Միշել Օնֆրեն Կանի ազգային համալսարանի հիմնադիրն է: Նրա աշխարհայացքը հիմնված է փիլիսոփայության անտիկ ուղղությունների, մասնավորապես՝ էպիկուրիզմի և հեդոնիզմի վրա: Որոշակի տրամաբանական կապերի շնորհիվ նա այդ փիլիսոփայությունները կիրառում է մեր օրերում:
Առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացվում ֆրանսիացի բժիշկ, մարդաբան, հոգեբան, սոցիոլոգ, բնագետ և գյուտարար, սոցիալական հոգեբանության մի ճյուղը կազմող զանգվածների հոգեբանության հիմնադիր Շառլ Մարի Գյուստավ Լը Բոնի (1841-1931) 1895-ին լույս տեսած «Ամբոխների հոգեբանությունը» աշխատությունը, որը համարվում է աշխարհը վերափոխած ամենանշանավոր գրքերից մեկը: Այս գիրքը և ընդհանրապես Լը Բոնի գաղափարները կարևորագույն դեր են խաղացել 20-րդ դարասկզբին, մասնավորապես ամբողջատիրական համակարգերի հիմնադիրների՝ Մուսոլինիի, Հիտլերի, Ստալինի և Մաոյի, անգամ Մուստաֆա Քեմալի, հանրապետական վարչակարգերի խոշորագույն առաջնորդների՝ Ռուզվելտի, Կլեմանսոյի, Պուանկարեի, Չերչիլի, դը Գոլի, ինչպես նաև, գիտական առումով, Զիգմունդ Ֆրոյդի և Մաքս Վեբերի, քաղաքական առումով, մասնավորապես, նացիոնալ սոցիալիզմի և նրա գլխավոր դերակատարների վրա: Թարգմանված է ՖԵԼԻՔՍ Ալկանի...
Ազատության փիլիսոփայությունը չի նշանակում ազատության հիմնահարցի՝ որպես փիլիսոփայության հիմնահարցերից մեկի ուսումնասիրություն, ազատությունն այստեղ օբյեկտ չէ: Ազատության փիլիսոփայությունը նշանակում է ազատների փիլիսոփայություն, ազատությունից բխող փիլիսոփայություն՝ ի հակադրություն ճորտերի՝ անհրաժեշտությունից բխող փիլիսոփայության. ազատությունը փիլիսոփայող սուբյեկտի վիճակն է:
Միգել դե Ունամունոն իր «Քրիստոնեության հոգեվարքը» փիլիսոփայական էսսեն գրել է 1924 թ. Փարիզում, երբ քաղաքական անհնազանդության պատճառով նրան հերթական անգամ արտաքսում են Իսպանիայից: Առաջին անգամ էսսեն լույս է ընծայվել ֆրանսերենով, իսկ ահա իսպաներեն տարբերակը լույս է տեսել միայն 1930թ. փետրվարին: «Խրատական երեք նովել և մեկ նախաբան»-ը լույս է տեսել 1920 թ.: Այստեղ Ունամունոն նիվոլային պատումի միջոցով վերլուծում է գրողի և իր ստեղծած հերոսների միջև կապը, բացահայտում հերոսների ապրումները՝ նրանց ներկայացնելով ռացիոնալ մտածողության սահմանից այն կողմ:
Վոլտերի մեծ գրական ժառանգությունից առավել հայտնի են նրա փիլիսոփայական ստեղծագործությունները: Հեղինակը կարողացել է վարպետորեն միահյուսել առօրյայի ծանրակշիռ խնդիրները բացահայտող ավանդական գրական ոճն ու տարբեր փիլիսոփայական դոկտրինները և դժբախտ սիրահարների մասին տխուր պատմությունների հետ: Ինչպես գրել է Պուշկինը՝ Վոլտերը լցրել է Փարիզը ստեղծագործություններով, որոնցում «փիլիսոփայությունը խոսում է ժողովրդական և հումորային լեզվով»:
Այս գրքում հանրահայտ ավստրիացի հոգեբույժ և հոգեբան, հոգեվերլուծության սկբնավորող Զիգմունդ Ֆրոյդի անձն ու գործունեությունը կբացայատվի փոքր-ինչ անսպասելի տեսանկյունից: Գրքում տեղ են գտել Ֆրոյդի նամակներն իր նշանածին՝ Մարթա Բերնայսին, որոնք նա ուղարկել է Վենայից, Փարիզից և Բերլինից չորս տարիների ընթացքում (1882-1886)՝ նշանադրությունից մինչև ամուսնություն ընկած ժամանակահատվածում: Նամակները կրում են այնպիսի փիլիսոփայական մտքեր կյանքի ու մահվան, մարդկային գոյության և հոգեբանական հանելուկների մասին, որոնցից շատերը Ֆրոյդն առաջինն է ուսումնասիրում ու բացահայտում աշխարհին:
Գրքում զետեղված են հայտնի և անհայտ հեղինակների փիլիսոփայական ասույթներ հետևյալ թեմաներով՝ կյանք, երջանկություն, ընկերություն, սեր, տղամարդ և կին: Ասույթները ներկայացված են երկու լեզվով՝ անգլերեն և հայերեն: Նրանք կօգնեն ընթերցողին կյանքն ընկալել ավելի փիլիսոփայորեն: