Дневник Анны Франк и в новом столетии останется одной из самых читаемых в мире книг. Пожалуй, сегодня, когда опубликованы сотни военных дневников и тысячи свидетельств о Катастрофе, мы имеем право прочесть его по-новому. Анна Франк не обличает, не пытается говорить от имени народа (так считал Илья Эренбург), не ищет объяснений в большой истории. Вместо больших цифр и громких слов переживание ценности каждого часа, каждого незначительного события в тесном мире “убежища”, каждого движения души – живое требовательно заявляет о своем праве быть и остаться в слове перед лицом небытия. Այս գիրքը Աննա Ֆրանկ ի կյանքն է 1942 թ. հունիսի 12-ից մինչեւ...
Գերմանա-ամերիկացի գրող, լրագրող Լոիզ Ֆիշեր-Ռուգեի «Իմ հայ երեխաները» գիրքը 1988-ի երկրաշարժը լուսաբանող, իր տեսակի մեջ եզակի ստեղծագործություն է: Վեպը ներկայացնում է երկրաշարժից տուժած մի շարք հայ երեխաների բուժման սրտառուչ պատմությունը՝ համեմված օտարազգի հեղինակի՝ խորհրդային տարիների նիստուկացի, հայերի սովորույթների ուշագրավ նկարագրությամբ:
Գեղեցիկ հյուսված, մտերմիկ ու լուսավոր այս պատմությունը ներկայացնում է Էռնեստ Հեմինգուեյի կյանքը փաստաթղթերի, լուսանկարների ու հավաքածուների միջոցով, որոնք մեկտեղվել են Հեմինգուեյի ժառանգությունը համակարգողի և նրա որդու ու թոռան համատեղ ջանքերով:
Հայ գրականությունում չկա երկու այլ անուն, որ կապված լինեն հոգևոր և անձնական այնպիսի ամուր կապով, ինչպես Գուրեն Մահարին և Եղիշե Չարենցը: Տասնվեց տարեկան էր Մահարին, երբ ծանոթացավ Չարենցի հետ: Անխուսափելիորեն խոսքը նրանց միջև պիտի գնար պոեզիայի մասին: Պոեզիան Չարենցի էությունն էր… Մահարու հիշողություններում խորն են դաջվել որբերի մասին Չարենցի խոսքերը, երբ հին Երևանի փողոցներից մեկում «գաճաճ և գունատ, միատեսակ քայլվածքով, գլուխների մեծությամբ, հասակով և մանավանդ շորերով» մի խումբ է դուրս եկել նրանց դեմ: «_Բոլորի անունն էլ Կարապետ է…այ 2, 4, 8,10, 24, 32…երեսուն երկուսն էլ Կարապետ են»,- ասել է նա: «Չարենց-Նամե» ժողովածուն ընդգրկում է չարենցյան թեմայով հոդվածներ, որոնք պատկանում են...
Սույն հուշագրություններում նկարագրված են արցախյան ազատամարտի այն իրադարձությունները, որոնց անմիջական մասնակիցն է եղել գրքի հեղինակը: Գիրքը վավերագրական է, նրանում հիշատակված բոլոր անձինք իրական մարդիկ են, արցախյան պատերազմի կենդանի և զոհված հերոսներ, որոնց վառ հիշատակին է նվիրված այս փաստագրական գիրքը:
Օլգա Գուլազյանը այս անչափ կարևոր թատերական հուշերում ներկայացնում է թատրոնում անցած իր ճանապարհը` ներկայացնելով ինչպես իր գործընկերների դիմանկարները, այնպես էլ այդ տարիների Թբիլիսին, Բաքուն, Կ. Պոլիսը, Նոր Նախիջևանը, Երևանը, Գանձակը, Շուշին, Իգդիրը և այլն: Դարասկզբին, ռուսական առաջին հեղափոխությանը նախորդող տարիներին, բազմաթիվ թատերախմբեր են կազմակերպվել բանվորական ու արհեստավորական շրջաններում։ Օլգայի ավագ եղբայրը, ով տպարանի բանվոր է եղել, մասնակցում է նման մի թատերախմբի գործերին։ Ու մի անգամ էլ փորձերը տեղի են ունենում Գուլազյանների տանը. դա «Էլի մեկ զոհ» պիեսն է լինում՝ Նատոյի և Վանոյի տեսարանը։ Տասնհինգամյա Օլգան այնքան է ուզում խաղալ Նատոյի դերը, որ չի կարողանում թաքցնել ցանկությունը։ Ռեժիսորն ընդառաջում է, և...
Գիրքը Էյնշտեյնի կյանքի մասին ամենավստահելի աղբյուրներից է, քանի որ հեղինակը բախտ է ունեցել ճանաչել ու աշխատել 20-րդ դարի մեծագույն հանճարի հետ: Լավ ճանաչելով մեծ գիտնականին ու նրան շրջապատողներին` Զելիգը պատմում է Էյնշտեյնին ուղեկցող իրադարձությունների ու մարդկանց մասին: Հեղինակը գրեթե չի շոշափում Էյնշտեյնի աշխատանքների բովանդակությունը, նա ավելի շատ ուշադրություն է դարձնում նրա մարդկային վեհ կերպարի վրա:
Վլադիմիր Արսենևի «Դերսու Ուզալա» ստեղծագործությունը իմաստուն, բարի և խիզախ որսորդի մասին է, որը, կորցնելով կնոջ ու զավակներին, տայգայում ապրում էր բաց երկնքի տակ: Արսենևի հերոսը իրական է, որը մարդու և բնության միաձույլ համերաշխության խորհրդանիշն է: Վեպի հիման վրա Ակիրա Կուրոսավան նկարել է համանուն ֆիլմը, որը ռեժիսորի միակ լայմաֆորմատ ժապավենի վրա նկարահանած ֆիլմն է:
«Հրաժեշտ պատրանքներին» գիրքը Վլադիմիր Պոզները գրել է 1990 թվականին՝ անգլերեն։ ԱՄՆ-ում այն տասներկու շաբաթ մնաց «The New York Times» թերթի բեսթսելլերների շարքում։ Գիրքը պարզապես մի մարդու հուշագրություն չէ։ Այն հետաքրքիր է նրանով, որ Վլադիմիր Պոզները նկարագրում է 20-րդ դարի ամենակարևոր իրադարձությունները «բարիկադի տարբեր կողմերից» և կարողանում է հետաքրքրաշարժ ու բավականին սուր ձևով պատմել այդ մասին։
«Խոստացա, ես կպատմեմ» հուշագրության հեղինակը՝ Սոնյա Վայցը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տառապել է Կրակովի գետտոյում (առանձնաթաղում) ու 5 համակենտրոնացման ճամբարներում, որտեղ հրեաներին բնաջնջում էին: Սոնյայի 84 հոգուց բաղկացած ընտանիքից վերապրել են միայն ինքն ու քույրը՝ Բլանկան: Գիրքը ցնցող պատկերներով նկարագրում է ֆաշիստների ռասսայական խտրականություններն ու գազանությունները: Գրքում կան նույն թեմային վերաբերող՝ Սոնյայի բանաստեղծությունները: Այս հուզիչ հուշապատումը միաժամանակ լի է հավատով, թե մարդկությունն ի վերջո կդառնա իմաստուն, և այլևս չեն լինի բռնություններ ու ցեղասպանություններ, ինչպիսիք էին Հոլոքոստը, 1915 թվականի հայերի և վերջին՝ Կամբոջայի ցեղասպանությունները: Գիրքը հանձնարարվում է ընթերցող լայն լսարանին և առաջին հերթին երիտասարդությանը: