Վիվեկա Չուդամանին ներածական տրակտատ է՝ հինդուիզմի Ադվայտա-Վեդանտա ավանդույթի հիման վրա: Այն դարեր շարունակ համարվել է Ադվայտայի ուսուցման ձեռնարկ: Վիվեկա Չուդամանի բառացի նշանակում է «իմացության գանձարան»: Ադվայտա-Վեդանտայի փիլիսոփայությունն ինքնաուսուցման ձեռնարկ է՝ աշակերտի եւ հոգեւոր ուսուցչի երկխոսություններով: 1908 թվականին Շրի Ռամանա Մահարիշին այն սանսկրիտից թարգմանաբար մեկնեց տամիլերեն լեզվով որպես արձակ ստեղծագործություն։
Ալբեր Կամյուի «Ընդվզող մարդը» փիլիսոփայական էսսեն մարդու էության բացահայտման փորձ է, որ խաղարկվում է հավերժի ու պատմական ժամանակի հանդիպադրման կիզակետում, երկրակենցաղ մարդկությանը մշտուղեկից հասարակական- քաղաքական վայրիվերումների, քաղաքակրթությունների ու դարաշրջանների շռնդալից հերթափոխի բեկումնային հանգուցակետերում: Էսսեն նաև հուսահատ ճիչ է՝ մարդկության ապագայի հոռետեսիլքին ընդելուզված: Նրանում ոգեկոչված գաղափարները ձայնակցում են իր մեծ նախորդների ու ժամանակակիցների, ինչու ոչ՝ նաև հաջորդների արծարծած մտահոգություններին: Կամյուն «Ընդվզող մարդը» սկսել է գրել 1950 թվականի փետրվարին։ Մեկ տարի անց՝ 1951 թվականի մարտին, գրքի հիմնական մասը լրացել է։ Առանձին գլուխներ` Նիցշեի և Լոտրեմոնի մասին, տպագրվել են ամսագրերում` մինչ գիրքը լույս տեսնելը։ «Ընդվզող մարդը» հրատարակվել է 1951 թվականին ՝ Գալիմար հրատարակչությունում։...
«ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ» ԳՐԱԴԱՐԱՆԸ ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում հույն փիլիսոփա Պլատոնի (Ք.ա 428/7-348/7) երկերի հայերեն քառահատոր ժողովածուի (լույս է տեսել 2006-2017 թթ.) անդրանիկ գիրքը՝ նոր, վերանայված հրատարակությամբ: Հատորն ընդգրկում է «Սոկրատեսի պաշտպանականը» գործը, ինչպես նաև «Կրիտոն», «Ֆեդոն» և «Խնջույք» տրամախոսությունները:
«Ամբոխների հոգեբանությունը». Առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացվում ֆրանսիացի բժիշկ, մարդաբան, հոգեբան, սոցիոլոգ, բնագետ և գյուտարար, սոցիալական հոգեբանության մի ճյուղը կազմող զանգվածների հոգեբանության հիմնադիր Շառլ Մարի Գյուստավ Լը Բոնի (1841-1931) 1895-ին լույս տեսած «Ամբոխների հոգեբանությունը» աշխատությունը, որը համարվում է աշխարհը վերափոխած ամենանշանավոր գրքերից մեկը: Այս գիրքը և ընդհանրապես Լը Բոնի գաղափարները կարևորագույն դեր են խաղացել 20-րդ դարասկզբին, մասնավորապես ամբողջատիրական համակարգերի հիմնադիրների՝ Մուսոլինիի, Հիտլերի, Ստալինի և Մաոյի, անգամ Մուստաֆա Քեմալի, հանրապետական վարչակարգերի խոշորագույն առաջնորդների՝ Ռուզվելտի, Կլեմանսոյի, Պուանկարեի, Չերչիլի, դը Գոլի, ինչպես նաև, գիտական առումով, Զիգմունդ Ֆրոյդի և Մաքս Վեբերի, քաղաքական առումով, մասնավորապես, նացիոնալ սոցիալիզմի և նրա գլխավոր դերակատարների վրա: Թարգմանված է...
Ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում ավստրիացի մտածող, անթրոպոսոֆիայի հիմնադիր Ռուդոլֆ Շտայների (1861-1925) սոցիոլոգիական գլխավոր երկը՝ «Սոցիալական հարցի էությունը»: Մեկ դար առաջ գրված աշխատությունը քննում է խնդիրներ, որոնք հույժ կարևոր էին այն ժամանակ և անչափ արդիական են հատկապես մեր օրերում, առաջարկում է հիմնարար լուծումներ, որոնց գործադրմամբ հնարավոր է խուսափել բազում ճգնաժամերից ու աղետներից հասարակական կյանքում:
Ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում XX դ. ավստրիացի մտածող, անթրոպոսոֆիայի հիմնադիր Ռուդոլֆ Շտայների «Քրիստոնեությունը որպես միստիկական փաստ և հին աշխարհի միստերիաները» աշխատությունը:
Ֆրիդրիխ Նիցշեի «Երկեր հինգ հատորով. Հատոր 5/2» «Դիոնիսոսյան դիթիրամբներ» բանաստեղծական ժողովածուն (հրատարակվել է 1891թ.), տարբեր տարիներին գրված բանաստեղծություններ ու բանաստեղծական պատառիկներ և հատվածներ սևագիր ժառանգությունից, որից էլ Էլիզաբեթ Ֆյորստեր- Նիցշեն և Պետեր Գաստը հետագայում կազմել և հրապարակել են «Կամք առ իշխանություն» աղմկահարույց բանաքաղություն- գիրքը: Հատորը եզրափակում է փիլիսոփայի կենսագրության մի ուրվագիծ, որն ուղեկցված է նամակագրական նյութով:
«Դարը» աշխատության 13 տեքստերի հիմքում Փիլիսոփայության միջազգային քոլեջի սեմինարներում (1998-2001) Բադիուի կարդացած դասախոսություններն են: Նա խոսում է 20-րդ դարի մասին։ Ինչպե՞ս ընկալել այդ դարը։ Ինչպե՞ս ըմբռնել «դասական հանցագործության» էությունը (Հոլոքոստ, Գուլագ). չէ՞ որ այդ ոճիրները բնութագրվում են մտքի բացակայությամբ, չէ՞ որ այդ միտքը փոխարինվել է վիճակագրությամբ (միլիոնավոր զոհեր): Բադիուն համարում է, որ 20-րդ դարն ամենեւին էլ չի առաջնորդվել «պայծառ ապագայի» խոստումներով կամ «երկրային դրախտի» պատրանքով։ Ճիշտ հակառակը. առաջմղիչ ուժն իրականի հանդեպ կիրքն էր, ամեն ինչ «այստեղ եւ հիմա» իրագործելու տենչը: Այն ավետյաց դար չէր, այլ կենսագործելու դարաշրջան։ Իրագործման, իրացման, իսկույնեւեթ իրակերտելու դար էր, ոչ թե խոստումների եւ հուսադրման: Դարի վերջին...
Ֆրիդրիխ Նիցշեի (1864-1900) երկերի առաջին հատորն ընդգրկում է «Ողբերգության ծնունդը» (1872), «Անժամանակյա դիտարկումներ»-ի «Կյանքի համար պատմության օգուտի ու վնասի մասին» (1874) հոդվածը և հատվածներ «Մարդկային, չափազանց մարդկային» (1878) գրքից:
Կանտը հռչակավոր գերմանացի փիլիսոփա է, գերմանական դասական փիլիսոփայության հիմնադիրներից: Այս գրքում ներկայացված են նրա ամենահայտնի աշխատանքներից ծաղկաքաղեր, որոնք ընդհանուր պատկերացում են տալիս հանրահայտ փիլիսոփայի աշխատությունների մասին:
Գրքում Թորոն նկարագրում է հասարակությունից հեռու՝ բնության մեջ միայնակ անցկացրած երկու տարիները (չնայած որ գրքում նկարագրված դեպքերը տեղի են ունենում մեկ տարում)։ Նա այդ ընթացքում ապրում էր անտառում, Ուոլդեն լճի ափին (որտեղից էլ գրքի վերնագիրը)։ «Ուոլդենը» դժվար է միայն մեկ գրական ժանրի վերագրել։ Այն մի կողմից ունի ինքնակենսագրական բնույթ, մյուս կողմից գիրքն ավելի շատ հայտի է Թորոյի փիլիսոփայական և ներհայեցողական դիտարկումներով։ Թորոն նաև քննադատում է (հաճախ անուղղակիորեն) ամերիկյան շատ արժեքներ, մասնավորապես մասնավոր սեփականությունը և աշխատասիրությունը։ Որպես այլընտրանք նա առաջարկում է իր որդեգրած կենսակերպը։ Վիքիպեդիա Գրքում տեղ է գտել նաև «Քաղաքացիական անհնազանդություն» էսսեն:
«ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ» ԳՐԱԴԱՐԱՆԸ ներկայացնում է ֆրանսիացի փիլիսոփա և գրող Ժորժ Բատայի գլխավոր փիլիսոփայական երկը (1943): Հայերեն առաջին անգամ թարգմանությունն ուղեկցվում է հանգամանալից առաջաբան- հետազոտությամբ:
Հույն փիլիսոփա Պլատոնի երկերի չորրորդ հատորը բովանդակում է «Պետություն» տրամախոսությունը: Պլատոնն անդրադառնում է իրեն հուզող գրեթե բոլոր հարցերին և փիլիսոփայության բաժիններին՝ գաղափարների տեսություն, իմացաբանություն, էսթետիկա, մետաֆիզիկա, քաղաքագիտություն, էթիկա: Վիքիպեդիա
Ֆր. Նիցշեի (1864-1900) երկերի հինգերորդ հատորի առաջին գիրքն ընդգրկում է նրա գիտակցական կյանքի վերջին տարում (1888) գրված և տարբեր տարիների տպագրած ստեղծագործությունները`սեփական ձեռքով հրատարակության պատրաստած «Վագների դեպքը» (1888), « Չաստվածների մթնշաղը» (1889) և արդեն առանց իր մասնակցության ու հետմահու հրատարակված «ՀակաՔրիստոսը» (1894) և «Ecce homo» -ն (1908):
Ֆր. Նիցշեի երկերի 4-րդ հատորն ընդգրկում է «Բարուց և չարից անդին» (1886) գիրքը և իբրև նրա «մեկնաբանություն» գրված «Բարոյականության ծննդաբերության շուրջ» (1887) «բանավիճային երկը»:
Ֆրիդրիխ Նիցշեի (1864-1900) երկերի առաջին հատորն ընդգրկում է «Ողբերգության ծնունդը» (1872), «Անժամանակյա դիտարկումներ»-ի «Կյանքի համար պատմության օգուտի ու վնասի մասին» (1874) հոդվածը և հատվածներ «Մարդկային, չափազանց մարդկային» (1878) գրքից:
Իսպանացի փիլիսոփա, ռացիովիտալիստական ուսմունքի հիմնադիր, մշակութաբան Խոսե Օրտեգա ի Գասետի ստեղծագործությունները խոր հետք են թողել 20–րդ դարի համաշխարհային մտածողության վրա: Սույն ժողովածուն ընդգրկում է նրա հիմնական աշխատություններից մի քանիսը: Մեջբերում․ Մենք հարկադրված ենք սեփական խնդիրները լուծել առանց անցյալի եռանդուն օգնության. բացարձակ ակտուալիզմով, լինեն դրանք արվեստի, գիտության թե քաղաքականության խնդիրներ: Եվրոպացին մնաց միայնակ, նրա կողքին չկան նրանք, ովքեր պատմության «գետի մեջ սուզվեցին»:
Այս աշխատությունը համաշխարհային քաղաքական փիլիսոփայության գլուխգործոցներից է, որը հաստատեց ժողովրդի ինքնիշխանության, ազատության, հավասարության և եղբայրության ըմբռնման սկզբունքները: Այն ոգեշնչեց քաղաքական հեղաշրջումներն ու հեղափոխությունները ոչ միայն Ֆրանսիայում, այլև ամբողջ Եվրոպայում: Աշխատության հիմնական գաղափարն այն է, որ սեփական ձգտումներին համապատասխան օրենքներ սահմանելիս անհատը պետք է ինքնուրույնություն ունենա: Ռուսոն այստեղ հանդես է գալիս որպես ժողովրդավարության ջատագով: Ըստ նրա` խելամիտ և ճիշտ է միայն այնպիսի հասարակությունը, որի բոլոր անդամները մասնակցում են օրենքների ստեղծմանը, այսինքն` այդ կարևորագույն իրավունքը միմիայն ժողովրդին է պատկանում: Ռուսոյի կարծիքով բարձրագույն իշխանության կրողը ժողովուրդն է, որը կառավարության հետ կնքում է հասարակական դաշինք, ինչի հետևանքով էլ իր հերթին ստեղծվում է պետությունը: Ժողովրդի...
Մարկուս Ավրելիուսը, որը Հռոմի գահակալ է եղել մ.թ. 161–180 թթ., հայտնի է ոչ միայն իբրև արդար, իմաստուն ու հաջողակ միապետ, այլև իր «փիլիսոփա»՝ կայսրերի համար արտասովոր տիտղոսով: Նրա «Խորհրդածություններ» (կամ «Ինքն իրեն/Ինքն իր համար») պայմանական վերնագրով երկը, Սենեկայի (մ.թ. I դ.) ու Էպիկտետոսի (մ.թ. I–II դդ.) գրվածքների հետ, համարվում է ստոիկյան փիլիսոփայության կարևորագույն աղբյուր: Այն բացառիկ է մի քանի առումով: Հեղինակը երկը հասցեագրել է ինքն իրեն, ինչը զուգահեռ չունի անտիկ գրականության մեջ: Հեղինակը Հռոմի կայսրն է, բայց փիլիսոփայական գործ է գրել, այն էլ՝ ոչ թե լատիներեն, այլ հունարեն (որը փիլիսոփայության ուսուցման լեզուն էր): Հեղինակը, թվում է, մտադրություն չի ունեցել այն...
Գիրքը ԶՐՈՒՅՑՆԵՐ վերտառությամբ, ներկայացնում է Հին Չինաստանի հռչակավոր փիլիսոփա Կոնֆուցիոսի (մ.թ.ա. 5-րդ դար) ստեղծագործական ժառանգության ամենակարևոր դրվագները, որոնք անփոխարինելի տեղեկություններ են հաղորդում մեծ մտածողի և նրա ժամանակաշրջանի պետական ու հասարակական կյանքի, մտածելակերպի, մանկավարժական գործունեության վերաբերյալ: Նախատեսված է ընթերցող լայն շրջանների համար: