«Շնաձուկը. թատրոն-գիրք». Սուզվիր ծովի հատակն ու ծանոթացիր Սամ անունով շնաձկնիկի հետ: Նա շատ բարի է, բայց չգիտես ինչու բոլորը նրանից վախենում են: Տիկնիկ- ձեռնոցը հագիր և օգնիր Սամին: Հենց որ ծովի բնակիչները նրան լավ ճանաչեն, այլևս չեն վախենա:
«Դորի ձկնիկի որոնումը». Կարո՞ղ ես խճանկար հավաքել: Փորձիր պատառիկներից ամբողջական նկարներ ստանալ: Խճանկարներին կից պատկերները կօգնեն, որ ամեն պատառիկ իր ճիշտ տեղը գտնի: Հետո կարդա ու կիմանաս ծովաշխարհի բնակիչներից ամեն մեկի զարմանալի պատմությունը: ► տարիքը՝ +3 ► 5 խճանկար ►պատառիկները չշփոթելու համար խճանկարների հակառակ երեսը տարբեր գույներով է ներկված
«Ավտոմեքենաներ. խճանկար- գրքույկ». Կարո՞ղ ես խճանկար հավաքել: Փորձիր պատառիկներից ամբողջական նկարներ ստանալ: Խճանկարներին կից պատկերները կօգնեն, որ ամեն պատառիկ իր ճիշտ տեղը գտնի: Հետո կարդա ու կիմանաս այս արշավորդ մեքենաներից ամեն մեկի զարմանալի պատմությունը: ► տարիքը՝ +3 ► 5 խճանկար ►պատառիկները չշփոթելու համար խճանկարների հակառակ երեսը տարբեր գույներով է ներկված
Տեսնես՝ Փոքրիկ Օդանավը կհասցնի՞ կարևոր ծանրոցը վերցնել… Լարովի խաղալիքն ու ծալովի վազքուղին Փոքրիկ Օդանավի արկածները զվարճալի կդարձնեն: Ուշադրություն. պարունակում է մանր մասնիկներ: Նախատեսված է 3-ից բարձր տարիքի երեխաների համար:
«Աշխարհի նոր յոթ հրաշալիքը» գրքում խաղի ձևով ներկայացված են աշխարհի յոթ նոր հրաշալիքների լուսանկարները, որոնք հավաքելով երեխան մի կողմից կվայելի խաղի հաճույքը, մյուս կողմից նորովի կճանաչի համաշխարհային ճարտարապետության մեծագույն կոթողները:
Յոթ սարից այն կողմ մի թագավորություն կա, ուր ապրում են խիզախ արքայազներ, չքնաղ արքայադուստրեր , չար կախարդներ ու բարի փերիներ… Բոլորը հավաքվել են թագավորական հանդեսի: Ո՞ւր մնացիր… Դու էլ արի, շրջիր դղյակի կախարդական բավիղներում ու մասնակցիր հափշտակիչ արկածներին
Այս գրքում Դուք կծանոթանանք ագարակի կենդանիների հետ և շատ հետաքրքիր բաներ կբացահայտեք օրինակ՝ ինչ են ուտում կենդանիները, ինչպես հոգ տանում իրենց փոքրիկների մասին, ինչ տեսք ունեն նրանց տները: Սեղմելով կոճակը՝ կլսեք ագարակի բնակիչների ձայները:
Երեխաների տեսողական հիշողությունն ու ուշադրությունը զարգացնող խաղ-գիրք: Առաջին անգամ նմանօրինակ գրքում աշխարհի բազմաթիվ քաղաքների կողքին ներկայացված է նաև Երևանը: