«Никогда не спорьте с идиотами» գիրքը Մարկ Տվենի անտիպ, բայց միաժամանակ ամենայուրահատուկ և ամենահետաքրքիր ստեղծագործություններից է: Նրա բազմաթիվ տեքստերից այս գրքում տեղ են գտել հեղինակի մտքերը, անեկդոտները, աֆորիզմները, որոնք մեծ գրողին նորովի են բացահայտում՝ որպես փիլիսոփա և տխուր հումորիստ:
Գիրքը ներկայացնում է չինական բանահյուսության իմաստալից արտահայտություններ կրող հատվածը՝ ասացվածքների, առածների, ասույթների տեսքով։ Այն ունի տարբեր բաժիններ, որոնք ներառում են կյանքի հիմնական ոլորտները։ Ժողովածուն նախատեսված է ընթերցողական լայն շրջանակների համար։
Գարեգին Նժդեhի գրական ստեղծագործությունները առաջին անգամ տպագրվել են 2003 թ., որտեղ զետեղված էին 1910-1918թթ. Այսրկովկասի մամուլում հրատարակված նրա չափածո ու արձակ քերթվածները, ասույթները, էպիգրամները և այլ բնույթի գործերը: «Էդիթ Պրինտ»-ի հրատարակած ներկա հատորյակը Նժդեհի 1903-1919թթ. գրական ժառանգության ամենաամբողջական ժողովածուն է, քանի որ ներառում է նաև Վենետիկի Ս. Ղազար կղզում պահվող նրա ավելի քան քառասուն նորահայտ աշխատանքները: Վերջիններիս լուսապատճենները, որոնք գրեթե չեն տարբերվում բնագրերից, տրամադրվել են Մխիթարյան միաբանության անդամ, ծայրագույն վարդապետ Վահան Օհանյանի կողմից, ով նաև ժողովածուի խմբագիրն է: Ժողովածուի մեջ զետեղված են նաև հայ գրականությունն ու լեզվամշակույթը բարձր գնահատող այդ մեծ հայի տարբեր գրվածքներից քաղված մոտ 450 ասույթ և մտամասունք:
Գրքում ի մի են բերված նշանավոր մարդկանց աֆորիզմները և աշխարհի տարբեր ժողովուրդների առած-ասացվածքները՝ հայրական թեմայով: Նախատեսված է ընթերցող լայն շրջանների համար:
«Զանգակ» հրատարակչությունը, շարունակելով իր «Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության. ընտրանի–օրագիր» նախագիծը (2017, 2018), Հովհաննես Թումանյանի 150–ամյա հոբելյանին ընդառաջ ներկայացնում է «Ոչ մի շաբաթ առանց Թումանյանի» գիրքը: Պահպանելով արդեն հրատարակված ժողովածուների ձևաչափը, այն է՝ շաբաթվա օրերը ներառող, ամենօրյա նշումների համար նախատեսված հատված և գրական մաս, նոր ժողովածուում ընդգրկված են Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները, նաև շաբաթվա որոշակի օրերի հետ կապված նրա կյանքի դրվագներ, կարևոր իրադարձություններ, հատվածներ նամակներից, հուշերից, լուսանկարներ և այլն: Գրքում ընդգրկված նյութերին ծանոթությամբ ընթերցողը կարող է հետևել երևելի հայի, հանճարեղ բանաստեղծի և մեծ մարդու կյանքի ու ստեղծագործության ընթացքին: Տեսնել բնության, արվեստի ու մարդկանց հետ շփումներից ծնվող հիացմունքն ու ներշնչանքը, նաև հայ...
«Զանգակ » հրատարակչության՝ 2017 թվականին սկզբնավորված «Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության. ընտրանի– օրագիր» նախագիծը, անցնելով անկախության պոեզիայի (2017), հայ դասական բանաստեղծության (2018) և Հովհաննես Թումանյանին նվիրված հոբելյանական (2019) հրատարակությունների հանգրվաններով, այս անգամ ընթերցողին է ներկայանում «Ոչ մի շաբաթ առանց Հրանտ Մաթևոսյանի» գրքով։ Հայ մեծ արձակագրի ծննդյան 85– ամյակին նվիրված այս ընտրանին պահպանել է արդեն հրատարակված ժողովածուների ձևաչափը, այն է` շաբաթվա օրերն ընդգրկող, նշումների համար նախատեսված հատված և գրական մաս։ Գրքում ներառված են հատվածներ Հրանտ Մաթևոսյանի գրեթե բոլոր երկերից, պատառիկներ նրա ստեղծագործական ժառանգության կարևոր մասը կազմող հարցազրույցներից, հատվածներ էսսեներից, տարբեր հրատարակությունների առաջաբաններից ու հոդվածներից:
Գիրքը համաշխարհային մտքի գանձարան է, որտեղ հավաքված են տարբեր ժամանակների մեծագույն մտածողների, հայ և արտասահմանյան գրողների, գիտնականների, արվեստագետների, քաղաքական գործիչների, ժողովուրդների ասույթները, մտքերը: Գրքում կան նաև բառախաղեր, կատակներ, զրույցներ, հանրագիտարանային, հետաքրքրաշարժ տեղեկություններ, թևավոր արտահայտություններ, պատկերավոր դատողություններ, սահմանումներ: Այստեղ ամփոփված է շուրջ հինգ հազար ասույթ և հանրագիտարանային չորս հարյուր հոդված:
Գրքույկը ներկայացնում է Վիլյամ Շեքսպիրի իմաստուն մտքերն ու խոհերը մարդկային արժանիքների, թերությունների, սիրո, բարեկամության, մարդկային հարաբերությունների մասին: