«Սփյուռք» մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում Զապէլ Եսայեանի «Սիլիհտարի պարտէզները» ինքնակենսագրական վեպը: Արևմտահայ գրականութեան ամենէն կատարեալ գրագէտներէն մէկն է Եսայեան, եթէ ոչ ամենէն կատարեալը։ Իբրեւ տաղանդ եւ իբրեւ գործունէութիւն․․․ Զ․ Եսայեանի մէջ հայ գրականութեան ամենէն սխրալի շնորհները, կանացի զգայնութեան ամենէն սրտայոյզ խռովքները եւ մեր ժողովուրդի հոգին ամենէն խորունկ սարսուռները իրարու կը միանան։ Անիկա խղճմտանք մըն է, սիրտ մըն է, միտք մըն է հաւասար ամրութեամբ եւ արդարութեամբ․․․ Յակոբ Օշական
Дневник Анны Франк и в новом столетии останется одной из самых читаемых в мире книг. Пожалуй, сегодня, когда опубликованы сотни военных дневников и тысячи свидетельств о Катастрофе, мы имеем право прочесть его по-новому. Анна Франк не обличает, не пытается говорить от имени народа (так считал Илья Эренбург), не ищет объяснений в большой истории. Вместо больших цифр и громких слов переживание ценности каждого часа, каждого незначительного события в тесном мире “убежища”, каждого движения души – живое требовательно заявляет о своем праве быть и остаться в слове перед лицом небытия. Այս գիրքը Աննա Ֆրանկ ի կյանքն է 1942 թ. հունիսի 12-ից մինչեւ...
Գերմանա-ամերիկացի գրող, լրագրող Լոիզ Ֆիշեր-Ռուգեի «Իմ հայ երեխաները» գիրքը 1988-ի երկրաշարժը լուսաբանող, իր տեսակի մեջ եզակի ստեղծագործություն է: Վեպը ներկայացնում է երկրաշարժից տուժած մի շարք հայ երեխաների բուժման սրտառուչ պատմությունը՝ համեմված օտարազգի հեղինակի՝ խորհրդային տարիների նիստուկացի, հայերի սովորույթների ուշագրավ նկարագրությամբ:
«Սուլամիթա. Սևակի մեծ սերը» երկհատոր փաստագրական վեպը Պարույր Սևակի մեծ սիրո ամբողջական պատմությունն է: Գրքի համար հիմք են հանդիսացել ոչ միայն բանաստեղծի կյանքի քիչ հայտնի փաստերը, այլև նրա ու Սուլամիթա Ռուդնիկի նամակագրությունը, բազմաթիվ նորահայտ վավերագրեր ու գրառումներ: Դրանց մեջ մարդկային կյանքն է՝ բուռն զգացմունքներով, անկումներով ու վերելքներով՝ զուգորդված մի շարք իրադարձությունների ու դեպքերի հետաքրքիր բացահայտումներով:
«Սուլամիթա. Սևակի մեծ սերը» երկհատոր փաստագրական վեպը Պարույր Սևակի մեծ սիրո ամբողջական պատմությունն է: Գրքի համար հիմք են հանդիսացել ոչ միայն բանաստեղծի կյանքի քիչ հայտնի փաստերը, այլև նրա ու Սուլամիթա Ռուդնիկի նամակագրությունը, բազմաթիվ նորահայտ վավերագրեր ու գրառումներ: Դրանց մեջ մարդկային կյանքն է՝ բուռն զգացմունքներով, անկումներով ու վերելքներով՝ զուգորդված մի շարք իրադարձությունների ու դեպքերի հետաքրքիր բացահայտումներով:
«Հակոբ Մեղապարտօ գործում համառոտ եւ ամփոփ ձևով ներկայացվում է Հակոբ Մեղապարտի կյանքն ու գործունեությունը եւ հրատարակված հինգ գրքերը թեմատիկ-բովանդակային քննությամբ՝ ըստ նրանց տպագրության՝ իրար հաջորդելու այն ընթացքի, որն այս հրատարակությունների գրքագիտական քննությամբ սահմանել է Ռաֆայել Իշխանյանը:
Տարօրինակ վեպ զարմանալի մարդու մասին «Մարդ, որ ճշմարտություն էր որոնում»․․․ Այս տողը նրա սկսված, բայց չավարտված վերջին՝ «Խոստովանություն» ֆիլմի սցենարից է․․․ Նրա կյանքը և՛ թատրոն էր, և՛ կինո։ «Նա մարդ էր, տոն, թատրոն մեր գորշ կյանքում», – այսպես էին ավարտում իրենց խոսքը նրա ընկերները։ Նրա կինոէկրանը հարմարեցված էր կյանքի ականապատված թատերաբեմում, և նա հանդես էր գալիս ոչ թե «ական հայտնաբերող սարքով, այլ նռնակներով, որ պայթյունը ավելի հզոր լինի»։ Նրա նորարարական կինոլեզուն, ոճը շատ էր տարբերվում խորհրդային կինոգործիչների համընդհանուր ոճից։ Եվ սիստեմը չհանդուրժեց ազատ ապրելու, գեղեցիկը պաշտելու նրա մղումները։ Նա կինոյի իսկական պոետ էր և կյանքը դիտում էր կինոպոեզիայի յուրահատուկ գույներով...
Գեղեցիկ հյուսված, մտերմիկ ու լուսավոր այս պատմությունը ներկայացնում է Էռնեստ Հեմինգուեյի կյանքը փաստաթղթերի, լուսանկարների ու հավաքածուների միջոցով, որոնք մեկտեղվել են Հեմինգուեյի ժառանգությունը համակարգողի և նրա որդու ու թոռան համատեղ ջանքերով:
Հայ գրականությունում չկա երկու այլ անուն, որ կապված լինեն հոգևոր և անձնական այնպիսի ամուր կապով, ինչպես Գուրեն Մահարին և Եղիշե Չարենցը: Տասնվեց տարեկան էր Մահարին, երբ ծանոթացավ Չարենցի հետ: Անխուսափելիորեն խոսքը նրանց միջև պիտի գնար պոեզիայի մասին: Պոեզիան Չարենցի էությունն էր… Մահարու հիշողություններում խորն են դաջվել որբերի մասին Չարենցի խոսքերը, երբ հին Երևանի փողոցներից մեկում «գաճաճ և գունատ, միատեսակ քայլվածքով, գլուխների մեծությամբ, հասակով և մանավանդ շորերով» մի խումբ է դուրս եկել նրանց դեմ: «_Բոլորի անունն էլ Կարապետ է…այ 2, 4, 8,10, 24, 32…երեսուն երկուսն էլ Կարապետ են»,- ասել է նա: «Չարենց-Նամե» ժողովածուն ընդգրկում է չարենցյան թեմայով հոդվածներ, որոնք պատկանում են...
ԱՐՎԵՍՏԻ ՄԱՏԵՆԱՇԱՐԻ հերթական հատորն ընդգրկում է XX դարի խոշորագույն արվեստագետներից մեկի, աբստրակտ նկարչության հիմնադիր Վասիլի Կանդինսկու «Կետը և գիծը հարթության վրա» տեսական տրակտատը, ինչպես նաև «Նկարչի տեքստը. Աստիճաններ» ինքնակենսագրական էսսեն:
«Աշխարհի մեծագույն ռոք-ն-ռոլլ խումբը». Այս խոսքերը, որոնք ասվեցին համերգից առաջ, միանգամից ընդունվեցին որպես փաստ: Արդեն պարզ էր, որ Միք Ջագերը, Քեյթ Ռիչարդսը և նրան ընկերները ստեղծում են նոր կյանքի ոճ: Նրանք դարձան նոր սերնդի դեմքը: Բայց արդյո՞ք ճանապարհն այդքան հեշտ ու հարթ էր…
Ջեք Նիկոլսոնն արդեն երեսունն անց էր, և ընդամենը 10 տարի էր կինոյի մեջ, երբ «Easy Rider» ֆիլմը նրան հայտնի դարձրեց: Այնուհետև ժամանակի ընթացքում բացասական դերերը նրան դարձրեցին աշխարհի ամենահայտնի դեմքերի մեկը: Հաճախ նա անգամ հրաժարվում է մեծ հոնորարներից՝ ավելի ռիսկային ֆիլմերում խաղալու համար:
Ժամանակակից ճապոնական գրականության վարպետի հերթական գիրքը, ինչպես ինքն է ասում, «գրառումներ է վազքի մասին, բայց ոչ առողջ ապրելակերպի գաղտնիքների մասին»: Իր ուրույն ոճով և թեթևությամբ Մուրակամին խոսում է վազքի մասին՝ ներկայացնելով իր մտքերը: «Անկեղծ գրել վազքի մասին,- ասում է նա,- նշանակում է անկեղծ գրել քո մասին»:
Մուստաֆա Քեմալը, ով հայտնի է որպես Աթաթուրք, Թուրքիայի ամենաազդեցիկ կերպարներից է եղել: Բայց ինչպիսի՞ն է եղել ճանապարհը դեպի իշխանություն: Եվ ինչպե՞ս են նրա երիտասարդ զինվորական տարիներն ազդել որոշումների վրա, երբ նա արդեն նախագահ էր: Այս գիրքը ամբողջական պատկերացում է տալիս 20-րդ դարի մեծագույն հանցագործներից մեկի՝ Աթաթուրքի մասին:
Հանրահայտ գրողի ինքնակենսագրական վեպն է առաջին սիրո, պատանեկության ու երիտասարդության, տղամարդ դառնալու, անթիվ կորուստների ու հիասթափությունների մասին է:
Այս գրքում հանրահայտ ավստրիացի հոգեբույժ և հոգեբան, հոգեվերլուծության սկբնավորող Զիգմունդ Ֆրոյդի անձն ու գործունեությունը կբացայատվի փոքր-ինչ անսպասելի տեսանկյունից: Գրքում տեղ են գտել Ֆրոյդի նամակներն իր նշանածին՝ Մարթա Բերնայսին, որոնք նա ուղարկել է Վենայից, Փարիզից և Բերլինից չորս տարիների ընթացքում (1882-1886)՝ նշանադրությունից մինչև ամուսնություն ընկած ժամանակահատվածում: Նամակները կրում են այնպիսի փիլիսոփայական մտքեր կյանքի ու մահվան, մարդկային գոյության և հոգեբանական հանելուկների մասին, որոնցից շատերը Ֆրոյդն առաջինն է ուսումնասիրում ու բացահայտում աշխարհին:
Ընթերցողի ուշադրությանն է ներկայացվում հանրահայտ ռուս-ամերիկյան գրող, 20-րդ դարի խոշորագույն արձակագիրներից մեկի, սենսացիոն «Լոլիտայի» հեղինակ Վլադիմիր Նաբոկովի առաջին և ամենաինքնակենսագրական վեպը: Սա գիրք է «հիշողության տարօրինակությունների», կյանքի անցյալի և ներկայի խճճումների, առաջին սիրո մասին: Վեպը, որի գործողությունները տեղի են ունենում ընդամենը 6 օրում և որում շատ քիչ են կերպարները, մեծ նշանակություն է ստանում հեղինակային զգացմունքների շնորհիվ:
Կայսր Ադրիանոսի (Հադրիանոս) քարտուղար Գայոս Սվետոնիոս Տրանքվիլլոսի սույն աշխատությունունը պարունակում է Հուլիոս Կեսարի և հռոմեական տասնմեկ կայսրերի (Օգոստոս, Տիբերիոս, Կալիգուլա, Կլավդիոս, Ներոն, Գալբա, Օթոն, Վիտելլիոս, Վեսպասիանոս, Տիտոս, Դոմետիանոս) կենսագրությունները, որոնք գրված են որոշակի սկզբունքով (կայսեր կյանքը մինչև իշխանության գլուխ անցնելը, պետական գործունեությունը, անձնական կյանքը, մահը) և ընդգծված վավերականությամբ։
Բենջամին Ֆրանկլինի պատմությունը ճանապարհ է մի մարդու, ով կյանքում ամեն ինչի հասել է ինքնուրույն, կիսակիրթ երիտասարդից հասել է մինչև համաշխարհային գիտնական: Նրա նկարը տպագրվում է ԱՄՆ 100 դոլարանոց թղթադրամի վրա: Գրում կարող եք գտնել հայտնի «Խորհուրդները երիտասարդ առևտրականին»:
Հավաքածուում տեղ են գտել հեղինակի այն ստեղծագործությունները, որոնք կրում են ինքնակենսագրական բնույթ: Գրքում է նաև «Մորֆի» պատմվածքը՝ հեղինակի անկեղծ ու դաժան խոստովանանքը:
Ինքնակատարելագործման այս ձեռնարկում հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևեր թափել, իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին։ Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է ունենալ դրական մտածելակերպ։ Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։ «Թող գրողի ծոցը գնա դրականը,- ասում է Մարկ Մենսոնը: Կյանքը երբեմն դաժան է, և մենք պետք է համակերպվենք այդ մտքի հետ»։ Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։ Մենսոնը...
Գիրքը նվիրվում է Օլգա Թումանյանին՝ Հովհաննես Թումանյանի տիկնոջը: Նրա՝ մեկ դար տևած կյանքը ներառում է ամեն ինչ՝ մեծագույն սիրուց մինչև դժվարագույն կորուստներ ու զրկանքներ: Այս զարմանալիորեն ուժեղ կինը ոչ միայն տան օջախի պահապանն էր և տասը երեխաների մայր, այլև բանաստեղծի մուսան էր, որը խնամում էր նրան և նրա արվեստի, ստեղծագործության համար ստեղծում բոլոր պայմանները: Հենց նա պահպանեց Թումանյանի ձեռագրերն ու արխիվը, ինչպես նաև նրա թանկարժեք գրադարանն ու աշխատասենյակը, որն անվերադարձելիորեն նվիրվեց հայ ժողովրդին: Երևանում բանաստեղծին նվիրված թանգարանի բացման գաղափարը ևս նրանն է: Գրքում տեղ են գտել Օլգա Թումանյանի հուշերը, նրա կյանքի պատմությունը, ընտանեկան լուսանկարները, նրա նամակները հարազատներին, թոռների և ծոռների հիշողությունները:...