«Սփյուռք» մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում Զապէլ Եսայեանի «Սիլիհտարի պարտէզները» ինքնակենսագրական վեպը: Արևմտահայ գրականութեան ամենէն կատարեալ գրագէտներէն մէկն է Եսայեան, եթէ ոչ ամենէն կատարեալը։ Իբրեւ տաղանդ եւ իբրեւ գործունէութիւն․․․ Զ․ Եսայեանի մէջ հայ գրականութեան ամենէն սխրալի շնորհները, կանացի զգայնութեան ամենէն սրտայոյզ խռովքները եւ մեր ժողովուրդի հոգին ամենէն խորունկ սարսուռները իրարու կը միանան։ Անիկա խղճմտանք մըն է, սիրտ մըն է, միտք մըն է հաւասար ամրութեամբ եւ արդարութեամբ․․․ Յակոբ Օշական
ԱՐՎԵՍՏԻ ՄԱՏԵՆԱՇԱՐԻ հերթական հատորն ընդգրկում է XX դարի խոշորագույն արվեստագետներից մեկի, աբստրակտ նկարչության հիմնադիր Վասիլի Կանդինսկու «Կետը և գիծը հարթության վրա» տեսական տրակտատը, ինչպես նաև «Նկարչի տեքստը. Աստիճաններ» ինքնակենսագրական էսսեն:
Ժամանակակից ճապոնական գրականության վարպետի հերթական գիրքը, ինչպես ինքն է ասում, «գրառումներ է վազքի մասին, բայց ոչ առողջ ապրելակերպի գաղտնիքների մասին»: Իր ուրույն ոճով և թեթևությամբ Մուրակամին խոսում է վազքի մասին՝ ներկայացնելով իր մտքերը: «Անկեղծ գրել վազքի մասին,- ասում է նա,- նշանակում է անկեղծ գրել քո մասին»:
Հանրահայտ գրողի ինքնակենսագրական վեպն է առաջին սիրո, պատանեկության ու երիտասարդության, տղամարդ դառնալու, անթիվ կորուստների ու հիասթափությունների մասին է:
Ընթերցողի ուշադրությանն է ներկայացվում հանրահայտ ռուս-ամերիկյան գրող, 20-րդ դարի խոշորագույն արձակագիրներից մեկի, սենսացիոն «Լոլիտայի» հեղինակ Վլադիմիր Նաբոկովի առաջին և ամենաինքնակենսագրական վեպը: Սա գիրք է «հիշողության տարօրինակությունների», կյանքի անցյալի և ներկայի խճճումների, առաջին սիրո մասին: Վեպը, որի գործողությունները տեղի են ունենում ընդամենը 6 օրում և որում շատ քիչ են կերպարները, մեծ նշանակություն է ստանում հեղինակային զգացմունքների շնորհիվ:
Հավաքածուում տեղ են գտել հեղինակի այն ստեղծագործությունները, որոնք կրում են ինքնակենսագրական բնույթ: Գրքում է նաև «Մորֆի» պատմվածքը՝ հեղինակի անկեղծ ու դաժան խոստովանանքը:
Ինքնակատարելագործման այս ձեռնարկում հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևեր թափել, իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին։ Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է ունենալ դրական մտածելակերպ։ Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։ «Թող գրողի ծոցը գնա դրականը,- ասում է Մարկ Մենսոնը: Կյանքը երբեմն դաժան է, և մենք պետք է համակերպվենք այդ մտքի հետ»։ Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։ Մենսոնը...
Գրքի լիրիկական հերոսը՝ ինտելեկտուալ ալկոհոլիկ Վանյա (Վենիչկա) Երոֆեևը, գնացքով 125 կմ երկարությամբ երկաթգծով Մոսկվայից գնում է Պետուշկի՝ սիրուհու և երեխայի մոտ: Պետուշկին հեղինակի կողմից նկարագրվում է որպես ուտոպիական մի վայր: Երոֆեևի պոստմոդերնիստական ոճի վեպն է: Գրված է ինքնակենսագրական ոճով: Գրվել է 1969 թվականը աշնանը (հեղինակի խոսքով՝ հինգ շաբաթվա ընթացքում «Շերեմենտյեվո-Լոբնյա կաբելային աշխատանքների ժամանակ»): Առաջին անգամ հրատարակվել է 1973 թվականի ամռանը Իսրայելում «ԱՄԻ» ամսագրում, 300 օրինակով: Երկրորդ անգամ հրատարակվել է 1977 թվականին Փարիզում: ԽՍՀՄ-ում հրատարակվել է միայն վերակառուցման ժամանակաշրջանում՝ 1988-1989 թվականներին: Առաջին անգամ լույս տեսել կրճատված տարբերակով «Трезвость и культура» ամսագրում, ապա, ավելի ամբողջական տեսքով, «Весть» ալմանախում և, վերջապես, գրեթե ամբողջական...
Խեցգետնի արևադարձը (անգլ.՝ Tropic of Cancer), ամերիկացի վիպասան Հենրի Միլլերի վեպը։ Հենրի Միլլերի ինքնակենսագրական վեպը, որը պատմում է ամերիկացի տարագիր գրողի փարիզյան կյանքի ու սեքսուալ արկածների մասին, անպատշաճ համարվելով՝ 30 տարի արգելված է եղել նրա հայրենիքում։ Միայն դատարանի պատմական վճիռը փոխեց ամերիկյան գրաքննության չափանիշները՝թույլ տալով հրատարակել այս անմոռանալի ինքնախոստովանանքը։ Միլլերի գլուխգործոցը ոչ միայն ընդմիշտ փոխեց ամերիկյան գրականության դեմքը, այլև դարձավ նրա նշանակալից ավանդը՝ ի նպաստ ազատ խոսքի: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1934 թվականին Obelisk Press-ի կողմից Փարիզում: Հրատարակումից որոշ ժամանակ անց գիրքն արգելվել է ԱՄՆ-ում։ Գիրքը դասվում է 20–րդ դարի գրականության համաշխարհային գոհարների շարքին։ «Անպատշաճ բառաշերտը Միլլերի վեպի էությունը...
«Հրաժեշտ պատրանքներին» գիրքը Վլադիմիր Պոզները գրել է 1990 թվականին՝ անգլերեն։ ԱՄՆ-ում այն տասներկու շաբաթ մնաց «The New York Times» թերթի բեսթսելլերների շարքում։ Գիրքը պարզապես մի մարդու հուշագրություն չէ։ Այն հետաքրքիր է նրանով, որ Վլադիմիր Պոզները նկարագրում է 20-րդ դարի ամենակարևոր իրադարձությունները «բարիկադի տարբեր կողմերից» և կարողանում է հետաքրքրաշարժ ու բավականին սուր ձևով պատմել այդ մասին։
Քենեթ Գրեհեմի պայծառ մտքի ու վառ երևակայության արգասիքը՝ «Քամին ուռիների մեջ» դասական հեքիաթը, անմար սեր և հիացմունք է առաջացնում թե՛ մեծերի, թե՛ փոքրերի մեջ: Խլուրդը, Ջրամուկը, Գորշուկը և, վերջապես, պարոն Դոդոշը՝ Դոդոշի Դոշ ապարանքից, ուրախություն և հրճվանք են պարգևում, գերում են ու հմայում մարդկանց: Քեզ թվում է՝ այդ հերոսները քո ընկերներն են, միասին թափառել եք աշխարհեաշխարհ, ճաշակել բարին ու չարը և մնացել այնպիսին, ինչպիսին լույս աշխարհ եք եկել: