Գեղեցիկ հյուսված, մտերմիկ ու լուսավոր այս պատմությունը ներկայացնում է Էռնեստ Հեմինգուեյի կյանքը փաստաթղթերի, լուսանկարների ու հավաքածուների միջոցով, որոնք մեկտեղվել են Հեմինգուեյի ժառանգությունը համակարգողի և նրա որդու ու թոռան համատեղ ջանքերով:
Այս գրքում հանրահայտ ավստրիացի հոգեբույժ և հոգեբան, հոգեվերլուծության սկբնավորող Զիգմունդ Ֆրոյդի անձն ու գործունեությունը կբացայատվի փոքր-ինչ անսպասելի տեսանկյունից: Գրքում տեղ են գտել Ֆրոյդի նամակներն իր նշանածին՝ Մարթա Բերնայսին, որոնք նա ուղարկել է Վենայից, Փարիզից և Բերլինից չորս տարիների ընթացքում (1882-1886)՝ նշանադրությունից մինչև ամուսնություն ընկած ժամանակահատվածում: Նամակները կրում են այնպիսի փիլիսոփայական մտքեր կյանքի ու մահվան, մարդկային գոյության և հոգեբանական հանելուկների մասին, որոնցից շատերը Ֆրոյդն առաջինն է ուսումնասիրում ու բացահայտում աշխարհին:
«Զանգակ» հրատարակչությունը, շարունակելով իր «Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության. ընտրանի–օրագիր» նախագիծը (2017, 2018), Հովհաննես Թումանյանի 150–ամյա հոբելյանին ընդառաջ ներկայացնում է «Ոչ մի շաբաթ առանց Թումանյանի» գիրքը: Պահպանելով արդեն հրատարակված ժողովածուների ձևաչափը, այն է՝ շաբաթվա օրերը ներառող, ամենօրյա նշումների համար նախատեսված հատված և գրական մաս, նոր ժողովածուում ընդգրկված են Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները, նաև շաբաթվա որոշակի օրերի հետ կապված նրա կյանքի դրվագներ, կարևոր իրադարձություններ, հատվածներ նամակներից, հուշերից, լուսանկարներ և այլն: Գրքում ընդգրկված նյութերին ծանոթությամբ ընթերցողը կարող է հետևել երևելի հայի, հանճարեղ բանաստեղծի և մեծ մարդու կյանքի ու ստեղծագործության ընթացքին: Տեսնել բնության, արվեստի ու մարդկանց հետ շփումներից ծնվող հիացմունքն ու ներշնչանքը, նաև հայ...
«Զանգակ » հրատարակչության՝ 2017 թվականին սկզբնավորված «Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության. ընտրանի– օրագիր» նախագիծը, անցնելով անկախության պոեզիայի (2017), հայ դասական բանաստեղծության (2018) և Հովհաննես Թումանյանին նվիրված հոբելյանական (2019) հրատարակությունների հանգրվաններով, այս անգամ ընթերցողին է ներկայանում «Ոչ մի շաբաթ առանց Հրանտ Մաթևոսյանի» գրքով։ Հայ մեծ արձակագրի ծննդյան 85– ամյակին նվիրված այս ընտրանին պահպանել է արդեն հրատարակված ժողովածուների ձևաչափը, այն է` շաբաթվա օրերն ընդգրկող, նշումների համար նախատեսված հատված և գրական մաս։ Գրքում ներառված են հատվածներ Հրանտ Մաթևոսյանի գրեթե բոլոր երկերից, պատառիկներ նրա ստեղծագործական ժառանգության կարևոր մասը կազմող հարցազրույցներից, հատվածներ էսսեներից, տարբեր հրատարակությունների առաջաբաններից ու հոդվածներից: