Ժողովածուն կազմելիս հեղինակն օգտվել է Հայաստանում և Սփյուռքում 19-21-րդ դարերում հրատարակված տարաբնույթ գրականությունից: Նյութերի պատկառելի մասն ընտրվել է բանագիտական և ազգագրական ժողովածուներից, մի մասը՝ բարբառագիտական ուսումնասիրությունների նմուշների բաժիններից, մյուս մասը՝ առանձին տեղավայրերին նվիրված և այլ գրքերից, ինչպես նաև՝ որոշ անձնական հավաքածուներից: Ժողովածուում ընդգրկվել են առակի հետևյալ տեսակները՝ ա/ դասական՝ այլաբանական առակներ, որոնց հերոսները մեծ մասամբ կենդանիներ են; բ/ առակատիպ ժողովրդական զրույցներ; գ/ հեքիաթատիպ առակներ; դ/ երգիծական առակ-զվարճապատումներ; ե/ երկխոսական առակ-առածներ: