Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական վերլուծությունների չորրորդ հատորում մեկտեղված են հոդվածներ, որոնցում հեղինակն ապշեցուցիչ ճշգրտությամբ դեռ 1990-ականներին ախտորոշել էր Հայաստանին սպառնացող ներքին ու արտաքին վտանգներն ու կանխատեսել հնարավոր աղետները: Այս հատորում Տիգրան Հայրապետյանը բարձրացնում է նորանկախ Հայաստանի հիմքերին առնչվող մտահոգիչ բազմաթիվ հարցեր՝ 1990-ականների սկզբին ձևավորված պետական կառավարման համակարգից մինչև ազատության ու պատասխանատվության համաչափ ընկալման կարևորություն: Առաջին երեք հատորներում հավաքված նյութերում հեղինակը ներկայացնում էր Հայաստանի ու տարածաշրջանի խնդիրները, աշխարհաքաղաքական կենտրոնների հավակնությունները և այդ գործընթացների մեջ մտնող Հայաստանի դերը: Նա տալիս էր «Երկիրը ծանր վիճակից դուրս բերելու համար ի՞նչ պետք է անել» հարցի պատասխանը։ Այս հատորում հեղինակը վերլուծում է Հայաստանի հնարավոր հեռանկարները՝ դրանք դիտարկելով պատերազմի ու...
Հակոբ Հակոբյան «Ուրախության և տխրության խոսքեր» ընդհանուր խորագրով երկհատորյակի երկրորդ գիրքը բովանդակում է նկարչի՝ 2005 թվականից հետո գրած հոդվածներն ու էսսեները, ինչպես նաև հարցազրույցները, դարձյալ ընտրողաբար:
Հակոբ Հակոբյան «Ուրախության և տխրության խոսքեր» ընդհանուր խորագրով երկհատորյակի առաջին գիրքը բովանդակում է նկարչի՝ մինչև 2005 թվականը գրած հոդվածներն ու էսսեները, ինչպես նաև հարցազրույցները, ընտրողաբար:
Ժողովածուում տեղ են գտել հեղինակի «Ձորի Միրոն» վիպակը, «Մարութա սարի ամպերը» պատմվածքաշարը և «Ագռավաքար» էսսեների և ակնարկների շարքը, որոնք իրենց ասելիքով արդիական են ցայսօր: Գալշոյանի հերոսներն անվախ են, ժամանակի հոսանքին հակառակ լողացող, անգամ ժամանակից դուրս, ազնիվ և առնական, իրենց հոգու երազը չկորցրած մարդիկ են, որոնք Էրգրում են թողել իրենց երիտասարդությունը, հիշողությունը և արյան կանչով հասել են Արաքսից այս կողմ ու դեռ հաշտ չեն աշխարհի հետ… հարց ունեն աշխարհին տալու. Ինչո՞ւ… Նվիրվում է Մուշեղ Գալշոյանի ծննդյան 90-ամյակին:
Գրքում կաթողիկոսն անդրադառնում է նոր իրականությանը՝ մեր ժամանակներին, որոնք ընթանում են դեպի հասարակական-քաղաքական այլ հավասարակշռություն, որտեղ մարդկությունը փնտրում է անպատերազմ, խաղաղ գոյակցություն: Վեհափառն այս հարահոսում կարևորում է հայ ժողովրդի նկարագրի պահպանումը, անհատական ու հավաքական առաքինությունների մշակումը, որովհետև պատերազմի դաշտում և մյուս ոլորտներում «հաղթանակները նկարագրով են շահվում»: Հեղինակը, «Խրիմյան Հայրիկը՝ որպես դաստիարակ» հոդվածում քննելով հայ ժողովրդի պատմությունը, հորդորում է գիտակցել, որ այն հեռու անցյալում տեղի ունեցած դեպքերի շարադրանք չէ, այլ մեր ազգային կենսափորձը հարստացնող դասագիրք, որից պետք է սովորել։ Այսօր, երբ մարդկությունը խելահեղորեն նետված է զարհուրելի պատերազմում, երբ մահն ու ավերն արշավում են հորիզոնից հորիզոն, երբ հազարամյա սկզբունքներն ու արժեքներն անդունդն...
2011 թվականին հրատարակված այս գրքում 20-րդ դարի մեծագույն պետական գործիչներից մեկը՝ Սինգապուրի հիմնադիր վարչապետ Լի Կուան Յուն, վերլուծում է նախորդ տասնամյակների քաղաքական գործընթացները և կանխատեսումներ անում հետագա համաշխարհային զարգացումների մասին: Յուրաքանչյուր երկրին մի գլուխ է նվիրված, որոնց հաջորդում են հեղինակի հետ հարցազրույցները:
«Երկիրը երկիր է» ժողովածուն ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, անվանի մտավորական Սոս Սարգսյանի հոդվածների, հուշերի, ակնարկների, մտքերի, հարցազրույցների ընտրանի է։ Գրքում դերասանի ուշադրության կենտրոնում են մեր երկրի անկախությունը, պետականությունը, մշակույթը։ Մտավորականը հասարակությանը հորդորում է դասեր քաղել հայ ժողովրդի պատմությունից, մասնավորապես քսաներորդ դարի իրադարձություններից: Սոս Սարգսյանը կարևորում է անկախության պահանջները հաշվի առնելը, հնի իներցիայով առաջ չշարժվելը, անձերի ճակատագիրը երկրի ճակատագրից չզատելը: Արտիստը համախմբվելու կոչ է անում, որովհետև «Եթե բոլորս երազենք, եթե պինդ երազենք, ապա իրականություն կդառնա մեր երազածը»:
Օլիվեր Սթոունը այս գիրքը գրել է Պուտինի հետ 2015-2017 թթ. անցկացրած հարցազրույցների հիման վրա, որոնք ցուցադրվել են ամերիկյան հեռուստատեսությամբ։ Գրքում Վլադիմիր Պուտինը ներկայացնում է ուկրաինական ճգնաժամի արմատները, աշխարհաքաղաքական խնդիրների ռուսական տեսակետը, պատմում իր մանկության՝ երբեք չհրապարակված մանրամասները։ Պուտինի հետ հարցազրույցների համար ամերիկյան մամուլը քննադատել է Սթոունին, մեղադրել միակողմանի դիրքորոշումներ հրապարակելու մեջ։ Սակայն հեղինակը ցույց է տվել, թե ով է Վլադիմիր Պուտինը, ինչ աշխարհայացք ունի, որոշումներ կայացնելիս ինչ սկզբունքներով է առաջնորդվում եւ ինչի է պատրաստ՝ հանուն իր երկրի։ Goodreads
Արամ Պաչյանի «Եթե սա գրող է» արձակ ժողովածուն հիմնականում ներառում է էսսեներ, պատմվածքներ, ելույթներ, գրախոսականներ, հոդվածներ՝ գրված վերջին տարիների ընթացքում։ Ժողովածուում ներառված են ելույթներ, հոդվածներ, գրախոսականներ, պատմվածքներ և էսսեներ։ Կենտրոնական թեմաներն են պատերազմը, համաճարակը և, իհարկե, Երևանը։
Մարգարիտա Վարդանյանի աֆորիզմները ծնվել են կյանքի փորձից: Նա կարողացել է վերացարկվել տեսածից ու զգացածից, փոքրացնել մտածողության հուներում մանրակերտի վերածված խոհերը և հանձնել թղթին այնպիսի թեթևությամբ, ասես կողքից է տեսել:
«Բանակցային առաջնագծում » ժողովածուն ամփոփում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տասը (2008-2018) եւ հետնախագահական շրջանի չորս տարիներին (2018-2022) ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ նախագահ Սարգսյանի հայտարարությունները, ուղերձները, ելույթները, հոդվածները, հարցազրույցները:
Ինչո՞ւ եւ ինչպե՞ս սկիզբ առավ հայ-թուրքական գործընթացը։ Ի՞նչ ընտրության առաջ էր կանգնած Հայաստանը։ Ի՞նչ էր իրականում տեղի ունենում Նյու Յորքում, Դավոսում, Մյունխենում, Պրահայում, Ստամբուլում, Ցյուրիխում եւ Բուրսայում։ Սամվել Ֆարմանյանն ականատեսի վկայություններով ներկայացնում է ֆուտբոլային դիվանագիտության ամբողջ ընթացքը։ Առաջին անգամ գաղտնազերծվում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բանակցությունները, որոնք 2008-2010 թթ. վարել է Թուրքիայի նախագահ Գյուլի, վարչապետ Էրդողանի, Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի, ԱՄՆ նախագահ Օբամայի, պետքարտուղար Քլինթոնի եւ այլ պաշտոնյաների հետ։ Ներկայացվում է կարգավորման նախապատմությունը, աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի իրական քարտեզը, ներգրավված կողմերի իրարամերժ նպատակները, ինտրիգային հետնաբեմն ու որոշումների տրամաբանությունը։ Հուշագրությունը կօգնի հասկանալ հայ-թուրքական ու արցախյան հիմնախնդիրները, բացահայտել տարածաշրջանային իրողությունների պատճառահետեւանքային կապերը՝ հասնելով մեր...
Տիգրան Հայրապետյանի վերլուծությունների երրորդ հատորում առաջին երկու հատորներում հնչեցրած նրա հարցերի պատասխաններն են։ Առաջին երկու հատորներում հեղինակը ճշգրտորեն, գրեթե մարգարեական կանխատեսմամբ ախտորոշում է Հայաստանի ու տարածաշրջանի առջեւ այսօր ծառացած խնդիրները։ Նա քննարկում է Արեւմուտքի ու Արևելքի հավակնությունները և նրանց ծրագրերում Հայաստանի դերը։ Այս հատորում հավաքված են հեղինակի այն հոդվածները, որոնցում նա պատասխաններ է փնտրում ու տալիս է «Երկիրը ծանր վիճակից դուրս բերելու համար ի՞նչ պետք է անել» հարցի պատասխանը։ Տիգրան Հայրապետյանն այս հատորում ներկայացրել է Արցախի խնդրի կարգավորման 5 տարբերակ, վերլուծել բոլոր դետալները, իրար կողքի դրել փաստերը, համաշխարհային պատմության օրինակներն ու պատմական փորձը և դուրս բերել Հայաստանի համար լավագույն լուծումը։...
«Վերնատուն»-ը լույս է ընծայել «Սիրային աֆորիզմներ» ժողովածուն, որը ներառում է գրականության և արվեստի, գիտության և այլ ոլորտների նշանավոր ներկայացուցիչների մտքերը, իմաստախոսությունները սիրո մասին:
Ճանաչված անգլիացի դետեկտիվ Քրիստոֆեր Բենքսը մանկությունն անց է կացրել Շանհայում, սակայն ծնողների՝ կասկածելի հանգամանքներում անհետանալուց հետո վերադարձել է հայրենիք։ Քրիստոֆերը միշտ երազել է բացահայտել ծնողների անհետացման առեղծվածը։ Վերջապես նա հնարավորություն ունի իրականացնելու իր վաղեմի երազանքը՝ ուղևորությունը դեպի Շանհայ, որտեղ նրան սպասում են անսպասելի բացահայտումներ:
Ժողովածուն ամփոփում է ֆրանսահայ մեծանուն բանաստեղծ, արձակագիր Նիկողոս Սարաֆյանի /1902-1972/ «Չափածոյ երկերը» եւ «Վէնսէնի անտառը» խոհագրությունը: Ժողովածուում ընդգրկված է հեղինակի բանաստեղծական ողջ ժառանգությունը՝ «Անջրպետի մը գրաւումը» առաջին ժողովածուից մինչև վերջինը՝ «Միջերկրական» ժողովածուն, ինչպես նաև «Վէնսէնի անտառը» խոհագրությունը՝ բանաստեղծական արձակի իր տեսակով և խորհրդավորությամբ եզակի մի ստեղծագործություն: Նիկողոս Սարաֆյանի գրական ողջ ժառանգությունը միտված է ճանաչելի դարձնելու Հայության լինելությունը:
«Ինքնություն» մատենաշարի սույն հատորն ամփոփում է ռազմական և պետական գործիչ, իմաստասեր, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, «Ցեղակրոն» ազգային գաղափարախոսության հիմնադիր, Լեռնահայաստանի հանրապետության առաջնորդ, թուրքական և ռուսական զինված ուժերի դեմ տեղի ունեցած մի շարք պատերազմների ակտիվ մասնակից-հրամանատար Գարեգին Նժդեհի (Գարեգին Տեր-Հարությունյանի) «Էջեր իմ օրագրից», «Բաց նամակներ հայ մտավորականությանը», «Խոսք հայ երիտասարդությանը», «Որդիների պայքարը հայրերի դեմ», «Ցեղի ոգու շարժը», «Բանտային գրառումներ», «Խուստուփյան կանչեր» երկերը, որոնք միտված են հայ երիտասարդության, մտավորականության շրջանում ինքնության, ազգային գաղափարների ու նպատակների վերարժևորմանը և հայ ռազմիկի պայքարող, աննկուն ոգու անսասանությանն ու ամրապնդմանը:
Տիգրան Հայրապետյանի երկերի 2-րդ հատորի գաղափարական առանցքում աշխարհի շրջապտույտն է՝ հնարավոր նոր, մեծ պատերազմի ուրվականով, որի թելադրանքով հայկական պետության համար կարևորագույն փորձություն են հարաբերությունները Ռուսաստանի, Արևմուտքի և Միջին Արևելքի հետ։ «Ռուսական խռովք կամ վերադարձող կայսրության ուրվականը» խորագրով 1-ին մասում քաղաքագետը վերլուծում է Ռուսաստանի անցյալն ու ներկան, կանխատեսում ապագա իրողությունները՝ նոր միջպետական միությունը, Հայաստանի դերը, ակնկալիքներն ու գլոբալ ռիսկերը։ 2-րդ՝ «Աշխարհքաղաքական ծուղակ» բաժնում հեղինակը խորհում է ԽՍՀՄ փլուզումից ի վեր ամերիկյան քաղաքական կուրսի ուղղվածության, Եվրոպական միասնության ավարտի, ազգամիջյան հակամարտությունների տրամաբանության և նոր աշխարհակարգի նշմարվող սահմանների շուրջ, դիտարկումպատերազմի և խաղաղության սահմանագիծը։
«Հայտնի առակագիրներ» շարքը սույն ժողովածուով ներկայացնում է Եզոպոսի, Մխիթար գոշի, Վարդան Այգեկցու, Ավետիք Իսահակյանի, Խնկո Ապոր, Իվան Կռիլովի և ասորական առակների ընտրանի, որը կօգնի ձեզ դառնալ ավելի իմաստուն և ճիշտ կողմնորոշվել կյանքի բազմաթիվ իրավիճակներում:
«Վերջին անգամ եմ ասում» ժողովածուն Վազգեն Սարգսյանի ելույթների, հարցազրույցների, ասուլիսների ընտրանին է։ Ինչպես գրականությամբ, այնպես էլ հրապարակախոսությամբ Վազգեն Սարգսյանը պատգամում է մեզ եւ ապագա սերունդներին՝ լինենք միասնական, տիրոջ հայացքով նայենք մեր երկրին, վստահենք մեր ուժերին, չապավինենք օտարին, զգանք, թե ինչպես է մեր երակներով բարձրանում մեր հզոր նախնիներից ժառանգած արյան ու հայրենի հողի ուղերձը, չկտրվենք մեր արմատներից, այլապես դատապարտված ենք… մոռացման:
1967 թվականի սեպտեմբերի 5-ին՝ երեքշաբթի, ժամացույցը կանգ առավ 13:30 րոպեի վրա. Մարիո Վարգաս Լյոսայի և Գաբրիել Գարսիա Մարկեսի միջև երկխոսությունը սկսվեց, բայց նախատեսվածից ավելի երկար տևեց, և քանի որ թեման սպառված չէր, որոշեցին ավարտին հասցնել երկրորդ հանդիպմանը՝ երկու օր անց: «Ես գրում եմ, որպեսզի իմ ընկերներն ինձ ավելի շատ սիրեն»,- ասում է Մարկեսը: Այսինքն՝ գրում ենք, որպեսզի մեզ ավելի քիչ մենակ զգանք և շատ ընկերներ ունենանք: Որպեսզի կարողանանք խոսել այն ամենի մասին, որոնց մասին, երբ բարձրաձայնում ենք, այլևս առաջվանը չեն:
Ալբեր Կամյուի «Ընդվզող մարդը» փիլիսոփայական էսսեն մարդու էության բացահայտման փորձ է, որ խաղարկվում է հավերժի ու պատմական ժամանակի հանդիպադրման կիզակետում, երկրակենցաղ մարդկությանը մշտուղեկից հասարակական- քաղաքական վայրիվերումների, քաղաքակրթությունների ու դարաշրջանների շռնդալից հերթափոխի բեկումնային հանգուցակետերում: Էսսեն նաև հուսահատ ճիչ է՝ մարդկության ապագայի հոռետեսիլքին ընդելուզված: Նրանում ոգեկոչված գաղափարները ձայնակցում են իր մեծ նախորդների ու ժամանակակիցների, ինչու ոչ՝ նաև հաջորդների արծարծած մտահոգություններին: Կամյուն «Ընդվզող մարդը» սկսել է գրել 1950 թվականի փետրվարին։ Մեկ տարի անց՝ 1951 թվականի մարտին, գրքի հիմնական մասը լրացել է։ Առանձին գլուխներ` Նիցշեի և Լոտրեմոնի մասին, տպագրվել են ամսագրերում` մինչ գիրքը լույս տեսնելը։ «Ընդվզող մարդը» հրատարակվել է 1951 թվականին ՝ Գալիմար հրատարակչությունում։...
Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական վերլուծություններն ու ակնարկները, որոնք զետեղված են այս գրքում, ժողովածուի տեսքով հրապարակվում են առաջին անգամ։ Նրա գրավոր ժառանգությունը մահից տասնամյակներ անց էլ արդիական է։ Այն, ինչի մասին գրում ու խոսում էր քաղաքագետ վերլուծաբանը, այժմ մարգարեություն է թվում. Արցախյան առաջին պատերազմում ազատագրած տարածքների կորուստ, ՀՀ տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգ։ Նա հրապարակումներում կանխատեսել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականն ու Վազգեն Սարգսյանի սպանությունը։ Քաղաքական գործիչները կարծում են, որ Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական եւ փիլիսոփայական հոդվածներն ու վերլուծությունները կարող են դառնալ հանրության հավաքական իդեալի հողը, նույնիսկ պետական գաղափարախոսության հիմքը։