեսություն։
«Ապագայի ֆիզիկան». Ու՞ր է մեզ տանում սրընթաց զարգացող գիտությունը: Ի՞նչ փոփոխություններ կարող ենք ակնկալել համակարգչային տեխնոլոգիաների, բժշկության, տիեզերագնացության և այլ ոլորտներում: Եվ ամենակարևորը՝ ինչպիսի՞ն կլինի մարդու առօրյա կյանքը 2100 թվականին: Նշանավոր տեսաբան-ֆիզիկոս Միչիո Կակուն փորձում է գտնել այս բոլոր հարցերի պատասխանները և սեղմ պատկերացում տալ մարդկության հնարավոր ապագայի մասին: Այդ նպատակով նա զրուցել է շուրջ երեքհարյուր առաջատար գիտնականների հետ, որոնք իրենց լաբորատորիաներում կերտում են վաղվա պատմությունը: Միցիո Կակու, տեսական ֆիզիկայի ակտիվ մասսայականացնող և ժամանակակից տիեզերքի կառուցվածքի մասին կոնցեպցիայի հեղինակ է, հեղինակ է գիտահանրամատչելի մի շարք գրքերի, որի հիմնական նպատակն է փորձ փոխանցել համալիր գիտական տեսությանը, ցանկացած ընթերցողի մատչելի լեզվով։ Կակուն...
«Աշխարհի նկարագրությունը. Հրաշքների գիրքը» բովանդակում է XIII դարի վենետիկցի ճանապարհորդ Մարկո Պոլոյի Ուղեգրության արևելահայերեն ամբողջական թարգմանությունը՝ կատարված ֆրանսերեն վերջին լավագույն հրատարակությունից: Միջնադարյան եվրոպական գրական այս խոշոր հուշարձանը հայ ընթերցողին առավել մատչելի դարձնելու համար էջատակերին կատարված են անհրաժեշտ ծանոթագրություններ: Գիրքն ունի նաև հռչակավոր այս երկի պատմական և գրական արժանիքները ներկայացնող ամփոփ առաջաբան:
«Համառոտ պատասխաններ՝ կարևոր հարցերին». Սթիվեն Հոքինգը համարվում է մեր ժամանակի մեծագույն մտածողներից մեկը։ 21 տարեկանում կողային ամիոտրոֆիկ սկլերոզ ախտորոշմանը մարտահրավեր նետելուց հետո, նա ներշնչանքի աղբյուր էր դարձել շատերի համար։ Հոքինգը հայտնի է թե՛ տեսական ֆիզիկայում իր ձեռքբերումներով, թե՛ բարդ գաղափարները հանրամատչելի դարձնելու ունակությամբ։ Նրան սիրում էին իր չարաճճի հումորի համար։ Մահը վրա հասավ այն ժամանակ, երբ Հոքինգն աշխատում էր իր վերջին նախագծի վրա՝ այն գրքի, որում հավաքել էր իրեն ամենից հաճախ տրվող «մեծ» հարցերի պատասխանները։ Այնպիսի հարցերի, որոնք դուրս էին իր ակադեմիական ոլորտի շրջանակներից։