Էնդրյու Քինն առաջիններից էր, որ խոսեց մեր մշակույթի վրա համացանցի վատ ազդեցության մասին: Քինի նոր գիրքը, որը հիմնված է հետազոտությունների, վերլուծությունների և հեղինակի սեփական ռեպորտաժների վրա, առաջարկում է թվային դարի խնդիրների հետաքրքիր լուծումներ:
Այս գրքում բերված բոլոր փաստերը զարմանալի են, տարօրինակ, բայց ճշմարիտ: Խելացի նկարազարդումների և համեմատությունների շնորհիվ շատ պարզ կարելի է հասկանալ այն ամենն, ինչ այդքան բարդ ու անհասկանալի է թվում: Գրքում Դուք կարող եք տեսնել գետաձիու բերան՝ բավական մեծ, որպեսզի կուլ տա մեքենա, բեռնատար՝ բավական ուժեղ, որպեսզի տեղափոխի 90 փիղ, կամ մեդուզա, որի երկարությունը գերազանցում է երեք կապույտ կետերի երկարությունը: Իսկ Դուք գիտեի՞ք, որ աշխարհի բոլոր մայրցամաքները կարող են տեղավորվել Խաղաղ օվկիանոսում: Կամ որ աշխարհի բոլոր ծառերը կարող են լցնել Հարավային և Հյուսիսային Ամերիկաները:
Սթրեսը մեզ ուղեկցում է գրեթե ամենուր՝ աշխատանք, ուսում, քննություններ, հանդիպումներ, հարաբերություններ և այլն: Շատերը համար այն պարզապես անհաղթահարելի է: Հոգեբանական հետազոտությունների վրա հիմնված այս նկարազարդումներով ուղեցույցը կօգնի Ձեզ սթրեսից ձերբազատվելու հեշտ տարբերակներ գտնել:
Ժամանակակից սիրո պարզ, քայլ առ քայլ ուղեցույց է, որը հիմնված է գիտական ուսումնասիրությունների, հոգեբանական փորձաքննությունների և սոցիալական մեդիայի տվյալների վրա: Գրքում կգտնեք Ձեզ հուզող մի շարք հարցերի պատասխաններ, ինչպիսիք են. Ի՞նչպես ծանոթանալ առցանց, Որո՞նք են կարևոր կետերն առաջին հեռախոսազրույցի ժամանակ, Ժամանա՞կն է արդյոք նրան ծանոթացնել ընտանիքի անդամների հետ, Արդյո՞ք այստեղ կա քիմիա, Ի՞նչ է համապատասխանում իմ ապրելաոճին:
Ալանը և Բարբարան համաշխարհային բեսթսելլներների հեղինակներ են: Նրանց գրքերը վաճառվել են ավելի քան 27 միլիոն օրինակով: «The Answer» գրքում հեղինակները կիսվում են բոլոր խորհուրդներով ու հմտություններով, որոնք իրենք սովորել են իրենց հաջողության ճանապարհին, և ընթերցողներին ցույց են տալիս, թե ինչպես է հնարավոր հասնել նպատակներին: