Ալեն Ֆրերժանն այս գրքում նվաճողի և մահվան հարաբերությունների լիակատար պատկերն է տալիս՝ երիտասարդ տարիքում ինքնասպանության հակումից մինչն Սուրբ Հեղինեում դանդաղ հոգեվարքի վերջին օրերը: Ավելի քան երեսուն անգամ նա մազապուրծ Է եղել թշնամու արկերից ու գնդակներից, մարդասպանների դաշույններից, դավադիրների դժոխային սարքերից, ջրահեղձումից, անդունդ գահավիժելուց, հետապնդումից, թունավորումից, երիտասարդ տարիների մենամարտերից: Ի՞նչն է նրան փրկել. թերևս նախախնամությունն է խառնվել այդ ամենին, իսկ կայսրն Աստծու՞ն, թե՞ իր աստղին էր հավատում: Ակնհայտ է, որ Նապոլեոնն անվախ ասպետ էր, սակայն քանի՞ միլիոն մարդու մահվան տեղիք է տվել, ի՞նչ էր զգում նա ռազմադաշտում մեռնողների «Կեցցե՛ կայսրը» կանչը լսելիս: Իսկ ինչպե՞ս բացատրել, որ տարբեր ռազմաճակատներում մահ փնտրելով՝ Սուրբ...
Ո՞վ է իրականում Իլոն Մասքը. քմահաճ ինքնո՞ւս, Սիլիկոնյան հովտի նոր ա՞ստղ, թե՞ խելագար գյուտարար: Այս գիրքը վերծանում է Իլոն Մասքի առասպելը: PayPal, Tesla, Starship, Model X, Neuralink, OpenAI, Hyperloop… Այնքա՜ն շատ անուններ տեխնոլոգիայի առաջնագծում. բազմակի օգտագործման հրթիռ, որը սովորական բան կդարձնի ուղևորությունը Մարս, շքեղ էլեկտրական ավտոմեքենա և գնացք-մետրո, որն ինքնաթիռից արագ կսլանա…
Հիմնվելով Լեոնարդո դա Վինչիի նոթատետրերի հազարավոր էջերի և նրա կյանքի ու գործերի մասին նոր բացահայտումների վրա՝ Ուոլթեր Այզեքսոնը հմտորեն երևան է հանում Լեոնարդոյի նկարագիրը՝ նրա արվեստն ու գիտությունը միաձուլող այս գրքում: Դա Վինչիի հանճարը, ինչպես ցույց է տալիս հեղինակը, հենված էր այնպիսի հատկանիշների վրա, ինչպիսիք են բուռն հետաքրքրասիրությունը, մանրակրկիտ ուսումնասիրության տենչը, ինքնակատարելագործման տանող վառ երևակայությունը:
«Աշխարհի նկարագրությունը. Հրաշքների գիրքը» բովանդակում է XIII դարի վենետիկցի ճանապարհորդ Մարկո Պոլոյի Ուղեգրության արևելահայերեն ամբողջական թարգմանությունը՝ կատարված ֆրանսերեն վերջին լավագույն հրատարակությունից: Միջնադարյան եվրոպական գրական այս խոշոր հուշարձանը հայ ընթերցողին առավել մատչելի դարձնելու համար էջատակերին կատարված են անհրաժեշտ ծանոթագրություններ: Գիրքն ունի նաև հռչակավոր այս երկի պատմական և գրական արժանիքները ներկայացնող ամփոփ առաջաբան: