“Понаехавшая” — история жизни маленького человека в большом городе. История смешная, немного горькая, но, безусловно, добрая. У каждого понаехавшего своя Москва. У героини этой книги город именно такой, каким она захотела его увидеть: шумный, бестолковый, но удивительно незлобивый — благодаря чудесным людям, готовым предложить помощь именно тогда, когда, казалось, ждать ее не от кого. Быть понаехавшим не так уж и сложно, когда вокруг есть те, о которых потом, спустя десятилетия, вспоминаешь с любовью и благодарностью. Goodreads
Նատուրալիզմ, անկումայնություն, նիհիլիզմ, պոռնոգրաֆիա, գերմարդու պանծացում, հեղափոխական գաղափարախոսության մերժում, ահա այն հիմնական մեղադրանքները, որ հնչում էին միաբերան և դեմոկրատ-լիբերալների, և ռեալիստ ու սիմվոլիստ գրողների, և պահպանողականների ու քաղքենիների, իսկ հետագա տարիներին` ավելի ուժգին` սովետական գրականության հիմնադիրների կողմից: Ընդ որում` մերժելով հանդերձ, համարյա բոլորը դրվատում էին Արցիբաշևի անուրանալի տաղանդը: Այդքանը… և լռություն… Մինչև 1980-ական թվականների վերջը, երբ դարասկզբի ամենահայտնի, տաղանդավոր և հանիրավի մոռացված գրողը վերադարձավ Ռուսաստան: Այժմ վերադառնում է նաև հայ ընթերցողին:
«Մուշտակով Վեներան»ավստրիացի գրող Լեոպոլդ ֆոն Զախեր-Մազոխի ամենահայտնի ստեղծագործությունն է։ 1869 թվականին ամսագրային տարբերակի հրապարակումից հետո ստեղծագործությունն ընդգրկվել է «Կայենի ժառանգությունը» շարքի առաջին հատորում։ Գլխավոր հերոսը` Սևերինը, մի կնոջ հանդեպ ունենում է էրոտիկ երևակայություն, որտեղ այդ կինը նրան նվաստացնում է։ Հզոր ու գեղեցիկ կնոջ իդեալը նա անվանում է «Մուշտակով Վեներա»։ Կարպատյան հանգստավայրում Սևերին հանդիպում է արտասովոր մի այրի կնոջ` Վանդա ֆոն Դունաևին, որը գրավում է անտիկ զգայականության փիլիսոփայությամբ և քրիստոնեական ամուսնության նախապաշարմունքների մերժմամբ։ Որոշելով, որ իր առջև նույն «Մուշտակով Վեներան» է, Սևերինը անմնացորդ սիրահարվում է նրան և հրավիրում իրականացնելու իր գաղտնի երևակայությունը։ Սկզբում Վանդան մերժում է, սակայն հետզհետե նրան սկսում է...
«Ազատագրված հիսուն երանգները» Է. Լ. Ջեյմսի «Մոխրագույնի հիսուն երանգներ» եռապատման երրորդ և վերջին մասն է, որը պատմում է Քրիստիան և Անասթեյշա Գրեյների ընտանեկան կյանքի մասին։ Վեպը ներառված է 2012 թվականի լավագույն բեսթսելլերների ցանկում՝ ըստ Publishers Weekly-ի: «Ազատագրված հիսուն երանգները» գրքի իրադարձություններն սկսվում են Անաստեյշայի և Քրիստիանի հարսանիքից, որից հետո նրանք մեկնում են հարսանեկան ճանապարհորդության։ Նրանց երթուղին անցնում է Լոնդոնով, Փարիզով, իսկ մեղրամիսի վերջնական կետը դառնում է Ֆրանսիայի հարավը։ Ի դժբախտություն նորապսակների՝ նրանց ճամփորդությունը պետք է ընդհատվի «Grey Enterprises»-ի հետ կապված միջադեպի պատճառով։ Անասթեյշան և Քրիստիանը վերադառնում են Սիեթլ։ Ճանապարհորդությունից հետո առաջին աշխատանքային օրը Անան իմանում է, որ իր բացակայության ընթացքում SIP-ի...
«Մոխրագույնի հիսուն երանգները» անգլիացի գրող Է. Լ. Ջեյմսի սիրային էրոտիկա վեպն է՝ գրված և հրատարակված 2011 թվականին։ Անասթեյշա Սթիլը համեստ կույս աղջիկ է, որը համալսարանի գրականության ֆակուլտետի ուսանողուհի է և ապրում է իր լավագույն ընկերուհու՝ Քեթրին «Քեյթ» Քավանայի հետ։ Մնացել էր ընդամենը մեկ շաբաթ, որ նա ավարտեր համալսարանը, սակայն իր ընկերուհու հիվանդ լինելը ճակատագրական է լինում Անասթեյշայի համար։ Քեյթը նրան խնդրում է, որ իր փոխարեն հարցազրույց վերցնի գեղեցիկ և մեծահարուստ Քրիսթիան Գրեյից։ Հարցազրույցը այդքան էլ լավ չի անցնում և Անասթեյշան խիստ կասկածում է, որ նրանք կրկին կհանդիպեն։ Բայց պատահմամբ Գրեյը հանդիպում է աղջկան խանութում, որտեղ Անասթեյշան աշխատում է որպես վաճառող։...
«Ավելի մուգ հիսուն երանգները». Սիրունատես, ներքին տվայտանքներով լի երիտասարդ գործարար Քրիստիան Գրեյի բացառիկ ցանկություններից և մռայլ գաղտնիքներից ցնցված՝ Անասթեյշա Սթիլը դադարեցնում է իրենց հարաբերությունները, որպեսզի նոր կարիերա սկսի սիեթլյան մի հրատարակչությունում: Բայց Քրիստիանի մասին մտքերը նրան հանգիտ չեն տալիս, և երբ նա առաջարկում է հանդիպել, Անասթեյշան չի կարողանում մերժել:
Տղամարդը սեքս է ուզում: Կինը ձգտվում է ռոմանտիկայի: Ժամանակ առ ժամանակ թվում է՝ նրանք տարբեր մոլորակներից են: Տղամարդը Մարսից է, կինը՝ Վեներայից: Միայն դա հասկանալով և ընդունելով է հնարավոր սեքսը դարձնել իսկապես հաճելի ու ներդաշնակ:
Հենրիխ Շեմիոթը կարճ նամակ է գրում կալվածքի կառավարիչին: Նա տեղեկացնում է, որ կգա մեկ շաբաթից որդու և Կլարայի հետ: Հատուկ պատրաստություններ հարկավոր չեն, միայն թե տունը կոկիկ լինի: Շեմիոթը բացեց նոթատետրն ու տեսավ կապույտ մատիտով գրված խոշոր բառեր՝ Ալինա Ռուշից: Այն գրությունը նախորդ օրն էլ արել՝ մտածելով այն աղջկա մասին, ում հետ ծանոթացել էր ինժեներ Օսկերկոյի տանը: Նրա մտքերը վերադարձան կնոջ մոտ: Քանի՞ տարեկան է Ալինան: Ոչ պակաս, քան քսանվեց, քսանյոթ: Նա ունի գրավիչ արտաքին, երկար մոխրե վարսեր, նուրբ ձեռքեր: Բայց, ամենայն հավանականությամբ, նրա մոտ ամենագեղեցիկն այն հատվածն է, որտեղից սովորաբար պատժում են…
Ռուբոկո Սյոյի (980-1020) էրոտիկ թանկաներն առաջին անգամ հրատարակվել է 1985 թվականին Տոկիոյում: Միլիոնատեր և գրասեր Կի-ուո Կավաբակին հին գրքերի վաճառանոցում պատահաբար գտնում է Ռուբոկո Սյոյի ձեռագրերը և դրանք հրատարակում, որից հետո հեղինակի անունը արագորեն տարածվում է աշխարհում:
Գրքի լիրիկական հերոսը՝ ինտելեկտուալ ալկոհոլիկ Վանյա (Վենիչկա) Երոֆեևը, գնացքով 125 կմ երկարությամբ երկաթգծով Մոսկվայից գնում է Պետուշկի՝ սիրուհու և երեխայի մոտ: Պետուշկին հեղինակի կողմից նկարագրվում է որպես ուտոպիական մի վայր: Երոֆեևի պոստմոդերնիստական ոճի վեպն է: Գրված է ինքնակենսագրական ոճով: Գրվել է 1969 թվականը աշնանը (հեղինակի խոսքով՝ հինգ շաբաթվա ընթացքում «Շերեմենտյեվո-Լոբնյա կաբելային աշխատանքների ժամանակ»): Առաջին անգամ հրատարակվել է 1973 թվականի ամռանը Իսրայելում «ԱՄԻ» ամսագրում, 300 օրինակով: Երկրորդ անգամ հրատարակվել է 1977 թվականին Փարիզում: ԽՍՀՄ-ում հրատարակվել է միայն վերակառուցման ժամանակաշրջանում՝ 1988-1989 թվականներին: Առաջին անգամ լույս տեսել կրճատված տարբերակով «Трезвость и культура» ամսագրում, ապա, ավելի ամբողջական տեսքով, «Весть» ալմանախում և, վերջապես, գրեթե ամբողջական...
Խեցգետնի արևադարձը (անգլ.՝ Tropic of Cancer), ամերիկացի վիպասան Հենրի Միլլերի վեպը։ Հենրի Միլլերի ինքնակենսագրական վեպը, որը պատմում է ամերիկացի տարագիր գրողի փարիզյան կյանքի ու սեքսուալ արկածների մասին, անպատշաճ համարվելով՝ 30 տարի արգելված է եղել նրա հայրենիքում։ Միայն դատարանի պատմական վճիռը փոխեց ամերիկյան գրաքննության չափանիշները՝թույլ տալով հրատարակել այս անմոռանալի ինքնախոստովանանքը։ Միլլերի գլուխգործոցը ոչ միայն ընդմիշտ փոխեց ամերիկյան գրականության դեմքը, այլև դարձավ նրա նշանակալից ավանդը՝ ի նպաստ ազատ խոսքի: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1934 թվականին Obelisk Press-ի կողմից Փարիզում: Հրատարակումից որոշ ժամանակ անց գիրքն արգելվել է ԱՄՆ-ում։ Գիրքը դասվում է 20–րդ դարի գրականության համաշխարհային գոհարների շարքին։ «Անպատշաճ բառաշերտը Միլլերի վեպի էությունը...