«Ոչ մի շաբաթ առանց Չարենցի» ընտրանին ներառում է Եղիշե Չարենցի փոթորկուն կյանքի ու հանճարեղ ստեղծագործության առանցքային դրվագները, նրա սիրված ու լայն հանրությանն անհայտ գործերը, ժամանակակիցների հուշերը, նամակներ, հոդվածներ, հատվածներ ելույթներից, օրագրային գրառումներ։ Գրքում երևում են բանաստեղծի միջավայրն ու ժամանակը՝ ներշնչող կամ հուսահատության մատնող իրադարձություններով, բանաստեղծին ոգեշնչող, խրախուսող և, ընդհակառակը, նրա գրական ընթացքը խոչընդոտող մարդկանցով։ «Ոչ մի շաբաթ առանց Եղիշե Չարենցի» ընտրանին ձգտում է ինչ–որ չափով կոտրելու բանաստեղծի շուրջ ձևավորված կարծրատիպերը, դիտելու նրա կյանքը, ժամանակն ու ստեղծագործությունը մեկ ընդհանուր պատումի մեջ՝ անցյալի, ներկայի ու ապագայի հարաբերությամբ։ Պահպանված է ընտրանի–նոթատետրի ձևաչափն ու նպատակը՝ գրականությունը դարձնել ընթերցողական լայն շրջանակի օրվա, ամսվա ու տարվա ուղեկիցը։...
«Ոչ մի շաբաթ առանց Մաթևոսյանի». «Զանգակ » հրատարակչության՝ 2017 թվականին սկզբնավորված «Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության. ընտրանի– օրագիր» նախագիծը, անցնելով անկախության պոեզիայի (2017), հայ դասական բանաստեղծության (2018) և Հովհաննես Թումանյանին նվիրված հոբելյանական (2019) հրատարակությունների հանգրվաններով, այս անգամ ընթերցողին է ներկայանում «Ոչ մի շաբաթ առանց Հրանտ Մաթևոսյանի» գրքով։ Հայ մեծ արձակագրի ծննդյան 85– ամյակին նվիրված այս ընտրանին պահպանել է արդեն հրատարակված ժողովածուների ձևաչափը, այն է` շաբաթվա օրերն ընդգրկող, նշումների համար նախատեսված հատված և գրական մաս։ Գրքում ներառված են հատվածներ Հրանտ Մաթևոսյանի գրեթե բոլոր երկերից, պատառիկներ նրա ստեղծագործական ժառանգության կարևոր մասը կազմող հարցազրույցներից, հատվածներ էսսեներից, տարբեր հրատարակությունների առաջաբաններից ու հոդվածներից:
Վայելիր «Հրաշք ճամպրուկ»-ի հինգ զարմանալի պատմությունները, ներկիր նկարներն ու կռահիր հանելուկները: 100-ից ավելի կպչուկները DISNEY PIXAR-ի բարեկամներին կօգնեն Վուդիի, Զարհուրի, Նեմոյի և մյուսների հետ հավես ժամանակ անցկացնել: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ- պարունակում է մանր մասնիկներ , որ կարող են վտանգավոր լինել: Մեծահասակների զգոնությունը պարտադիր է:
«Հրաշք վրձին. Ջրելուկ-ներկելուկ». Գրքույկները բալիկների՝ ներկել սովորելու առաջին փորձն են, վրձին բռնելու առաջին փորձն են, գույները զանազանելու առաջին փորձն են: Ջրելուկ- ներկելուկները կսովորեցնեն վրձինն ամուր բռնել, որ հետագայում կարողանան իսկական ներկով աշխատել Փոքրիկն ընդամենը պետք է վրձինը ջուրը թաթախի ու քսի նկարին… ու ոչ մի բիծ, ոչ մի լաքա չի անի:
Սերը բոլոր ժամանակներում արվեստի նախընտրելի թեման է, գրականության հավերժական թեմաներից, որն ամենաբազմազան ձեւերով ու մոտիվներով իրացվում է համաշխարհային պոեզիայում։ Չկա մի հեղինակ, որ սիրո մասին գրած չլինի, եւ թերեւս չկա մի ընթերցող, որ գոնե մի քանի տող չհիշի սիրային որեւէ բանաստեղծությունից։ Սերը կ յանքի շարժիչ ուժն է, եւ սիրո պակասն ու սիրո վայելքը, նաեւ սիրված լինելու երջանկությունն ու սիրելիին բանաստեղծական լեզվով ներկայացնելու, գովերգելու ձգտումը հնագույն ժամանակներից մինչ օրս ներշնչում է բանաստեղծներին։ Ժողովածուն կազմելիս չենք պահպանել նյութերի դասավորության ժամանակագրական սկզբունքը, քանի որ ցանկանում էինք ցույց տալ հայ պոեզիայում սիրո թեմայի տարբեր իրացումները կողք կողքի, ընդգծել դրանց ներքին կապն ու ժառանգորդությունը։Վստահ ենք,...
Նկարչական ալբոմ՝ նախատեսված 5-6 տարեկան երեխաների համար։ Ալբոմի առաջադրանքներում պահպանված են «Կերպարվեստի մեթոդիկայի» ծրագրային պահանջները, ուսուցման սկզբունքները և տվյալ տարիքային խմբին ներկայացվող պահանջները: Ալբոմը հնարավորություն է տալիս ծանոթանալ նկարչական միջոցներին և սովորել գծանկարի և գունանկարի «այբուբենը»: Ալբոմներում պարապմունքները ներկայացված են ուղեկցող գունազարդ նկար-առաջադրանքներով, որոնք ենթադրում են 3 մակարադակ՝ հուշող, օգնող, ուղղորդող: Այսպիսի կառուցվածքը հնարավորություն է տալիս նաև ներառական խմբի երեխաներին հեշտությամբ ինտեգրվել ներկայացված առաջադրանքների կատարմանը:
Նկարչական ալբոմ՝ նախատեսված 4-5 տարեկան երեխաների համար։ Ալբոմի առաջադրանքներում պահպանված են «Կերպարվեստի մեթոդիկայի» ծրագրային պահանջները, ուսուցման սկզբունքները և տվյալ տարիքային խմբին ներկայացվող պահանջները: Ալբոմն ունի ուսուցողական և ճանաչողական նշանակություն, ինչը հնարավորություն է տալիս ծանոթանալ նկարչական միջոցներին և սովորել գծանկարի և գունանկարի «այբուբենը»: Ալբոմում պարապմունքները ներկայացված են ուղեկցող գունազարդ նկար-առաջադրանքներով, որոնք ունեն 3 մակարադակ՝ հուշող, օգնող, ուղղորդող: Այսպիսի կառուցվածքը հնարավորություն է տալիս նաև ներառական խմբի երեխաներին հեշտությամբ ինտեգրվել առաջադրանքների կատարմանը:
Նկարչական ալբոմ՝ նախատեսված 3-4 տարեկան երեխաների համար։ Ալբոմի առաջադրանքներում պահպանված են «Կերպարվեստի մեթոդիկայի» ծրագրային պահանջները, ուսուցման սկզբունքները և տարիքային խմբին ներկայացվող պահանջները: Ալբոմն ունի ուսուցողական և ճանաչողական նշանակություն՝ հնարավորություն տալով ծանոթանալ նկարչական միջոցներին: Պարապմունքները ներկայացված են ուղեկցող գունազարդ նկար-առաջադրանքներով, որոնք ունեն հուշող, օգնող, և ուղղորդող բնույթ: Այսպիսի կառուցվածքը հնարավորություն է տալիս նաև ներառական խմբի երեխաներին հեշտությամբ ինտեգրվել ներկայացված առաջադրանքների կատարմանը:
Նկարչական ալբոմ՝ նախատեսված 2-3 տարեկան երեխաների համար։ Ալբոմի առաջադրանքներում պահպանված են «Կերպարվեստի մեթոդիկայի» ծրագրային պահանջները, ուսուցման սկզբունքները և տարիքային խմբին ներկայացվող պահանջները: Ալբոմը հնարավորություն է տալիս ծանոթանալ նկարչական միջոցներին և սովորել գծանկարի ու գունանկարի «այբուբենը»: Ալբոմում պարապմունքները ներկայացված են ուղեկցող գունազարդ նկար-առաջադրանքներով, որոնք ունեն 3 մակարդակ՝ հուշող, օգնող, ուղղորդող: Այսպիսի կառուցվածքը հնարավորություն է տալիս նաև ներառական խմբի երեխաներին հեշտությամբ ինտեգրվել ներկայացված առաջադրանքների կատարմանը:
Աշխատանքային օրվա ճիշտ կազմակերպումը կարող է առնվազն 20-ից մինչև մի քանի 100 տոկոսով ավելացնել մեր արդյունավետությունը, որը հաճախ չափվում է, մի կողմից, արված գործով և վաստակած գումարով, մյուս կողմից՝ օրվա ավարտից հետո մեր ստացած բավականությամբ: Այս գործի համար ինքս բազմաթիվ այլ տարբերակներ եմ փորձել՝ հիմնականում առցանց ձևաչափով (տարբեր մոբայլ հավելվածներով), սակայն դարձյալ վերադարձել եմ թղթի ու գրիչի եղանակին: Թուղթն ու գրիչը ճիշտ օգտագործվելու դեպքում «միս ու արյուն են ստանում» և անշունչ առարկաներից վերածվում մեզ հետ շփվող հավատարիմ ընկերոջ ու իմաստուն խորհրդատուի: Ձեռնարկն ունի այդ ամբողջ պոտենցիալը, ու ձեր կողմից վստահության արժանանալու դեպքում այն սիրով կծառայի ձեզ: Կազմակերպե՛ք ձեր օրն ու...