«Նազանի» ստեղծարարության գիրքը նախատեսված է 6+ տարեկան երեխաների համար։ Այստեղ համառոտ ներկայացված են Արեւմտյան Հայաստանի Վասպուրական նահանգի տարազները՝ երեք տարբեր գույներով ու զարդանախշերով։ Գիրք-ալբոմի նպատակն է երեխաներին ծանոթացնել պատմական Հայաստանի տվյալ տարածքի տարազի պատմությանը, զարդանախշերին ու կիրառությանը՝ նպաստելով նրանց երեւակայության ու նկարչական ունակությունների զարգացմանը։ Ի՞նչ կարող եք գտնել այս գրքում։ · Բազմակի օգտագործման պիտակներ · Տրաֆարետներ · Տարատեսակ էսքիզներ · Կտրվող պատկերներ · Գունավորվող էջեր · Հայկական զարդանախշերի օրինակներ
«Հրաշք կոնստրուկտոր. Արքայադստեր դղյակը». Հրաշք կոնստրուկտորը հրապուրիչ խաղալիք է, որով կարող ես սեփական կախարդական թագավորությունդ ստեղծել: Գրքույկը քեզ ստեղծագործելու հնարավորություն կտա: Գույնզգույն տարածական մասնիկներ Ուղեցույց`ինչպես հավաքել Ոչ մի մկրատ ու սոսինձ Ընդամենը սեղմելով հանիր մասնիկներն ու տեղադրիր ճեղքերի մեջ Պատրաստ է, կարող ես խաղալ
«Արքայադուստրեր. պատկերախաղ». Այս հրաշալի փքուն կպչուկներով և պատկերախաղով ստեղծիր քո հեքիաթային թագավորությունը: ԳՐԱՎԻՉ ԽԱՂԱԳԻՐՔ- Զարդարելու և գունավորելու երկու հսկա տեսարան, արքայադուստրերի և կախարդական էակների ավելի քան 300 կպչուկ և 60-ից ավելի փքուն կպչուկներ: Հորինիր քո երազանքի թագավորությունը: ►ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Պարունակում է մանր մասնիկներ: Նախատեսված է 3-ից բարձր տարիքի երեխաների համար:
«Միայն սիրտն է սրատես, ամենագլխավորը աչքով չես տեսնի» Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի այս և մյուս հետաքրքիր մտքերին Ձեր բալիկը կծանոթանա՝ թերթելով այս խաղ-գրքերի էջերը: Գրքերը հետաքրքիր են ինչպես հարցախաղերով, խաչբառերով և ծածկագիր հաղորդագրություններով, որոնք կզարգացնեն Ձեր երեխայի հիշողությունն ու տրամաբանությունը, այնպես էլ կպչուն պիտակներով, գունավոր նկարներով, ներկելու ու նկարելու հնարավորություններով: Մյուսը՝ Սովորում ենք Փոքրիկ իշխանի հետ (երկնագույն)
«Միայն սիրտն է սրատես, ամենագլխավորը աչքով չես տեսնի» Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի այս և մյուս հետաքրքիր մտքերին Ձեր բալիկը կծանոթանա՝ թերթելով այս խաղ-գրքերի էջերը: Գրքերը հետաքրքիր են ինչպես հարցախաղերով, խաչբառերով և ծածկագիր հաղորդագրություններով, որոնք կզարգացնեն Ձեր երեխայի հիշողությունն ու տրամաբանությունը, այնպես էլ կպչուն պիտակներով, գունավոր նկարներով, ներկելու ու նկարելու հնարավորություններով: Մյուսը՝ Սովորում ենք Փոքրիկ իշխանի հետ (կապույտ)
Գիրքը 4-ից բարձր տարիքի երեխաների համար է: Փոքրիկները կծանոթանան հայերեն տառերին գրքի հերոսի Ժիրոյի հետ` հաղթահարելով հատուկ մշակված խաղային և նկարչական առաջադրանքները: «Սպիտակ ագռավ» 2018․ խորհուրդ է տալիս Միջազգային երիտասարդական գրադարանը:
Միացի՛ր Մենիին, Սիդին, Դիեգոյին և Սառցե դարաշրջանի մյուս գժուկ հերոսներին, և միասին նկարե՛ք, խզբզե՛ք, գունավորե՛ք, ինչպես նաև պատրաստե՛ք բազմազան հետաքրքիր զվարճալիքներ ու մասնակցե՛ք տարբեր ուրախ խաղերի: Սառցե դարաշրջանի գրքում կգտնես. • Բազմակի օգտագործման շա՜տ–շատ պիտակներ • Երկու մեծ բացվող նկար՝ պիտակների համար • Սառցե դարաշրջանի առանձնացող տրաֆարետներ • Դեկորատիվ գունագեղ թղթեր