Վայելիր «Հրաշք ճամպրուկ»-ի հինգ զարմանալի պատմությունները, ներկիր նկարներն ու կռահիր հանելուկները: 100-ից ավելի կպչուկները DISNEY PIXAR-ի բարեկամներին կօգնեն Վուդիի, Զարհուրի, Նեմոյի և մյուսների հետ հավես ժամանակ անցկացնել: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ- պարունակում է մանր մասնիկներ , որ կարող են վտանգավոր լինել: Մեծահասակների զգոնությունը պարտադիր է:
Կատուներն ապրում են մեր շուրջը և մեզ համար սովորական կենդանիներ են: Նրանց մի մասը բնակվում է մեր բնակարաններում, մյուս մասը՝ փողոցներում, բակերում: Բոլորս էլ սիրում ենք կատուներին, մանավանդ՝ կատվի ձագերին, որոնք ժիր ու կայտառ են և հաճույքով խաղում են երեխաների հետ: Բայց արդյո՞ք գիտեք, սիրելի՛ երեխաներ, որ առյուծները, հովազները, վագրերը նույնպես կատուներ են: Այո, այո, մի՛ զարմացեք, նրանք նույնպես կատվազգի են, այսինքն՝ մեր կատուների ազգականներն են, միայն թե վայրի են և ապրում են բնության մեջ: Սիրելի՛ երեխաներ, կարդալով հեքիաթների այս շարքը՝ դուք կիմանաք, թե ինչու՞ առյուծին ընտրեցին գազանների արքա, կամ թե ինչու՞ վագրի մորթին դարձավ շերտավոր: Եվ ոչ միայն կարդացե՛ք,...