Newmag-ն Արևիկ Ուդումյանն ու «Բուրմունքը» ներկայացնում են մաշկի խնամքի հայկական առաջին ուղեցույց-ամսագիրը: «Դյութէն» եկել է, որ Ձեր հետագա գնումները դառնան օգտակար ու մտածված, մաշկն էլ լինի խնամված ու միշտ երիտասարդ։ Ինչպես սնուցել, պաշտպանել ու արդյունավետ խնամել դեմքի մաշկը։ Պրոֆեսիոնալ խորհուրդներով ու մանրամասն դիտարկումներով ամսագիր, որտեղ կարող եք ընթերցել ամեն ինչ ամենամոդայիկ բաղադրիչների մասին՝ կոլագենից, հիալուրոնաթթուից մինչև անծանոթ թվացող բակուչիոլ, գլիկոլաթթու։ Երբ, ինչպես օգտագործել տվյալ բաղադրիչը, ինչ արդյունք ու նույնիսկ ցանկալի ու ոչ ցանկալի հնարավոր հետևանքներ կարող են առաջանա խնամքի ժամանակ, ինչպիսի հոգատարություն է պահանջում մաշկի տեսակներից յուրաքանչյուրը և արդյոք կլիմայական պայմանները որոշիչ են խնամքի ժամանակ։ Բոլոր հարցերի ու անծանոթ բաղադրիչների...
Գոն միայն որպես խաղ չի դիտարկվում ։ Որոշ հետազոտողներ դուրս են գալիս Գոյի խաղային ձևից և փորձում են նկարագրել համակարգային ավելի բարդ տարրեր այս խաղի կատեգորիաներում և կառուցել կանխատեսող քաղաքական-տեղեկատվական, կոնֆլիկտային և տնտեսական մոդելներ խաղի հիմքի վրա: Օրինակ՝ տալ աշխարհաքաղաքական նկարագիր՝ ըստ Գոյի։
Գիրքը Հին աշխարհի յոթ հրաշալիքների մասին հետաքրքիր պատումների հանգամանալից ժողովածու է: Առանձին պատումներում ներկայացված են Հին աշխարհի յոթ հրաշալիքների ստեղծման պատմության, դրանք կառուցողների, ճարտարապետական ու շինարարական տեխնիկայի, հարակից շատ ու շատ հարցերի, ինչպես նաև, դրանց գտնվելու վայրերի և Հայաստանի ու հայերի հետ տարբեր ժամանակներում ունեցած առնչությունների ու փոխազդեցությունների մասին ուշագրավ տեղեկություններ: Գրքում ներկայացված պատումներն ունեն ճանաչողական-իմացական, ինչպես նաև դաստիարակչական նշանակություն: Այն նախատեսված է կրտսեր ու միջին տարիքի դպրոցականների, ինչպես նաև Հին աշխարհի ու հայոց պատմությամբ ու մշակույթով հետաքրքվող ընթերցող լայն հասարակության համար:
«Ինչ է, չգիտե՞ք՝ ես ով եմ: Գոռոզամտության պատմություն» փորձագրությունը հետաքրքիր ոճով ու հատկանշական փաստերով վեր է հանում բոլոր այն աղետները, ճգնաժամերը, տնտեսական ու քաղաքական վայրիվերո զարգացումները, որոնք տեղի են ունեցել մարդկության պատմության մեջ՝ ղեկավար դիրք ունեցող անհատների գոռոզամտության պատճառով:
Այս աշխատությունը 20–րդ դարի ռազմի պատմության համառոտ ուսումնասիրություն է, որտեղ ներկայացված է նաև հարձակողական բնույթի պատերազմների և ռազմագործողությունների օրինաչափությունների էվոլյուցիան ռազմական գիտության մեջ: Փորձ է արվել ամփոփ և համակարգված ներկայացնելու հարձակողական պատերազմների անխուսափելիությունը ռազմագիտական տեսանկյունից, հիմնավորելու, որ այդ տարբերակն է ռազմական գիտության զարգացման հիմնական լոկոմոտիվը: Աշխատության մեջ բերված օրինակներն ու ռազմագիտական կանոնները ներկայացված են նաև պատերազմների սերնդափոխության տրամաբանությամբ, որը հենց հեղինակի ռազմագիտական հիմնավորումն է: Այս աշխատությունը նախատեսված է ՀՀ ԶՈՒ սպաների համար, որն օգտակար կլինի ինչպես ապագա պատերազմների բնույթի ու բովանդակության ընկալման, դրան նախապատրաստվելու, այնպես էլ նրանց ռազմապատմագիտական գիտելիքները հարստացնելու տեսանկյունից:
Հատորի նպատակն է պարզաբանել այն հակասությունները, որոնք ստեղծել և տարածում են մեր հարևան թրքաբնակ երկրները՝ հիմքում ունենալով քաղաքական դրդապատճառներ և նպատակներ: Այս հարցերի մի մասը որոշ չափով նաև քննարկված են հեղինակի մյուս աշխատություններում, սակայն նրանցից մի քանի կարևորները մանրամասն քննարկված և պարզաբանված են այս հատորում: Շարադրանքին վերաբերող, նախապես քննարկված նման նյութերին տրված են պատկան հղումները: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է անգլերենով 2019 թ.:
Ֆեն-Շույը հին չինական ուսմունք է տարածքի հարմարավետության մասին: Այն կիրառվում է դրական էներգիայի ավելացման և կյանքի որակի բարձրացման համար: Այս գիրքը Ձեզ կտա ֆեբ-շույի մասին հիմնական բազային գիտելիքները՝ չծանրաբեռնելով ավելորդ տեղեկություններով և հնարավորություն տալով միանգամից անցնել իրագործման: Այս պարզ ուղեցույցը ներառում է քայլ առ քայլ խորհուրդներ, թե ինչ կարելի է փոխել տանը, բնակարանում, այգում, գրասենյակում, բակում, որպեսզի հաջողության հասնես աշխատանքում ու բիզնեսում, լավ հարաբերություններս ստեղծես հարազատ մարդկանց հետ, ամրացնես ամուսնական կապը, լավացնես ինքնազգացողությունը: